ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1511-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1806-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1806-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից և 2-րդ կետից հանել «ԱՆՀԱՏԱԿԱՆ» բառը.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1511-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 4-ի N 1806-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |