27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1285-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 7-րդ կետը.
2) որոշման հավելվածի 9-րդ կետում`
ա. «Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» բառերով,
բ. «2020 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.
3) որոշման հավելվածի 11-րդ կետում «2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |