ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 143-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները»` համաձայն Հավելվածի 1-ի:
2. Սահմանել «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման |
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգով, ներառման ենթակա տեղեկությունների ցանկով և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետներով (այսուհետ՝ նաև Կարգ) սահմանվում են բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) ներառվող տեղեկությունների շրջանակը, Ռեեստրի վարման կարգը, ինչպես նաև Ռեեստրին հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:
2. ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի՝ (այսուհետ՝ բանկ) Ռեեստրին պարտադիր անդամակցության փաստը հավաստվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված հաշվետվությունների ՀՀ կենտրոնական բանկ ներկայացմամբ:
3. Սույն Կարգում հասկացություններն օգտագործվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստով: Բանկային հաշիվ հասկացությունը ներառում է նաև ավանդային պայմանագրի սպասարկման նպատակով բացված հաշիվը:
4. Սույն կարգի իմաստով գործարք չի համարվում բանկում սպասարկվող հաշիվներում առկա միջոցների գծով բանկային հաշվին տոկոսագումարների մուտքագրումը կամ բանկում սպասարկվող հաշիվների գծով բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322 Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն համատեղ հրամանով հաստատված Հավելված 1-ի 62-րդ բաժնում եկամտագրման ենթակա միջնորդավճարների գանձումը:
ԳԼՈՒԽ 2. ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Ռեեստրը ներառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բանկային հաշիվների և պահատուփերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1) բանկի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, լիցենզիայի համարը,
2) հաճախորդի և, առկայության դեպքում, լիազորված անձի վերաբերյալ հետևյալ տվյալները.
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի դեպքում՝ անուն/ազգանուն/հայրանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի դեպքում՝ անուն/ազգանունը, քաղաքացիությունը (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ում կողմից է տրամադրվել, փաստաթղթի վավերականության ժամկետը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև՝ հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
բ. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համար և այլն) գործադիր մարմնի ղեկավարի անունը/ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը,
գ. պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ լրիվ պաշտոնական անվանումը, երկիրը,
3) հաշվի համարը,
4) հաշվի կարգավիճակը (փաստացի բաց կամ փաստացի փակ),
5) հաշվի կարգավիճակի փոփոխման տարին, ամիսը, ամսաթիվը,
6) հաշվի բացման և (կամ) փակման տարին, ամիսը, ամսաթիվը,
7) բանկային պահատուփի համարը,
8) բանկային պահատուփի տրամադրման և (կամ) օգտագործման դադարեցման տարին, ամիսը, ամսաթիվը:
(5-րդ կետը լրաց. 19.04.22 թիվ 64-Ն)
6. Ռեեստրում ներառվող տեղեկությունները տրամադրվում են «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
7. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվությունները բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում «Բանկային հաշիվների ռեեստրի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի» (այսուհետ՝ Առցանց համակարգ) «Առցանց լրացում», «Վերբեռնում» կամ «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակներից որևէ մեկով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ: Հաշվետվության ներկայացման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի հետ կապված ծրագրաապարատային խնդիրներով:
8. Բանկերը սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.
1) բանկային հաշվի բացման և փակման վերաբերյալ՝ համապատասխանաբար հաշվի բացման կամ փակման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,
2) բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման վերաբերյալ՝ համապատասխանաբար բանկային պահատուփի տրամադրման կամ օգտագործման դադարեցման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում,
3) սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով ներկայացված հաշվետվություններում ներառված տվյալների փոփոխության վերաբերյալ՝ բանկին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում,
4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-288-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող բանկային հաշիվների և տրամադրված բանկային պահատուփերի վերաբերյալ՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը: Սույն կետի շրջանակներում, ի լրումն Հավելված 2-ով սահմանված այլ տվյալների, ներկայացվում են հաշվետվությունը ներկայացնելու օրվա դրությամբ վավեր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն լիազորված անձի տվյալները, որի լիազորագիրը վավեր է և գործում է, իսկ գործող բանկային հաշվի պարագայում՝ նաև հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ բանկային հաշվի կարգավիճակը,
5) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-288-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված բանկային հաշիվների և օգտագործումը դադարեցված բանկային պահատուփերի վերաբերյալ՝ մինչև 2022 թվականի մարտի 31-ը: Սույն կետի շրջանակներում, ի լրումն Հավելված 2-ով սահմանված այլ տվյալների, ներկայացվում են բանկային հաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման օրվա դրությամբ անձը հաստատող վավեր փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն լիազորված անձի տվյալները, որի լիազորագիրը բանկային հաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման օրվա դրությամբ եղել է վավեր և գործել է,
6) փաստացի բաց բանկային հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ, եթե հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին նախորդ վեց ամսվա ընթացքում բանկային հաշվով չի իրականացվել գործարք և հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին հաշվին առկա է մեկ հազար ՀՀ դրամից պակաս մնացորդ,
7) փաստացի փակ բանկային հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ, եթե հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում բանկային հաշվով իրականացվել է գործարք,
8) բանկային հաշվի կարգավիճակի վերանայումն իրականացվում է շաբաթական կտրվածքով՝ յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը
9) սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հաշվետվությունները ներկայացվում են բանկային հաշվի կարգավիճակի փոփոխություն առաջացնող վերանայմանը հաջորդող մինչև երկրորդ աշխատանքային օրը:
(8-րդ կետը փոփ. 19.04.22 թիվ 64-Ն)
9. Նոր բացված բանկային հաշիվը համարվում է փաստացի բաց հաշվի բացմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում:
10. (կետն ուժը կորցրել է 19.04.22 թիվ 64-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 19.04.22 թիվ 64-Ն)
12. Հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե 1 աշխատանքային օրվա ընթացքում բանկը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
13. Այն դեպքում, երբ բանկը պարզում է, որ ներկայացված հաշվետվությունը ենթակա չէր ներկայացման, այդ մասին «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկին:
14. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով: Եթե «Ում կողմից է տրամադրվել», «Փաստաթղթի վավերականության ժամկետը», «ՀՎՀՀ» դաշտերը պարունակում են օտարալեզու տվյալներ, դրանք ենթակա են լրացման լատինատառ:
(14-րդ կետը լրաց. 19.04.22 թիվ 64-Ն)
15. Ներկայացվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև xml սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ uխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է oրենքով նախատեսված պատասխանատվության:
16. Յուրաքանչյուր բանկային հաշվի կամ պահատուփի վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
17. Սույն կարգի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, ինչպես նաև 8-րդ կետի 6-9-րդ ենթակետերը և 9-րդ կետը ուժի մեջ են մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:
(17-րդ կետը փոփ. 19.04.22 թիվ 64-Ն)
18. Սույն Կարգի 17-րդ կետում նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2022 թվականի մայիսի 1-ը ներկայացված հաշվետվությունների մասով հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է Կարգի 8-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված ժամկետում, եթե առկա են Կարգի 8-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանները:
(հավելվածը լրաց., փոփ. 19.04.22 թիվ 64-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման |
ՁԵՎ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Բանկերի կողմից բանկային հաշիվների ռեեստր ներկայացվող հաշվետվությունը ներկայացվում է XML սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։
Կետ |
Անվանում |
Տիպ |
Նիշերի քանակ |
Լրացման կարգ |
Հաշվետվության XML սխեմայում դաշտի անվանում |
1* |
Հաշվետվության տեսակը |
բաժին |
Ընտրվում է բանկային հաշվի բացման, պահատուփի տրամադրման, բանկային հաշվի փակման, պահատուփի օգտագործման դադարեցման, փակված բանկային հաշվի, օգտագործումը դադարեցված պահատուփի, տվյալների փոփոխության, հաշվի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը: |
report_banks_acc/ | |
2* |
Հաշվետվության անվանումը |
բաժին |
report_name | ||
3* |
Բանկի կոդը |
թիվ |
5 |
Լրացվում է բանկի հնգանիշ կոդը: |
bank_code |
4* |
Ուղարկման ամսաթիվը |
տեքստ |
6 |
Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝ |
sent_date |
5* |
Հերթական համարը |
թիվ |
Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 1): |
seq_number | |
6 |
Ուղղման կամ լրացման հերթական համարը |
թիվ |
Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը: |
change_number | |
7 |
Ուղղման կամ լրացման պատճառը |
տեքստ |
մինչև 1000 |
Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը: |
change_reason |
8 |
Փոփոխման ենթակա հաշվետվություն |
բաժին |
Լրացվում են փոփոխման ենթակա հաշվետվության վերաբերյալ տվյալները՝ տվյալների փոփոխության տեսակի հաշվետվություն ներկայացման դեպքում: Ենթակա է պարտադիր լրացման տվյալների փոփոխություն տեսակի հաշվետվության ներկայացման դեպքում: |
report_update | |
9 |
Բանկի կոդը |
թիվ |
5 |
Լրացվում է բանկի հնգանիշ կոդը: Ենթակա է պարտադիր լրացման տվյալների փոփոխություն տեսակի հաշվետվության ներկայացման դեպքում: |
bank_code |
10 |
Ուղարկման ամսաթիվը |
տեքստ |
6 |
Լրացվում է փոփոխվող հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝ |
sent_date |
11 |
Հերթական համարը |
թիվ |
Լրացվում է փոփոխվող հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 1): Ենթակա է պարտադիր լրացման տվյալների փոփոխություն տեսակի հաշվետվություն ներկայացման դեպքում: |
seq_number | |
12 |
Ուղղման կամ լրացման հերթական համարը |
թիվ |
Լրացվում է փոփոխվող հաշվետվության ուղղման կամ լրացման հերթական համարը (օրինակ՝ տվյալ հաշվետվության առաջին թարմացման հերթական համարը կլինի՝ 1): Ենթակա է պարտադիր լրացման, եթե փոփոխվող հաշվետվության վերաբերյալ նախկինում ուղարկվել է ուղղում կամ լրացում: |
change_number | |
13* |
Գործարքի նկարագրությունը |
բաժին |
transaction_description | ||
14* |
Գործարքի տեսակը |
թիվ |
1 |
Լրացվում է ներկայացվող գործարքի տեսակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից: |
report_type |
15* |
Հաշվի համարը/ Պահատուփի համարը |
թիվ/ տեքստ |
մինչև 16 |
Լրացվում է բանկում բացված/փակված հաշվի համարը կամ տրամադրված/ օգտագործումը դադարեցված պահատուփի համարը: |
account_number/ safe_num |
16 |
Հաշվի կարգավիճակը |
թիվ |
1 |
Լրացվում է hաշվի կարգավիճակը՝ ընտրելով Աղյուսակ 2 ցանկից: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվում է բանկային hաշվի բացման կամ հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հաշվետվություն: |
account_status |
17 |
Գործարքի ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Լրացվում է hաշվի բացման կամ պահատուփի տրամադրման, hաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման, տվյալների փոփոխության կամ հաշվի կարգավիճակի փոփոխման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd)՝ կախված 14-րդ կետում ընտրված գործարքի տեսակից: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվում է բանկային hաշվի բացման/ պահատուփի տրամադրման, բանկային hաշվի փակման/ պահատուփի օգտագործման դադարեցման վերաբերյալ, տվյալների փոփոխության, ինչպես նաև հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հաշվետվություն: |
action_date |
18 |
Փակված հաշվի բացման կամ օգտագործումը դադարեցված պահատուփի տրամադրման ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Լրացվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված բանկային հաշիվների և օգտագործումը դադարեցված բանկային պահատուփերի բացման/տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
start_date |
19 |
Փակված հաշվի փակման կամ օգտագործումը դադարեցված պահատուփի օգտագործման դադարեցման ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Լրացվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված բանկային հաշիվների և օգտագործումը դադարեցված բանկային պահատուփերի փակման/ օգտագործման դադարեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
end_date |
20 |
Գործարքին վերաբերող այլ տեղեկություններ |
տեքստ |
մինչև 3000 |
Լրացվում են գործարքին առնչվող` բանկի կողմից կարևորվող այլ տեղեկություններ: |
notes |
21* |
Գործարքի կողմերը |
բաժին |
Լրացվում է հաճախորդի և լիազորված անձի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 7 ցանկից։ |
side_section | |
22* |
Գործարքի կողմը |
թիվ |
1 |
Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 7 ցանկից: |
side_type |
23* |
Գործարքի կողմի տեսակը |
թիվ |
1 |
Լրացվում է գործարքի կողմի տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից, իսկ լիազորված անձի դեպքում՝ սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից: |
side_subtype |
24 |
Լիազորող անձ |
թիվ |
1-ից մինչև հաճախորդների առավելագույն քանակը |
Լրացվում է այն հաճախորդի ծրագրային հղման համարը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը: |
auth_clients |
25* |
Անուն (անվանում) |
տեքստ |
մինչև 256 |
Lրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը: Ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում/ պետական գրանցման վկայականում: |
first_name |
26* |
Ազգանունը |
տեքստ |
մինչև 256 |
Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը՝ 25-րդ կետում նշված կարգով: |
last_name |
27 |
Հայրանունը |
տեքստ |
մինչև 256 |
Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը՝ 25-րդ կետում նշված կարգով: |
family_name |
28 |
Ծննդյան ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է: |
birth_date |
29* |
Քաղաքացիությունը |
տեքստ |
2 |
Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից: |
citizenship |
30 |
Հանրային ծառայությունների համարանիշը |
տեքստ |
մինչև 10 |
Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը, կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը: Ենթակա է պարտադիր լրացման, եթե գործարքի կողմը ՀՀ քաղաքացի է: |
psn |
31 |
Անձը հաստատող փաստաթղթի տեսակը |
տեքստ |
3 |
Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ ան ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է: |
doc_type |
32 |
Փաստաթղթի սերիան և համարը |
տեքստ |
մինչև 16 |
Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է: |
doc_number |
33 |
Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է: |
issue_date |
34 |
Ում կողմից է տրամադրվել |
տեքստ |
մինչև 256 |
Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է: |
issued_by |
35 |
Փաստաթղթի վավերականության ժամկետը |
ամսաթիվ |
10 |
Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը: Ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, եթե գործարքի կողմը օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է: |
validity_date |
36* |
Կազմակերպական-իրավական ձևը |
թիվ |
Լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից: |
leg_org_form | |
37* |
Այլ կազմակերպական-իրավական ձև |
տեքստ |
մինչև 256 |
Լրացվում է այլ կազմակերպական-իրավական ձևը: Օտարերկրյա պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ: |
other_leg_org_form |
38* |
Անհատականացման (հաշվառման) համարը |
տեքստ |
Լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը |
reg_number | |
39* |
ՀՎՀՀ |
տեքստ |
մինչև 256 (ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում 8 նիշ) |
Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նշված է նույնականացման փաստաթղթում: Օտարերկրյա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դեպքում ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, երբ սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է: |
tax_id |
40* |
Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն |
տեքստ |
մինչև 256 |
Լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը |
manager_name |
*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:
*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:
XML ՍԽԵՄԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿԸ | |
ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ |
1 |
ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ |
2 |
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ |
3 |
ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ |
4 |
ՊԱՀԱՏՈՒՓԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ |
5 |
ՊԱՀԱՏՈՒՓԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ |
6 |
ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ |
7 |
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՀԱՏՈՒՓ |
8 |
ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ |
9 |
ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ |
10 |
ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ |
11 |
(աղյուսակը խմբ. 19.04.22 թիվ 64-Ն)
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ | |
ՓԱՍՏԱՑԻ ԲԱՑ |
1 |
ՓԱՍՏԱՑԻ ՓԱԿ |
2 |
ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԵՐԿՐՆԵՐ | |
AFGHANISTAN |
AF |
ALAND ISLANDS |
AX |
ALBANIA |
AL |
ALGERIA |
DZ |
AMERICAN SAMOA |
AS |
ANDORRA |
AD |
ANGOLA |
AO |
ANGUILLA |
AI |
ANTARCTICA |
AQ |
ANTIGUA AND BARBUDA |
AG |
ARGENTINA |
AR |
ARMENIA |
AM |
ARUBA |
AW |
AUSTRALIA |
AU |
AUSTRIA |
AT |
AZERBAIJAN |
AZ |
BAHAMAS |
BS |
BAHRAIN |
BH |
BANGLADESH |
BD |
BARBADOS |
BB |
BELARUS |
BY |
BELGIUM |
BE |
BELIZE |
BZ |
BENIN |
BJ |
BERMUDA |
BM |
BHUTAN |
BT |
BOLIVIA, PLURINATIONAL STATE OF |
BO |
BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA |
BQ |
BOSNIA AND HERZEGOVINA |
BA |
BOTSWANA |
BW |
BOUVET ISLAND |
BV |
BRAZIL |
BR |
BRITISH INDIAN OCEAN TERRITORY |
IO |
BRUNEI DARUSSALAM |
BN |
BULGARIA |
BG |
BURKINA FASO |
BF |
BURUNDI |
BI |
CÃTE D'IVOIRE |
CI |
CAMBODIA |
KH |
CAMEROON |
CM |
CANADA |
CA |
CAPE VERDE |
CV |
CAYMAN ISLANDS |
KY |
CENTRAL AFRICAN REPUBLIC |
CF |
CHAD |
TD |
CHILE |
CL |
CHINA |
CN |
CHRISTMAS ISLAND |
CX |
COCOS (KEELING) ISLANDS |
CC |
COLOMBIA |
CO |
COMOROS |
KM |
CONGO |
CG |
CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE |
CD |
COOK ISLANDS |
CK |
COSTA RICA |
CR |
CROATIA |
HR |
CUBA |
CU |
CURAÇAO |
CW |
CYPRUS |
CY |
CZECH REPUBLIC |
CZ |
DENMARK |
DK |
DJIBOUTI |
DJ |
DOMINICA |
DM |
DOMINICAN REPUBLIC |
DO |
ECUADOR |
EC |
EGYPT |
EG |
EL SALVADOR |
SV |
EQUATORIAL GUINEA |
GQ |
ERITREA |
ER |
ESTONIA |
EE |
ETHIOPIA |
ET |
FALKLAND ISLANDS (MALVINAS) |
FK |
FAROE ISLANDS |
FO |
FIJI |
FJ |
FINLAND |
FI |
FRANCE |
FR |
FRENCH GUIANA |
GF |
FRENCH POLYNESIA |
PF |
FRENCH SOUTHERN TERRITORIES |
TF |
GABON |
GA |
GAMBIA |
GM |
GEORGIA |
GE |
GERMANY |
DE |
GHANA |
GH |
GIBRALTAR |
GI |
GREECE |
GR |
GREENLAND |
GL |
GRENADA |
GD |
GUADELOUPE |
GP |
GUAM |
GU |
GUATEMALA |
GT |
GUERNSEY |
GG |
GUINEA |
GN |
GUINEA-BISSAU |
GW |
GUYANA |
GY |
HAITI |
HT |
HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS |
HM |
HOLY SEE (VATICAN CITY STATE) |
VA |
HONDURAS |
HN |
HONG KONG |
HK |
HUNGARY |
HU |
ICELAND |
IS |
INDIA |
IN |
INDONESIA |
ID |
IRAN, ISLAMIC REPUBLIC OF |
IR |
IRAQ |
IQ |
IRELAND |
IE |
ISLE OF MAN |
IM |
ISRAEL |
IL |
ITALY |
IT |
JAMAICA |
JM |
JAPAN |
JP |
JERSEY |
JE |
JORDAN |
JO |
KAZAKHSTAN |
KZ |
KENYA |
KE |
KIRIBATI |
KI |
KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF |
KP |
KOREA, REPUBLIC OF |
KR |
KUWAIT |
KW |
KYRGYZSTAN |
KG |
LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC |
LA |
LATVIA |
LV |
LEBANON |
LB |
LESOTHO |
LS |
LIBERIA |
LR |
LIBYA |
LY |
LIECHTENSTEIN |
LI |
LITHUANIA |
LT |
LUXEMBOURG |
LU |
MACAO |
MO |
MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF |
MK |
MADAGASCAR |
MG |
MALAWI |
MW |
MALAYSIA |
MY |
MALDIVES |
MV |
MALI |
ML |
MALTA |
MT |
MARSHALL ISLANDS |
MH |
MARTINIQUE |
MQ |
MAURITANIA |
MR |
MAURITIUS |
MU |
MAYOTTE |
YT |
MEXICO |
MX |
MICRONESIA, FEDERATED STATES OF |
FM |
MOLDOVA, REPUBLIC OF |
MD |
MONACO |
MC |
MONGOLIA |
MN |
MONTENEGRO |
ME |
MONTSERRAT |
MS |
MOROCCO |
MA |
MOZAMBIQUE |
MZ |
MYANMAR |
MM |
NAMIBIA |
NA |
NAURU |
NR |
NEPAL |
NP |
NETHERLANDS |
NL |
NEW CALEDONIA |
NC |
NEW ZEALAND |
NZ |
NICARAGUA |
NI |
NIGER |
NE |
NIGERIA |
NG |
NIUE |
NU |
NORFOLK ISLAND |
NF |
NORTHERN MARIANA ISLANDS |
MP |
NORWAY |
NO |
OMAN |
OM |
PAKISTAN |
PK |
PALAU |
PW |
PALESTINE, STATE OF |
PS |
PANAMA |
PA |
PAPUA NEW GUINEA |
PG |
PARAGUAY |
PY |
PERU |
PE |
PHILIPPINES |
PH |
PITCAIRN |
PN |
POLAND |
PL |
PORTUGAL |
PT |
PUERTO RICO |
PR |
QATAR |
QA |
RÉUNION |
RE |
ROMANIA |
RO |
RUSSIAN FEDERATION |
RU |
RWANDA |
RW |
SAINT BARTHELEMY |
BL |
SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA |
SH |
SAINT KITTS AND NEVIS |
KN |
SAINT LUCIA |
LC |
SAINT MARTIN (FRENCH PART) |
MF |
SAINT PIERRE AND MIQUELON |
PM |
SAINT VINCENT AND THE GRENADINES |
VC |
SAMOA |
WS |
SAN MARINO |
SM |
SAO TOME AND PRINCIPE |
ST |
SAUDI ARABIA |
SA |
SENEGAL |
SN |
SERBIA |
RS |
SEYCHELLES |
SC |
SIERRA LEONE |
SL |
SINGAPORE |
SG |
SINT MAARTEN (DUTCH PART) |
SX |
SLOVAKIA |
SK |
SLOVENIA |
SI |
SOLOMON ISLANDS |
SB |
SOMALIA |
SO |
SOUTH AFRICA |
ZA |
SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS |
GS |
SOUTH SUDAN |
SS |
SPAIN |
ES |
SRI LANKA |
LK |
SUDAN |
SD |
SURINAME |
SR |
SVALBARD AND JAN MAYEN |
SJ |
SWAZILAND |
SZ |
SWEDEN |
SE |
SWITZERLAND |
CH |
SYRIAN ARAB REPUBLIC |
SY |
TAIWAN, PROVINCE OF CHINA |
TW |
TAJIKISTAN |
TJ |
TANZANIA, UNITED REPUBLIC OF |
TZ |
THAILAND |
TH |
TIMOR-LESTE |
TL |
TOGO |
TG |
TOKELAU |
TK |
TONGA |
TO |
TRINIDAD AND TOBAGO |
TT |
TUNISIA |
TN |
TURKEY |
TR |
TURKMENISTAN |
TM |
TURKS AND CAICOS ISLANDS |
TC |
TUVALU |
TV |
UGANDA |
UG |
UKRAINE |
UA |
UNITED ARAB EMIRATES |
AE |
UNITED KINGDOM |
GB |
UNITED STATES |
US |
UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS |
UM |
URUGUAY |
UY |
UZBEKISTAN |
UZ |
VANUATU |
VU |
VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF |
VE |
VIET NAM |
VN |
VIRGIN ISLANDS, BRITISH |
VG |
VIRGIN ISLANDS, U.S. |
VI |
WALLIS AND FUTUNA |
WF |
WESTERN SAHARA |
EH |
YEMEN |
YE |
ZAMBIA |
ZM |
ZIMBABWE |
ZW |
NO VALUE |
NV |
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ | |
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ |
PVK |
ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
PCP |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ |
OTA |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
AHP |
ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ |
HHA |
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
MKQ |
ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
JKQ |
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
KAC |
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
CHP |
ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ | |
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
1 |
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
2 |
ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
3 |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
4 |
ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
5 |
ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
6 |
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
7 |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ |
8 |
ՀԻՄՆԱԴՐԱՄ |
9 |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
10 |
ԱՅԼ |
11 |
ԱՌԿԱ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
12 |
ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ | |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ |
1 |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ |
2 |
ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ | |
ՀԱՃԱԽՈՐԴ |
1 |
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ |
2 |
ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԻ ՏԵՍԱԿՆԵՐ | |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ |
1 |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ |
2 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ |
3 |
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ |
4 |
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ |
5 |
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 19.04.22 թիվ 64-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2021 թվական: