ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2018 թվականի N 707-Ն
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ. ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.06.22 N 827-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 44.1-ին և 110.2-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.06.22 N 827-Ն)
1. Սահմանել`
1) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն). խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) թունավոր նյութերի ցանկը` համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 09.06.22 N 827-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 27 Երևան |
(հավելվածը խմբ. 25.10.18 N 1208-Ն, 11.06.20 N 949-Ն, 18.11.21 N 1881-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 N 827-Ն)
Հավելված N 2 |
(հավելվածը խմբ. 25.10.18 N 1208-Ն)
Հավելված N 3 |
(հավելվածը փոփ. 09.06.22 N 827-Ն)
Հավելված N 4 |
Հավելված N 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.10.2024, N 1633-Ն | 18.10.2024, N 707-Ն | |
03.08.2023, N 1305-Ն | 04.08.2023, N 707-Ն | |
05.01.2023, N 20-Ն | 06.01.2023, N 707-Ն | |
09.06.2022, N 827-Ն | 01.07.2022, N 707-Ն | |
18.11.2021, N 1881-Ն | 28.11.2021, N 707-Ն | |
11.06.2020, N 949-Ն | 18.06.2020, N 707-Ն | |
25.10.2018, N 1208-Ն | 01.11.2018, N 707-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|