| 
 31.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2020 թվականի N 1208-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.
2) մինչև 2021 թվականի մարտի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.
3) մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:
(3-րդ կետը փոփ. 04.02.21 N 96-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 31.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
| Մ. Մկրտչյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (խմբի ղեկավար) | 
| Տ. Էմին | - ՀՀ պաշտպանության նախարարություն | 
| Ս. Հովհաննիսյան | - ՀՀ ոստիկանություն | 
| Ա. Սաֆարյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն | 
| Հ. Պետրոսյան | - ՀՀ անվտանգության խորհուրդ | 
| Գ. Քալանթարյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն | 
| Մ. Ազարյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | 
| Գ. Մելիքյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարություն | 
| Հ. Մարգարյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 
| Ա. Մկրտումյան | - ՀՀ առողջապահության նախարարություն | 
| Տ. Բիշարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | 
| Ք. Գևորգյան Ա. Վեհապետյան  | 
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 
| Ս. Բրուտյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | 
| Ա. Ավետիսյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն | 
(հավելվածը խմբ. 04.02.21 N 96-Ա)