Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1108-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ս. Պապիկյան» բառերը փոխարինել «Գ. Սանոսյան» բառերով, «Վ. Դանիելյան» բառերը՝ «Ս. Գրիգորյան» բառերով, «Ա․ Ավանեսյան» բառերը՝ «Ն. Տերյան» բառերով, «Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը՝ «Վ. Հովհաննիսյան- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով, իսկ «Վ. Վերմիշյան» բառերը՝ «Ա. Ղուլարյան» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում «Ս. Պապիկյան» բառերը փոխարինել «Գ. Սանոսյան» բառերով, «Ա․ Ավանեսյան» բառերը՝ «Ա. Իսպիրյան» բառերով, իսկ «Վ. Դանիելյան» բառերը՝ «Ս. Գրիգորյան» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «արդարադատության նախարարի տեղակալ» բառերը՝ «արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով, իսկ «Տ. Գաբրիելյան» բառերը՝ «Ա. Խոջոյան» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում «առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով, իսկ «Ա. Հովհաննիսյան» բառերը՝ «Ս. Գրիգորյան» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող» բառերը փոխարինել «նախարար» բառով, «առողջապահության նախարարի տեղակալ» բառերը՝ «առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «Ա․ Ավանեսյան» բառերը՝ «Ա. Խոջոյան» բառերով, «արդարադատության նախարարի տեղակալ» բառերը՝ «արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով, իսկ «Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը՝ «Վ. Հովհաննիսյան- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Ա․ Ավանեսյան» բառերը փոխարինել «Ռ. Գևորգյան» բառերով, իսկ «արդարադատության նախարարի տեղակալ» բառերը՝ «արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |