ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1542-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «և «Թ» բաժիններում» բառերը փոխարինել «,«Թ» բաժիններում և «Թ.1» բաժնի 16.2.-րդ և 16.3.-րդ կետերում» բառերով.
2) որոշման 3.1-ին կետը «հերթապահ ծառայությունների,» բառերից հետո լրացնել «Օպերատիվ կառավարման կենտրոնի,» բառերով.
3) որոշման N 8 հավելվածի «Ա» բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետը «, օպեր-լիազոր» բառից հետո լրացնել «, կրտսեր օպերլիազոր» բառերով.
4) որոշման N 8 հավելվածի «Գ» բաժնի 5-րդ կետի 4-րդ ենթակետում և «Ե» բաժնի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «ավագ ինժեներ, ինժեներ» բառերը փոխարինել «ավագ ճարտարագետ, ճարտարագետ» բառերով.
5) որոշման N 8 հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետը «ծառայողներ» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի վարչության ենթակա տարածքային բաժնի ծառայության վաշտի ծառայողներ, տարածքային բաժնի բաժանմունքի ծառայության ավագ տեսուչ» բառերով.
6) որոշման N 8 հավելվածի «Ը» բաժնի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
7) որոշման N 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Թ.1» բաժնով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2021 թվականի մարտի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2021 թվական: