«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015036
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 հունվարի 2015 թ. |
թիվ 2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 16.02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 73-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և իրավասու մարմնի կողմից տրված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպությունները կարող են իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում, սպասարկում և իրացում (տարածում) միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և համապատասխան թույլտվության հիման վրա,
նպատակ ունենալով
հստակեցնել էլեկտրոնային փողով վճարումների իրականացումը կարգավորող իրավական դաշտը, ինչպես նաև ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողով վճարումների կատարման և զարգացման համար,
բարձրացնել հանրության վստահությունը վիրտուալ միջավայրում էլեկտրոնային փողով վճարումներ իրականացնելու նկատմամբ,
կանխարգելել և վերահսկել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային փողով ծառայությունների մատուցման ժամանակ,
հիմք ընդունելով
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 55-րդ հոդվածները, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, 19.1 հոդվածի 7-րդ մասը և 25-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի ««Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/2-ը հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2015 թ. հունվարի 16 Երևան |
|
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 16.02
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության), էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջներին համապատասխանելու և պարտավորությունները մարելու, թողարկողների կողմից հաշվետվությունների լրացման և տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև էլեկտրոնային փող թողարկողների՝ սույն կարգով սահմանված գործառույթների պատվիրակման պայմանները:
2. Սույն կանոնակարգը տարածվում է սույն կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված էլեկտրոնային փող թողարկողների վրա: Սույն կանոնակարգի պահանջները չեն տարածվում Հավելված 1-ով սահմանված ծառայությունների վրա:
ԳԼՈՒԽ 2. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում կիրառվող հիմնական հասկացություններն են.
1) էլեկտրոնային փող՝ ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «իա» կետով սահմանված նշանակության,
2) էլեկտրոնային փող թողարկող (այսուհետ՝ Թողարկող)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի կողմից դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն, որը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է նաև էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ կամ օտարերկրյա առևտրային բանկի մասնաճյուղ կամ այլ կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում,
3) էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` Համակարգ)` Թողարկողների կամ Գործակալների (այսուհետ` Մասնակիցներ), ինչպես նաև էլեկտրոնային փողի թողարկումը և սպասարկումը ապահովող կարգերի, կանոնների, ապարատածրագրային համալիրի կիրառումը ապահովող գործընթացների ամբողջություն,
4) Համակարգի կանոններ` Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կանոններ, համաձայն որոնց սահմանվում է Համակարգում մասնակցության պայմանների, էլեկտրոնային փողի թողարկման, օգտագործման, սպասարկման և Համակարգում մատուցվող ծառայությունների, քլիրինգի, պրոցեսինգի իրականացման և վերջնահաշվարկի կատարման հետ կապված ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների կիրառման կարգն ու պայմանները,
5) Համակարգի օպերատոր՝ Համակարգի այն մասնակիցը, որը պատասխանատու է Համակարգի գործունեության համար, և որը Համակարգի այլ մասնակիցների կողմից լիազորված է իրականացնելու քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ,
6) Օգտագործող` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն ստանում է իրավունք թողարկողի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն իր կողմից ձեռքբերված էլեկտրոնային փողը օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում,
7) Հաշվառման Հաշիվ` Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում կամ միկրոպրոցեսորում (չիպում) Օգտագործողի, Ծառայություն մատուցողի, Գործակալի կամ Փոխարկողի (այսուհետ՝ Հաճախորդ) նկատմամբ Թողարկողի դրամական պարտավորության հաշվառման վերաբերյալ գրառումների ամբողջություն,
8) Էլեկտրոնային փողի սպասարկում` էլեկտրոնային փողով գործառնությունների (ծառայությունների մատուցման) և դրանց հետ կապված հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում Օգտագործողը հնարավորություն է ստանում համալրել Հաշվառման Հաշիվը և (կամ) ներկայացնել մարման Հաշվառման Հաշվին առկա էլեկտրոնային փողը, փոխանցել էլեկտրոնային փողը Համակարգում գրանցված այլ Օգտագործողներին և (կամ) վճարել Ծառայություն մատուցող անձանց՝ մատուցված ծառայության, վաճառված ապրանքի դիմաց,
8.1) Օգտագործողի գրանցում՝ Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշվի բացման գործընթաց,
9) Էլեկտրոնային փողի փոխարկում՝ Թողարկողի գործառույթ, որի արդյունքում իրականացվում է ցանկացած էլեկտրոնային փող թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի փոխանակում մեկ այլ համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողով (այսուհետ՝ Փոխարկում): Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված փոխարկման գործառույթը Թողարկողի կողմից կարող է պատվիրակվել այլ անձի (այսուհետ՝ Փոխարկող)՝ համաձայն սույն կարգի 5-րդ գլխով սահմանված պայմանների,
10) Էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների անդորրագիր` Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվային իրավական ակտով սահմանված ձևով կազմված էլեկտրոնային փողով գործառնության կատարումը հավաստող ձևավորված վճարահաշվարկային փաստաթուղթ,
11) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
12) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
13) Ծառայություն մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը թողարկողի հետ կնքված պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն համաձայնել է թողարկված էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց, ընդունել իր կողմից մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքների կամ կատարվող աշխատանքների դիմաց,
14) Գործակալ` Թողարկողից տարբերվող սույն կետի 15-րդ ենթակետում նշված ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն իրականացնում է էլեկտրոնային փողի մարում և (կամ) Օգտագործողի Հաշվառման Հաշվի համալրում (լիցքավորում),
15) ֆինանսական կազմակերպություն` դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ,
16) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(3-րդ կետը փոփ., լրաց. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
4. Թողարկողը, կախված կիրառվող տեխնոլոգիայից, կարող է թողարկել էլեկտրոնային փողի հետևյալ տեսակներ.
1) քարտի հիման վրա թողարկված էլեկտրոնային փող (այսուհետ` էլեկտրոնային քսակ)՝ քարտի կամ այլ սարքավորման մեջ տեղադրված միկրոպրոցեսորում (չիպում) պարունակող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը թույլ է տալիս Օգտագործողին համապատասխան ենթակառուցվածքի միջոցով այն օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում՝ Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն, և որի օգտագործման ժամանակ միկրոպրոցեսորում (չիպում) պարունակվող դրամական արժեքը պակասեցվում կամ ավելացվում է իրական ժամանակում: Միևնույն ժամանակ գործառնության վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է Թողարկողին,
2) համակարգչային համակարգի հիման վրա թողարկված էլեկտրոնային փող (այսուհետ` վիրտուալ/ցանցային փող)՝ Թողարկողի համակարգչի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա կառուցված օպերացիոն համակարգում կամ հատուկ ծրագրային ապահովման միջոցով (Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում) հաշվառված դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը թույլ է տալիս Օգտագործողին համապատասխան ցանցի կամ ինտերնետի միջոցով այն օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում՝ Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն:
5. Սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված էլեկտրոնային փողն իր հերթին կարող է լինել.
1) Ընդհանուր նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ՝ էլեկտրոնային փող)՝ միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին միջոցները կարող են մուտքագրվել միայն անկանխիկ եղանակով,
2) Սոցիալական նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ՝ սոցիալական էլեկտրոնային փող)՝ միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին (հաշվարկային հաշվին) միջոցները կարող են մուտքագրվել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
(5-րդ կետը խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
6. Թողարկողը պետք է ապահովի, որպեսզի սույն կանոնակարգի 4-րդ կետի 1) և 2) ենթակետերում սահմանված էլեկտրոնային փողի շրջանառությունը իրականացվի էլեկտրոնային փողի շրջանառության փակ մոդելով: Վերջինս նշանակում է, որ Համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ բացառի էլեկտրոնային փողի կրկնակի օգտագործումը, այսինքն` Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի կողմից մատուցված ծառայության/վաճառված ապրանքի դիմաց ստացված էլեկտրոնային փողը պարտադիր պետք է ներկայացվի Թողարկողին մարման՝ համարժեք դրամական միջոցները Ծառայություն մատուցողին վճարելու միջոցով:
7. Սույն կանոնակարգի իմաստով էլեկտրոնային փողի հետ կապված կարող են մատուցվել հետևյալ ծառայությունները (գործառնությունները).
1) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
2) Էլեկտրոնային փողի թողարկում/Հաշվառման Հաշվի համալրում (լիցքավորում)՝ գործառույթ, որի արդյունքում Թողարկողը ավելացնում է Համակարգում գրանցված Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը՝ բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից վճարված լիցքավորման ենթակա գումարի չափով՝ ձեռքբերելով դրամական պարտավորություն Օգտագործողի նկատմամբ,
3) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
4) Էլեկտրոնային փողով վճարման իրականացում՝ գործառույթ, որի արդյունքում Ծառայություններ մատուցողի կողմից մատուցված ծառայության, վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվում է էլեկտրոնային փողով՝ պակասեցնելով Համակարգում գրանցված վճարում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը վճարման ենթակա գումարի չափով՝ Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշիվը ավելացնելու միջոցով,
5) էլեկտրոնային փողի մարում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողը պակասեցնում է Համակարգում գրանցված Հաճախորդի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը մարման ենթակա հրահանգված գումարի չափով՝ բանկային հաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցելու միջոցով՝ պակասեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ: Ընդ որում՝ սոցիալական էլեկտրոնային փողի դեպքում մարումը կարող է իրականացվել նաև կանխիկ եղանականով,
6) էլեկտրոնային փողի փոխարկում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն ապահովել փոխարկվող էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին: Միաժամանակ, պակասեցնելով Համակարգում գրանցված փոխարկում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը՝ փոխարկման ենթակա էլեկտրոնային փողի չափով: Ընդ որում, Թողարկողի պարտավորությունը Օգտագործողի նկատմամբ համարվում է կատարված՝ Թողարկողի կողմից սահմանված կարգով էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում էլեկտրոնային փողի առկայության հաստատումը Օգտագործողից ստանալուց հետո: Փոխարկման արդյունքում էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին առկա չլինելու դեպքում Թողարկողը պարտավոր է վերադարձնել գումարը Օգտագործողին,
7) էլեկտրոնային փողի փոխարկում Փոխարկողի միջոցով` գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն ապահովել փոխարկվող էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին: Միաժամանակ, պակասեցնելով Համակարգում գրանցված փոխարկում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը փոխարկման ենթակա էլեկտրոնային փողի չափով և ավելացնելով Համակարգում գրանցված Փոխարկողի Հաշվառման Հաշիվը՝ համարժեք գումարի չափով: Ընդ որում, Թողարկողի պարտավորությունը Օգտագործողի նկատմամբ համարվում է կատարված՝ Թողարկողի կողմից սահմանված կարգով էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում էլեկտրոնային փողի առկայության հաստատումը Օգտագործողից ստանալուց հետո: Փոխարկման արդյունքում էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին առկա չլինելու դեպքում Թողարկողը պարտավոր է վերադարձնել գումարը Օգտագործողին,
8) էլեկտրոնային փողի փոխանցում՝ գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն պակասեցնել Համակարգում գրանցված փոխանցում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը փոխանցման ենթակա գումարի չափով՝ ավելացնելով Համակարգում գրանցված փոխանցման ստացող մեկ այլ Օգտագործողի Հաշվառման Հաշիվը համարժեք գումարի չափով:
(7-րդ կետը փոփ., խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
ԳԼՈՒԽ 3. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ/ՍԽԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Թողարկողը պետք է ունենա սահմանված և կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգ, որն առնվազն ներառում է.
1) Թողարկողի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, ինչպես նաև դրանց մատուցման կարգը, պայմանները և ժամկետները,
2) Հաճախորդների կողմից կատարված գործառնությունների արդյունքում առաջացած դրամական պարտավորությունների և (կամ) պահանջների վերջնահաշվարկի կատարման ժամկետները, կարգն ու պայմանները,
3) Թողարկողի և Հաճախորդի միջև առաջացող ռիսկերի կառավարման մեխանիզմների նկարագրությունը,
4) էլեկտրոնային փող թողարկելու արդյունքում ձեռք բերված պարտավորությունների կատարման հստակ ընթացակարգը, որում նկարագրված կլինեն թողարկված էլեկտրոնային փողի մարման կարգն ու պայմանները,
5) էլեկտրոնային փողի գործողության առավելագույն ժամկետ սահմանված լինելու դեպքում ժամկետը լրանալուց հետո Օգտագործողի մոտ առկա էլեկտրոնային փողին համարժեք դրամական միջոցները վերադարձնելու կարգն ու պայմանները,
6) էլեկտրոնային փողով կատարված գործառնությունները հավաստող անդորրագրերի պահպանման, կատարված գործառնությունների վերաբերյալ քաղվածքի տրամադրման առավելագույն ժամկետները, կարգը և պայմանները,
7) Մասնակիցների միջև իրավասությունների և պարտավորությունների, ինչպես նաև պատասխանատվության բաշխման կարգն ու պայմանները,
8) Օգտագործողների կողմից ներկայացված բողոքների քննության, դրա արդյունքներով բողոքներն ընդունելու կամ մերժելու ժամկետները, կարգն ու պայմանները,
9) Համակարգում գրանցված յուրաքանչյուր Հաճախորդի նույնականացման ընթացակարգերի նկարագրությունը` ներառյալ ծածկագրերի, կոդերի կիրառման կարգն ու պայմանները,
10) Համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողի նույնականացման ընթացակարգերի նկարագրությունը, ներառյալ ծածկագրերի, կոդերի կիրառման կարգն ու պայմանները,
11) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
12) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
13) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
14) թողարկված էլեկտրոնային փողի դիմաց ստանձնած պարտավորությունների հաշվառման կարգն ու պայմանները,
15) մարված էլեկտրոնային փողի (այդ թվում՝ գործակալների միջոցով) հաշվառման կարգն ու պայմանները,
16) (ենթակետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
17) էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման հետ կապված յուրաքանչյուր գործառնության փաստաթղթավորման և փաստաթղթերի պահպանման կարգն ու պայմանները,
18) Համակարգին անդամակցող նոր Հաճախորդի նկատմամբ սահմանված պահանջները,
19) Էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացումը ապահովող սարքավորումներին ներկայացվող պահանջները, սպասարկման իրականացման կարգն ու պայմանները:
(8-րդ կետը փոփ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
9. Էլեկտրոնային փողի տրամադրման ժամանակ Թողարկողի և Օգտագործողի միջև կնքվում է էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման համար Հաշվառման Հաշվի բացման և համալրման պայմանագիր (այսուհետ՝ էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագիր), որն առնվազն ներառում է համապատասխան դրույթներ.
1) Օգտագործողի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության վերաբերյալ,
2) Թողարկողի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության վերաբերյալ,
3) Համակարգում էլեկտրոնային փողով մատուցվող ծառայությունների տեսակների վերաբերյալ,
4) էլեկտրոնային փողի սպասարկման ձևի, կիրառվող ցանցի, սակագների գանձման պայմանների, օգտագործմանը ներկայացվող պահանջների, իսկ եթե դրանք կարող են փոփոխվել, ապա՝ փոփոխության մասին Օգտագործողին տեղեկացնելու կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
5) Թողարկողի կողմից կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ,
6) էլեկտրոնային փողի մարման (այդ թվում՝ գործողության ժամկետը լրանալուց հետո), Հաշվառման Հաշվի համալրման (լիցքավորման) կարգի, պայմանների, ժամկետների և ձևերի վերաբերյալ,
7) համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում Թողարկողի պատասխանատվության չափի, կատարվող գործողությունների կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
8) համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում Օգտագործողի կողմից թողարկողին անհապաղ տեղեկացնելու կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
9) այն դեպքերի և պայմանների մասին, երբ Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել այլ անձանց,
10) Օգտագործողի կողմից անհամաձայնություններ ունենալու դեպքում վեճերի լուծման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ:
10. Էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց ընդունելուն համաձայնություն տված և Համակարգում գրանցված Ծառայություն մատուցող անձի և Թողարկողի միջև կնքվում է պայմանագիր մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքի դիմաց էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց ընդունելու վերաբերյալ (այսուհետ՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր), որն առնվազն ներառում է դրույթներ.
1) Ծառայություն մատուցող անձի իրավունքների, պարտավորությունների, ինչպես նաև պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ (թերի) կատարելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
2) Ծառայություն մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, կիրառվող սակագների և այլ պայմանների, դրանց փոփոխությունների մասին Թողարկողին իրազեկելու կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
3) Թողարկողի կողմից կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ,
4) Համակարգում ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած պարտավորությունների գծով հաշվարկների իրականացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
5) Ծառայություն մատուցող անձի կողմից վաճառված ապրանքի (մատուցված ծառայության) դիմաց ստացված գումարը վերադարձնելու (refund (րիֆանդ)) արդյունքում (այդ թվում` գործառնությունն անվավեր ճանաչելու դեպքում) առաջացած պարտավորությունների գծով Թողարկողի և Ծառայություն մատուցողի միջև հաշվարկների իրականացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ:
11. (կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
12. (կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
13. (կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
14. Էլեկտրոնային փողի մարումը և (կամ) համալրումը Գործակալի միջոցով իրականացնելու դեպքում Թողարկողի հետ կնքված պայմանագիրն առնվազն ներառում է դրույթներ Գործակալի և Թողարկողի միջև փոխհաշվարկների իրականացման, Օգտագործողների առաջին իսկ պահանջով էլեկտրոնային փողի մարման կարգի, պայմանների և ժամկետների, ինչպես նաև էլեկտրոնային փողի մարումն ու համալրումն իրականացնելու ժամանակ կողմերի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության վերաբերյալ:
15. Գործակալի կողմից էլեկտրոնային փողի մարումն ու համալրումն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է Թողարկողին՝ Թողարկողի հետ կնքած պայմանագրով և Համակարգի կանոններով սահմանված ժամկետում և ձևաչափով:
16. Թողարկողը մշակում է իր կողմից թողարկված էլեկտրոնային փողի շրջանառությունը կարգավորող համակարգի կանոններ, որոնք սահմանում են Հաճախորդների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը, այդ թվում՝ Համակարգում տեղի ունեցած միջադեպի կամ խնդրի առաջացման կամ զեղծարարության արդյունքում վնասների բաշխման մեխանիզմների և սահմանված ժամկետների կարգը, Հաճախորդներին ներկայացվող պահանջներն ու էլեկտրոնային փողի շրջանառության սխեման, որոնք հաստատվում են կառավարման իրավասու մարմնի կողմից:
17. Թողարկողի կողմից էլեկտրոնային փողով գործառնությունների կատարումն ապահովող ներքին կարգերի, կանոնների և պայմանների յուրաքանչյուր փոփոխություն գրառվում, փաստաթղթավորվում և հաստատվում է Թողարկողի կառավարման իրավասու մարմնի կողմից:
ԳԼՈՒԽ 4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
18. Էլեկտրոնային փողով գործառնությունները իրականացվում են Հաճախորդի և Թողարկողի միջև կնքված պայմանագրերի և Համակարգի կանոնների համաձայն:
19. Թողարկողի կողմից թողարկված՝ յուրաքանչյուր Օգտագործողին նույնականացնող Հաշվառման Հաշվում (Հաշիվներում) պահվող էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չի կարող գերազանցել 1 000 000 ՀՀ դրամի համարժեքը՝ անկախ յուրաքանչյուր Օգտագործողի անունով բացված հաշիվների քանակից:
(19-րդ կետը փոփ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
20. Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներն ենթակա են մարման (կանխիկացման) միայն Թողարկողի միջոցով: Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներից փոխանցում և (կամ) փոխարկում չի կարող իրականացվել:
(20-րդ կետը խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
21. Թողարկողը հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակներում վճարային քարտերի միջոցով հաճախորդի նույնականացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով:
(21-րդ կետը խմբ. 15.03.19 թիվ 33-Ն, փոփ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
22. (կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
23. (կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
24. Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշիվ բացելու համար Թողարկողը պետք է ապահովի Օգտագործողի անունով բացված բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ Օգտագործողի կողմից կցելու հնարավորությունը՝ վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցելով իր Համակարգում: Առանց Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով բանկային հաշվի և (կամ) վճարային քարտի տվյալները գրանցելու օգտագործողի անունով Հաշվառման հաշիվ չի կարող բացվել, բացառությամբ սոցիալական էլեկտրոնային փողի:
(24-րդ կետը խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
25. (կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
26. Էլեկտրոնային փողի մարում և (կամ) համալրում կարող է իրականացնել Թողարկողն՝ անձամբ և (կամ) Գործակալի միջոցով՝ Թողարկողի հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն:
27. Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցները Օգտագործողի առաջին իսկ պահանջով ենթակա են Թողարկողի կողմից մարման՝ անձամբ և (կամ) Գործակալի միջոցով: Անկախ ցանկացած հանգամանքից, Թողարկողն ապահովում է Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցների մարումն իր կողմից:
(27-րդ կետը խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
28. Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշվում առկա միջոցները Ծառայություն մատուցողի առաջին իսկ պահանջով ենթակա են Թողարկողի կողմից մարման՝ Ծառայություն մատուցողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով՝ անձամբ կամ Գործակալի միջոցով: Անկախ ցանկացած հանգամանքից, Թողարկողը ապահովում է Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշվում առկա միջոցների մարումն իր կողմից:
(28-րդ կետը փոփ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
29. Համակարգում գրանցված Ծառայություն մատուցող հանդիսացող անձինք չեն կարող իրենց Հաշվառման Հաշվին առկա էլեկտրոնային փողը փոխանցել իրենց անունով Համակարգում գրանցված Օգտագործողի Հաշվառման Հաշվին կամ հակառակը՝ Օգտագործողի Հաշվառման Հաշվից փոխանցել իր անունով Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշվին:
30. Թողարկողն ապահովում է իր կողմից թողարկված և Օգտագործողի կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողի սպասարկումը՝ կրելով դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Օգտագործողի մոտ վնասների առաջացման ռիսկը:
31. Թողարկողը պարտավոր է ապահովել, որպեսզի Օգտագործողը հնարավորություն ունենա էլեկտրոնային փողն օգտագործել Թողարկողի հետ կնքված պայմանագրին համապատասխան` անկախ Թողարկողի և Գործակալի միջև կնքված պայմանագրի դրույթներից:
32. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողի թողարկումն ու մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:
32.1. Էլեկտրոնային փողի կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով ձևավորվում է էլեկտրոնային փողով գործառնությունների կատարումը հավաստող վճարահաշվարկային փաստաթուղթ` էլեկտրոնային փողով գործառնությունների կատարման անդորրագիր, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները:
(32.1-ին կետը լրաց. 14.10.16 թիվ 168-Ն)
32.2. Էլեկտրոնային փող թողարկողն առնվազն յուրաքանչյուր ամիս տեղեկացնում է Հաճախորդին էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով Հաշվառման Հաշվի քաղվածք, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները: Քաղվածքի տրամադրման ժամկետը, պայմանները և կարգը սահմանվում են Հաճախորդի և Էլեկտրոնային փող թողարկողի միջև կնքված պայմանագրով:
(32.2-րդ կետը լրաց. 14.10.16 թիվ 168-Ն)
ԳԼՈՒԽ 5. ՓՈԽԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
33. Սույն կարգով սահմանված Փոխարկման գործառույթը Թողարկողի կողմից կարող է պատվիրակվել այն դեպքում՝
1) եթե բավարարված են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները,
2) եթե Փոխարկողն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է և Թողարկողի Համակարգում իրականացնում է բացառապես Փոխարկում,
3) եթե Փոխարկողը ներկայացնում է որևէ իրավական փաստաթուղթ (համակարգի կանոն, պայմանագիր և այլ), որում սահմանված է վերջինիս իրավասությունը կամ լիազորությունը իրականացնելու որևէ էլեկտրոնային փողի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողի փոխարկում, այդ թվում՝ կնքել պայմանագրեր այլ անձանց համար տվյալ էլեկտրոնային փողի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողի փոխարկման համար,
4) եթե Թողարկողի և Փոխարկողի միջև կնքված է փոխարկման գործառույթի պատվիրակման պայմանագիր, որն առնվազն ներառում է համապատասխան դրույթներ.
ա. Փոխարկողի իրավունքների, պարտավորությունների, ինչպես նաև պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
բ. Փոխարկողի կողմից մատուցվող փոխարկման ծառայությունների, կիրառվող սակագների, սակագների գանձման և այլ պայմանների, դրանց փոփոխությունների մասին իրազեկելու կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
գ. Թողարկողի կողմից կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ,
դ. Փոխարկողի կողմից մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով հաշվարկների իրականացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
ե. Փոխարկողի կողմից մատուցված ծառայությունների դիմաց ստացված գումարի վերադարձման արդյունքում (այդ թվում` գործառնությունն անվավեր ճանաչելու դեպքում) առաջացած պարտավորությունների գծով Թողարկողի և Փոխարկողի միջև հաշվարկների իրականացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ,
զ. Փոխարկողին պատվիրակված ծառայության հետ կապված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Օգտագործողի առջև Թողարկողի պատասխանատվություն կրելու վերաբերյալ դրույթներ,
է. պատվիրակված գործառույթների իրականացման մասով՝ Փոխարկողի նկատմամբ Օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացման վերաբերյալ դրույթներ,
ը. փոխարկման գործառույթի պատվիրակման արդյունքում հնարավոր ռիսկերի կառավարմանն ուղղված մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:
34. Սույն կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պայմանագրի նախագիծը նախքան փոխարկման գործառույթը պատվիրակելը ներկայացվում է Կենտրոնական բանկ: Ընդ որում` արդեն կնքված պատվիրակման պայմանագրի դրույթները չեն կարող տարբերվել Կենտրոնական բանկ ներկայացված պայմանագրի նախագծով նախատեսված դրույթներից:
35. Փոխարկման պատվիրակումը չպետք է հանգեցնի Թողարկողի ներքին հսկողության որակի կամ վերջինիս` օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ Թողարկողի իրավասու մարմնի կողմից իրականացվող մոնիթորինգի կարողության վատթարացմանը:
ԳԼՈՒԽ 6. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
36. Սույն կանոնակարգով սահմանված թիվ 11 հաշվետվությունը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան՝ համաձայն Հավելված 2-ի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից Թողարկողին ուղարկված պաշտպանված ֆայլով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որի փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:
37. Հաշվետվությունում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը: Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով՝ օր. ամիս. տարի (օրինակ՝ 31/01/2014):
38. Թիվ 11 (ամսական) հաշվետվությունը բաղկացած է չորս աղյուսակից: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ՝ կապված էլեկտրոնային փողի, սպասարկման և մարման, ինչպես նաև էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների տեսակների և թողարկողի կողմից վարվող Հաշվառման Հաշիվների հետ:
(38-րդ կետը փոփ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
39. Հաշվետվության առաջին՝ «Թողարկված և մարված էլեկտրոնային փողի վերաբերյալ» աղյուսակում լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում Թողարկողի կամ Գործակալի միջոցով լիցքավորված և (կամ) մարված էլեկտրոնային փողերի գումարի և քանակի վերաբերյալ տվյալներ: Ընդ որում.
1) «Էլեկտրոնային փողի տեսակ» սյունակում ներկայացվում է Թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի տեսակը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ «Էլեկտրոնային քսակ» կամ «Վիրտուալ փող»:
2) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի ձևը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ «էլեկտրոնային փող» կամ «սոցիալական էլեկտրոնային փող»:
3) «Ում կողմից սպասարկված» սյունակում ներկայացվում է Թողարկողի կողմից բացված էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշվի լիցքավորում և (կամ) մարումն ապահովողին, որտեղ նշվում է՝
ա. «Թողարկող» եթե էլեկտրոնային փողի լիցքավորումը կամ մարումը իրականացվել է Թողարկողի կողմից,
բ. «Գործակալ» եթե էլեկտրոնային փողի լիցքավորումը կամ մարումը իրականացվել է Գործակալի կողմից:
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
4) «Գործառնության տեսակ» սյունակում ներկայացվում է էլեկտրոնային փողով իրականացված գործառնության տեսակը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ «լիցքավորում» կամ «մարում»:
5) «Հաշվառման Հաշիվներ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշիվներով կատարված գործառնությունները, որտեղ նշվում է՝
ա. «Ծառայություն մատուցող», եթե Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի համար,
բ. «Օգտագործող ֆիզ. անձ», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է ֆիզ. անձ Օգտագործողի համար,
գ. «Օգտագործող իրավ. անձ», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր անձ Օգտագործողի համար,
դ. «Փոխարկող», եթե Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է Համակարգում գրանցված Փոխարկողի համար,
6) «Լիցքավորման կամ մարման եղանակը» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվի լիցքավորման կամ մարման եղանակները, որտեղ նշվում է՝
ա. «կանխիկ միջոցներով», եթե սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է կանխիկ միջոցներով,
բ. «բանկային հաշվից/հաշվին», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը իրականացվել է բանկային հաշվից փոխանցում կատարելու միջոցով կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է բանկային հաշվին փոխանցելու միջոցով,
գ. «վճարային քարտից/քարտին», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը իրականացվել է վճարային քարտից փոխանցում կատարելու միջոցով կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է վճարային քարտին փոխանցելու միջոցով,
դ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
ե. «այլ էլ. փողի միջոցով», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը իրականացվել է այլ էլ. փողի հաշվից փոխանցում կատարելու միջոցով կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է այլ էլ. փողի հաշվին փոխանցելու միջոցով,
զ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
է. «այլ սարքավորման միջոցով», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է այլ սարքի (ՊՈՍ, բանկոմատ և այլ) միջոցով:
(39-րդ կետը փոփ., խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
40. (կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
41. Հաշվետվության երրորդ՝ «Էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների վերաբերյալ» աղյուսակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում էլեկտրոնային փողով կատարված գործառույթների գումարի և քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ տարանջատված ըստ ծառայությունների տեսակների և Ծառայություններ մատուցողների, որտեղ նշվում է՝
1) «Էլեկտրոնային փողի տեսակ» սյունակում ներկայացվում է մատուցված ծառայությունների կամ վաճառված ապրանքի դիմաց կիրառվող էլեկտրոնային փողի տեսակը՝ «էլեկտրոնային քսակ», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է էլեկտրոնային քսակով կամ «վիրտուալ փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է վիրտուալ փողով:
2) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է մատուցված ծառայությունների կամ վաճառված ապրանքի դիմաց կիրառվող էլեկտրոնային փողի ձևը՝ «էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է էլեկտրոնային փողով, կամ՝ «սոցիալական էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է սոցիալական էլեկտրոնային փողով:
3) «Գործառնության տեսակ» սյունակում ներկայացվում են Համակարգում իրականացված գործառնությունների տեսակները, որտեղ նշվում է՝
ա. «վճարում», եթե էլեկտրոնային փողով կատարվել է վճարում օրինակ՝ կոմունալ ծառայությունների, վարկի մարման կամ ապահովագրություն դիմաց, դասակարգված ըստ համապատասխան տողերի՝ «1. Ջուր», «2. Գազ», «3. Էլեկտրաէներգիա», «4. Բջջային կապի ծառայություններ» կամ «5. Ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումներ» և այլ,
բ. «փոխարկում Փոխարկողի միջոցով», եթե Օգտագործողների կողմից իրականացվել է Համակարգում գրանցված Փոխարկողի միջոցով էլեկտրոնային փողի փոխարկում այլ էլեկտրոնային փողի կամ հակառակը, դասակարգված ըստ համապատասխան տողերի՝ «այլ էլ. փողի ձեռքբերում» կամ «այլ էլ. փողի վաճառք»,
գ. «փոխարկում», եթե Օգտագործողների կողմից իրականացվել է Համակարգում թողարկված էլեկտրոնային փողի փոխարկում այլ էլեկտրոնային փողի կամ հակառակը, դասակարգված ըստ համապատասխան տողերի՝ «այլ էլ. փողի ձեռքբերում» կամ «այլ էլ. փողի վաճառք»,
դ. «փոխանցում», եթե իրականացվել է Համակարգում գրանցված Օգտագործողների միջև Հաշվառման Հաշիվներով էլեկտրոնային փողի փոխանցում՝ ընտրելով «Հաշվառման Հաշվից փոխանցում Հաշվառման Հաշվին» տողը:
4) «Ծառայության տեսակ» սյունակում ներկայացվում են Համակարգում մատուցված ծառայությունները, որոնց դիմաց վճարումը իրականացվել է էլեկտրոնային փողով, որտեղ նշվում է՝
ա. «ապրանքի ձեռքբերում», եթե էլեկտրոնային փողով վճարումը կատարվել է ապրանքի ձեռքբերման նպատակով,
բ. «կոմունալ ծառայություններ», եթե էլեկտրոնային փողով վճարումը իրականացվել է կոմունալ ծառայությունների՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, ֆիքս. հեռախոսի կամ բջջ. հեռախոսի համար մատուցված ծառայության դիմաց համապատասխանաբար,
գ. «ԱՊՊԱ», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրման դիմաց վճարում,
դ. «ապահովագրություն», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է ապահովագրության դիմաց վճարում,
ե. «Հաշվառման Հաշվից փոխանցում Հաշվառման Հաշվին», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է փոխանցում Համակարգում գրանցված մեկ Հաշվառման Հաշվից մեկ այլ Հաշվառման Հաշվին,
զ. «հարկեր», «տուրքեր» կամ «տուգանքներ», եթե էլեկտրոնային փողով իրականացվել են Գանձապետարանին ուղղված վճարումներ,
է. «վարկի մարում», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է վարկի մարում,
ը. «այլ էլեկտրոնային փողի ձեռքբերում» կամ «այլ էլեկտրոնային փողի վաճառք», եթե իրականացվել է այլ էլեկտրոնային փող թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի ձեռքբերում կամ էլեկտրոնային փողի վաճառք՝ համապատասխանաբար,
թ. «այլ», եթե էլեկտրոնային փողով իրականացվել են վճարումներ վերը նշված ցանկում չնշված ծառայությունների դիմաց:
5) «Վճարման շահառու» սյունակում ներկայացվում է էլեկտրոնային փողով կատարված վճարման շահառուն, որտեղ նշվում է՝
ա. «Ծառայություն մատուցող», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը Ծառայություն մատուցողն է,
բ. «Գանձապետարան», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը Գանձապետարանն է,
գ. «ՀայՋրմուղ-Կոյուղի», «Հայռուսգազարդ» կամ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը «ՀայՋրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ն է, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն կամ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն՝ համապատասխանաբար,
դ. «Վիվասել» ՄՏՍ» «Բիլայն», «Օրանժ Արմենիա», «Ռոստելեկոմ» կամ «Յուքոմ», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը «Վիվասել» ՄՏՍ» «Բիլայն», «Օրանժ Արմենիա», «Ռոստելեկոմ» կամ «Յուքոմ» հեռահաղորդակցման կապի օպերատորն է՝ համապատասխանաբար,
ե. «Վեբմանի» կամ «Յանդեքսդենգի», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը «Վեբմանի» կամ «Յանդեքսդենգի» արտասահմանյան էլեկտրոնային փողի համակարգն է,
զ. «Օգտագործող», եթե էլեկտրոնային փողով կատարված փոխանցման ստացողը համակարգում գրանցված մեկ այլ Օգտագործողն է,
է. «ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններ», ընդ որում՝ «Առևտրային բանկեր», «Ապահովագրական ընկերություններ», «Վարկային կազմակերպություններ» կամ «Վճարահաշվարկային կազմակերպություն»՝ ընտրել ցանկից համապատասխանաբար, եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը բանկ է կամ ապահովագրական կազմակերպություն կամ վարկային կազմակերպություն կամ վճարահաշվարկային կազմակերպություն՝ համապատասխանաբար,
ը. «այլ», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը վերը նշված ցանկում նշված կազմակերպություն չէ:
(41-րդ կետը խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
42. Հաշվետվության չորրորդ՝ «Թողարկողի մոտ վարվող Հաշվառման Հաշիվների վերաբերյալ» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա դրությամբ Թողարկողի կողմից բացված Հաշվառման Հաշիվներին առկա գումարների և հաշիվների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում.
1) «Կազմակերպություններ/Մասնակիցներ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝
ա. «Ծառայություն մատուցող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է Ծառայություն մատուցողի համար,
բ. «Փոխարկող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է Փոխարկողի համար,
գ. «Օգտագործող ֆիզ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է ֆիզ. անձ Օգտագործողի համար,
դ. «Օգտագործող իրավ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր անձ Օգտագործողի համար,
ե. «այլ էլ. փողի համակարգ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է այլ էլ. փողի համակարգի համար,
զ. «Գործակալ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է Գործակալի համար:
է. (պարբերությունն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
2) «Հաշվառման Հաշվի կարգավիճակ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշիվների կարգավիճակի վերաբերյալ, որտեղ նշվում է՝
ա. «ակտիվ», եթե Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվով վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել է առնվազն 1 գործարք,
բ. «պասիվ», եթե Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվով վերջին մեկ տարվա ընթացքում չի իրականացվել ոչ մի գործարք:
2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝
ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,
բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:
(42-րդ կետը փոփ., լրաց. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
43. Հաշվետվության հինգերորդ «Թողարկողի մոտ բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների վերաբերյալ» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում Թողարկողի կողմից բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում.
1) «Կազմակերպություններ/Մասնակիցներ» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝
ա. «Ծառայություն մատուցող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է Ծառայություն մատուցողի համար,
բ. «Փոխանակող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է Փոխանակողի համար,
գ. «Օգտագործող ֆիզ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է ֆիզ. անձ Օգտագործողի համար,
դ. «Օգտագործող իրավ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր անձ Օգտագործողի համար,
ե. «այլ էլ. փողի համակարգ» եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է այլ էլ. փողի համակարգի համար,
զ. «Գործակալ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է Գործակալի համար:
է. (պարբերությունն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
2) «Հաշվառման Հաշվի կարգավիճակ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվի կարգավիճակի վերաբերյալ, որտեղ նշվում է՝
ա. «բացված», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է հաշվետու ամսվա ընթացքում,
բ. «փակված», եթե Հաշվառման Հաշիվը փակվել է հաշվետու ամսվա ընթացքում:
2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝
ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,
բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:
(43-րդ կետը փոփ., լրաց. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
Հավելված 1
«Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության)
կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների
իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ի
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Սույն կանոնակարգը չի տարածվում այն ծառայությունների վրա, որոնց մատուցումն իրականացվում է կանխավճարված դրամական արժեքների միջոցով և որոնք կարող են օգտագործվել միայն սահմանափակ ցանցում, որը հանդիսանում է մեկ կազմակերպության տարածման ցանց (օրինակ՝ հանրային տրանսպորտից օգտվելու քարտեր, բենզինի քարտեր, առևտրային քարտեր, անդամակցության քարտեր):
2. Սույն կանոնակարգը չի տարածվում այն կանխավճարված արժեքների վրա (air time (էյռ թայմ)՝ խոսելաժամանակ), որոնք օգտագործվում են թվային ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու համար և կարող են մատուցվել բացառապես բջջային կապի օպերատորի կողմից, եթե.
1) այդ ապրանքի (ծառայության) բնույթից բխում է, որ բջջային կապի օպերատորն ավելացնում է դրա արժեքը` հասանելիության, որոնման կամ տարածման ծառայություններ մատուցելու արդյունքում, և
2) այդ ապրանքը (ծառայությունը) կարող է օգտագործվել բացառապես թվային սարքերի միջոցով (օրինակ՝ բջջային հեռախոս, պլանշետ կամ այլ նմանատիպ սարքավորում), և բջջային կապի օպերատորը չի հանդիսանում բացառապես միջնորդ բաժանորդի և ծառայություն մատուցողի միջև և համապատասխան կանխավճարված արժեքի դիմաց բաժանորդին տրամադրում է թվային ապրանքը կամ ծառայությունը:
Հավելված 2
Հաշվետվություն
«Թողարկված էլեկտրոնային փողի, էլեկտրոնային փողի սպասարկման և մարման վերաբերյալ»
(վերնագիրը փոփ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
Թիվ 11 (ամսական) |
Կազմակերպության անվանումը |
________________ | ||||
Ամսաթիվը |
________________ |
թ. |
|||
1. Թողարկված և մարված էլեկտրոնային փողերի վերաբերյալ |
Էլեկտրոնային փողի տեսակ |
Էլեկտրոնային փողի ձև |
Ում կողմից սպասարկված |
Գործունեության տեսակ |
Հաշվառման Հաշիվներ |
Լիցքավորման կամ մարման եղանակը |
Գումար (հազ.ՀՀ դրամ) |
Քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
էլեկտրոնային քսակ |
էլեկտրոնային փող |
Թողարկող |
լիցքավորում |
Ծառայություն մատուցող |
կանխիկ միջոցներով |
||
վիրտուալ փող |
սոցիալական էլեկտրոնային փող |
Գործակալ |
մարում |
Օգտագործող ֆիզ. անձ |
բանկային հաշվից/հաշվին |
||
|
|
Օգտագործող իրավ. անձ |
վճարային քարտից/քարտին |
||||
Փոխարկող |
|
||||||
այլ էլ. փողի միջոցով |
|||||||
|
|||||||
այլ սարքավորման միջոցով |
|||||||
Թողարկողի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
_________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
__________________ |
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
2. Տպված, վաճառված կամ հետ գնված լիցքավորման քարտերի վերաբերյալ, ըստ անվանական արժեքի |
(կետն ուժը կորցրել է 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
3. Էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների վերաբերյալ |
Էլեկտրոնային փողի տեսակ |
Էլեկտրոնային փողի ձև |
Գործառնության տեսակ |
Ծառայության տեսակ |
Վճարման շահառու |
Գումար (հազ. ՀՀ դրամ) |
Քանակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
էլեկտրոնային քսակ |
էլեկտրոնային փող |
վճարում |
ապրանքի ձեռքբերում |
Ծառայություն մատուցող |
||
վիրտուալ փող |
սոցիալական էլեկտրոնային փող |
փոխարկում Փոխարկողի միջոցով |
կոմունալ ծառայություններ |
Գանձապետարան |
||
փոխարկում |
ԱՊՊԱ |
ՀայՋրմուղ-Կոյուղի |
||||
փոխանցում |
ապահովագրություն |
Հայռուսգազարդ |
||||
հարկեր |
Էլեկտրացանց |
|||||
տուրքեր |
«Վիվասել» ՄՏՍ |
|||||
տուգանքներ |
«Բիլայն» |
|||||
վարկի մարում |
«Ղ-տելեկոմ» |
|||||
այլ էլ. փողերի ձեռք բերում |
«Օրանժ Արմենիա» |
|||||
այլ էլ. փողերի վաճառք |
«Ռոստելեկոմ» |
|||||
Հաշվառման Հաշվից փոխանցում Հաշվառման Հաշվին |
«Յուքոմ» |
|||||
այլ |
«Վեբմանի» |
|||||
«Յանդեքսդենգի» |
||||||
Օգտագործող |
||||||
ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններ |
||||||
այլ |
||||||
Թողարկողի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
_________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
__________________ |
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
4. Թողարկողի մոտ վարվող Հաշվառման Հաշիվների վերաբերյալ |
Կազմակերպություններ/Մասնակիցներ |
Հաշվառման Հաշվի կարգավիճակ |
Էլեկտրոնային փողի ձև |
Գումար (հազ. ՀՀ դրամ) |
Քանակ | |
1 |
2 |
2.1 |
3 |
4 | |
էլեկտրոնային փող
|
սոցիալական էլեկտրոնային փող |
||||
Ծառայություն մատուցող |
ակտիվ |
||||
Փոխարկող |
պասիվ |
||||
Օգտագործող իրավ.անձ |
|||||
Օգտագործող Ֆիզ. անձ |
|||||
այլ էլ. փողի համակարգ |
|||||
Գործակալ |
|||||
|
|||||
Թողարկողի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
_________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
__________________ |
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
5. Թողարկողի մոտ բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների վերաբերյալ
Կազմակերպություններ/Մասնակիցներ |
Հաշվառման Հաշվի կարգավիճակ |
Էլեկտրոնային փողի ձև |
Քանակ | |
1 |
2 |
2.1 |
3 | |
էլեկտրոնային փող |
սոցիալական էլեկտրոնային փող |
|||
Ծառայություն մատուցող |
բացված |
|||
Փոխարկող |
փակված |
|||
Օգտագործող իրավ.անձ |
||||
Օգտագործող Ֆիզ. անձ |
||||
այլ էլ. փողի համակարգ |
||||
Գործակալ |
||||
|
||||
Թողարկողի վարչության նախագահ |
||
(գործադիր տնօրեն) |
_________________ | |
Կ.Տ. |
Գլխավոր հաշվապահ |
__________________ |
(աղյուսակը լրաց., փոփ. 22.03.22 թիվ 48-Ն)
(22.03.22 թիվ 48-Ն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը` համաձայն նույն որոշման 5-րդ կետի)
(կանոնակարգը լրաց. 14.10.16 թիվ 168-Ն, խմբ. 15.03.19 թիվ 33-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.03.22 թիվ 48-Ն)