ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ ավագանին որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, չափորոշիչները և իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ավագանու անդամներ`
ազգանուն, անուն, հայրանուն |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
Արսենյան Վահագն Աշոտի |
| ||
Սարգսյան Վարդան Ռաֆիկի | |||
Սարգսյան Լուսիկ Ժորայի |
|||
Վարդազարյան Աննա Վասակի |
|||
Սիմոնյան Արտուշ Էդվարդի |
|||
Սաֆարյան Արմենուհի Ստյոպայի |
|||
Համբարձումյան Մխիթար Սամվելի |
|||
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ Վոլոդյայի | |||
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ Մայիսի | |||
ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ Ժորայի |
|||
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ Ալբերտի | |||
ԳևՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ Աղվանի |
|||
Վահանյան Վարուժան Կնյազի | |||
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ Հայրիկի | |||
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ Թաթուլի |
Որոշումն ընդունված է` կողմ-12, դեմ- 0, ձեռնպահ-1
Համայնքի ղեկավար` |
Վ. ԱՐՍԵՆՅԱՆ |
2022 մայիսի 13 Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2022 թվական: