ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2195-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել նոր` N 1.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետը «1,» թվից հետո լրացնել «1.1,» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2195-Ն որոշման |
«Հավելված N 1.1 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
____ ______________ 20 թ.
_____________________________ |
_______________________ |
________________ | |||||||||
_____________________ |
_____________________________ |
| |||||||||
_____________________ |
_____________________________ |
| |||||||||
________________________ |
_____________________________ |
| |||||||||
Ստուգման սկիզբ (ամսաթիվ)` ________________ 20 թ. |
ավարտը ________20 թ. | ||||||||||
_________________________________________________________ |
ՀՎՀՀ | ||||||||||
__________________________________________ |
_______________________ _______________________ (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը) | ||||||||||
____________________________________________________________ |
_______________________ (հեռախոսահամարը) | ||||||||||
____________________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) |
_______________________ (հեռախոսահամարը) |
Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ. | համարը ____________ |
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
___________________________________________________________________
___________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը (վայրերը) |
|
Պետական գրանցման վկայականը կամ գրանցման համարը (հաշվառման համարը), տրման ամսաթիվը |
|
Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի համարը, տրման ամսաթիվը |
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN |
Հարցը |
Այո |
Ոչ |
Չ/Պ |
Միավոր |
Հղում նորմատիվ իրավական ակտին |
Ստուգման եղանակը |
Մեկնաբանություն |
1. |
Տեխնիկական զննության կայանի տարածքը, ըստ ներկայացված հոսքագծի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով բավարարում է սահմանված նվազագույն չափերը (աղյուսակ N 1) |
5 |
ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետ, հավելված 1-ի աղյուսակ |
փաստաթղթային, տեսազննություն |
||||
2. |
Տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում, և առկա է տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը |
7 |
ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետ, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի 2-րդ ենթակետ |
փաստաթղթային |
||||
3. |
Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա է լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համա- պատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ) |
6 |
ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետ |
փաստաթղթային |
||||
4. |
Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվել է համապատասխան նշում |
4 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 13-րդ կետ |
փաստաթղթային, տեսազննություն |
||||
5. |
Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը ձևակերպվել է տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա |
8 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 16-րդ կետ |
փաստաթղթային, տեսազննություն |
||||
6. |
Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան |
7 |
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, 6-րդ մաս |
փաստաթղթային, տեսազննություն |
||||
7. |
Լիցենզավորված կազմակերպությունը միացված է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգ- չային ցանցին |
3 |
ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետ |
տեսազննություն |
||||
8. |
Առկա են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
8.1. |
Ստենդ՝ թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար |
6 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 1 |
տեսազննություն |
||||
8.2. |
Ունիվերսալ ստենդ՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար |
6 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 2 |
տեսազննություն |
||||
9. |
Առկա են ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
9.1. |
Սարք՝ ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/ՆԺ) |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 3 |
տեսազննություն |
||||
9.2. |
Ձողակարկին |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 4 |
տեսազննություն |
||||
10. |
Առկա է սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 5 |
տեսազննություն |
||||
11. |
Առկա են անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
11.1. |
Դողերի ճնշաչափերի հավաքածու |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 6 |
տեսազննություն |
||||
11.2. |
Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 7 |
տեսազննություն |
||||
12. |
Առկա են շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները. | |||||||
12.1. |
Գազաանալիզատոր (սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանե- տումների մակարդակներ չափելու համար) |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 8 |
տեսազննություն |
||||
12.2. |
Ծխաչափ (սարք՝ դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 9 |
տեսազննություն |
||||
12.3. |
Հոսաորոնիչ՝ տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 10 |
տեսազննություն |
||||
13. |
Առկա է ստենդ՝ տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման Հավելվածի ցանկ N 2, կետ 11 |
տեսազննություն |
||||
14. |
Առկա են պարտադիր գարաժային սարքավորումներ | |||||||
14.1. |
Կոմպրեսոր՝ մանոմետրով, ծայրակալով |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 12 |
տեսազննություն |
||||
14.2. |
Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 13 |
տեսազննություն |
||||
15. |
Առկա է թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 14 |
տեսազննություն |
||||
16. |
Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով |
3 |
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ |
տեսազննություն |
||||
17. |
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացնում են կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնի- կական վիճակի հսկիչները |
3 |
ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ |
փաստաթղթային |
1 |
«Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները |
v |
||
2 |
«Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ |
v |
||
3 |
«Չ/Պ»-չի պահանջվում |
v |
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
2. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշում
3. ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում
4. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշում
Աղյուսակ N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի աղյուսակ
ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Հոսքագծի տեսակը |
Տարածքի չափերը |
1. |
Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ |
երկարությունը՝ 18 մ լայնությունը՝ 5 մ |
2. |
Ունիվերսալ հոսքագիծ |
երկարությունը՝ 24 մ լայնությունը՝ 6 մ»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: