ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2022 թվականի N 460-Լ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) 2022 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) 2022 թվականի ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 460-Լ որոշման |
2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:
2022 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» օրենքը.
4) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը.
5) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքը.
6) «Թափոնների մասին» օրենքը.
7) «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը.
8) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը.
9) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի ՆԿ-15-Ն կարգադրությունը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշումը.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 464-Լ որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն որոշումը.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն որոշումը.
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշումը.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշումը.
19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումը.
20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 622-Ն որոշումը.
21) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանը.
22) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի օգոստոսի 25-ի N 850-Ա և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 15-ի N 905-Ա համատեղ հրամանը.
23) 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.
24) 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը.
25) 2002 թվականի դեկտեմբերի 10-ին Ժնևում ստորագրված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության արձանագրությամբ, Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի շրջանակներում ամրագրված պարտավորությունները։
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2. Ծրագրի նպատակներն են`
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կատարումն ապահովող ստանդարտների ցանկերում.
3) նպաստել ազգային սննդամթերքը ճանաչելի դարձնելուն.
4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
6) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.
7) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
9) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.
10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.
11) ապահովել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:
3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից ազգային ստանդարտների նախագծերի քննարկման արդյունքում)`
ա. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում,
բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում,
գ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում,
դ. կենսանվտանգության ու կենսապահովության շրջանակներում կենսաբանական ռիսկերի կառավարում և նվազեցում,
ե. հողերի որակական բնութագրերի փոփոխությունը, տեխնածին աղտոտումն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ պահանջների սահմանում,
զ. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում,
է. ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացի հեշտացում և տեխնիկական խոչընդոտների վերացում,
ը. թափոնների օգտահանման և վերամշակման գործընթացի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև օգտահանման և վերամշակման գործընթացի արդյունքում ստացված արտադրանքների նորմերի և պահանջների սահմանում,
թ. Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովում փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում,
ժ․ հայատառ ստանդարտ ստեղնաշարի ստեղծում, ինչը կնպաստի հայերենի տեխնոլոգիական զարգացման ազգային ծրագրի իրագործմանը.
2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացում, որը կխթանի՝
ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,
բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝
ա. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Ինչպես նաև ԵԱՏՄ ստանդարտացման ոլորտում համապատասխան կառույցների հետ համագործակցություն է իրականացվում, ինչն ապահովում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների պատշաճ կիրառումը ՀՀ-ում: Հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ՝ ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝
ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,
բ. 2022 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և ՌԴ (ԳՕՍՏ Ռ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
5. Ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած ՀՀ պարտավորություններից բխող պահանջների վրա:
6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար՝
1) Ռազմարդյունաբերություն. ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել ավտոմոբիլային և անվավոր զրահատանկային տեխնիկայի լուսաքողարկման սարքավորումներին ներկայացվող պահանջներ սահմանող ստանդարտ, ռազմական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման համակարգի ազգային ստանդարտներ, ռազմական տեխնիկայի արտադրատեսակների և ռազմական նշանակության նյութերի տերմինաբանության վերաբերյալ ստանդարտ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կսահմանվեն ռազմական արտադրատեսակների մշակման ընթացքում տեխնիկական փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը, արտադրատեսակների մուտքային հսկողության հիմնական դրույթները, ռազմական տեխնիկայի արտադրատեսակների և ռազմական նշանակության նյութերի տերմինները և սահմանումները, կհստակեցվեն ավտոմոբիլային և անվավոր զրահատանկային տեխնիկայի լուսաքողարկման սարքավորումներին ներկայացվող պահանջները.
2) Սննդամթերք. սննդամթերքի ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, որոնք սահմանում են ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ներկայացվող պահանջներ: Մշակվելու են ազգային ստանդարտներ սննդամթերքի այն տեսակների համար, որոնց վերաբերյալ չկան գործող միջպետական և ՌԴ ստանդարտներ, ինչը մեծապես կաջակցի հայրենական արտադրողին՝ վերացնելով արտահանման ընթացքում առաջացող տեխնիկական խոչընդոտները.
3) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի էներգետիկ բնութագրերի ցուցանիշներին, պահանջներին, պարամետրերի անվանական արժեքներին, ինչպես նաև ջերմային հաշվեկշռին և շենքի պատող կոնստրուկցիայի տարրերին վերաբերող համապատասխան ստանդարտներ, որոնցով սահմանվում են շենքերում էներգաարդյունավետությանը ներկայացվող ընդհանուր ասպեկտները և էներգաարդյունավետության ցուցիչների տարբերակների ընդհանուր նկարագիրը.
4) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվելու են ստանդարտ նմուշ պատրաստողների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, ՏՏ ոլորտում ծառայությունների կառավարման համակարգի պահանջները և շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգող և վավերացնող մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջները և սկզբունքները.
5) Առողջապահություն. առողջապահության ոլորտում նախատեսվում է մշակել ԻՍՕ 35001 միջազգային ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտ, որի արդիականությունը ՀՀ-ում պայմանավորված է կենսաբանական ռիսկերի դեմ պայքարի շրջանակներով, ինչն առավել ցայտուն դարձավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում: Տվյալ ստանդարտը կառավարման ստանդարտ է և կիրառելի՝ ինչպես կենսաբանական ախտածին ազդակ ներառող նյութերի փորձաքննություն իրականացնող լաբորատորիաներում, այնպես էլ բոլոր այն կազմակերպություններում, որոնք կատարում են կենսաբանական նյութի հավաքագրում, պահպանում, տեղափոխում և/կամ ոչնչացում: Ստանդարտը սերտ առնչություն ունի նաև որակի, անվտանգության, կառավարման ոլորտի այլ ստանդարտների հետ, ստանդարտում մեծ շեշտադրում է արվում ռիսկերի նվազեցմանն ուղղորդված մտածելակերպի ձևավորմանը.
6) Հողի որակ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնց նպատակն է հողերում հետքային թունավոր տարրերի/ծանր մետաղների, գյուղատնտեսական նշանակության և անտառային հողերում սննդատարրերի որոշումը, ինչպես նաև հողերի (հողային տեղամասերի) խախտման հետևանքով դրսևորվող բացասական ազդեցությունները, այդ թվում՝ հողերի որակական բնութագրերի փոփոխությունը, տեխնածին աղտոտումն ուսումնասիրելը, վերականգնման ենթակա հողերի գործիքային դիտարկումները և հետազոտություններն իրականացնելը.
7) Թվային փոխակերպում. այս ոլորտում նախատեսվում է մշակել համակարգերի և ծրագրային ճարտարագիտության վերաբերյալ ստանդարտ, որի նպատակն է օգտագործողների համար տեղեկատվության ապահովումը մշակման ճկուն միջավայրում.
8) Շրջակա միջավայր. նշված ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային պահանջներին ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնք սահմանում են թափոնների օգտահանման և վերամշակման գործընթացի և տեխնոլոգիաների, ինչպես նաև օգտահանման և վերամշակման գործընթացի արդյունքում ստացված արտադրանքների նորմերը և պահանջները.
7. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.
1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 59 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ:
2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ստանդարտների ազգային մարմինն անդամակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդին, ինչպես նաև ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵԱՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում գործողության մեջ դնել և կիրառել ԵԱՏՄ շուրջ 47 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:
3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն – ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվեն միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն:
4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով:
8. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում.
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում՝ «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
ե. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում,
զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),
է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների իրականացում՝ ըստ պահանջի:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9. Ստանդարտացման ազգային մարմնին վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի։
10. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը հիմնված է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ստանդարտների մշակման ծառայություններին» հատկացումների գումարով՝ 14.123.4 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 460-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները1 |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Արդյունքը |
Կատարման ժամկետը |
2022 թվականի ֆինան-սավորումը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Ռազմարդյունաբերություն | ||||||
1.1 |
Ավտոմոբիլային և անվավոր զրահատանկային տեխնիկայի լուսաքողարկման սարքավորումներ ՀՍՏ Ռ |
Ռազմական տեխնիկայի լուսաքողարկման սարքավորումներին ներկայացվող պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1.2 |
Ռազմական տեխնիկայի արտադրատեսակների և ռազմական նշանակության նյութերի ստեղծում. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ Ռ |
Ռազմական տեխնիկայի արտադրատեսակների և ռազմական նշանակության նյութերի տերմինաբանության հստակեցում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1.3 |
Ծրագրային արտադրանքի փորձարկումներ. Ընդհանուր դրույթներ Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
Ծրագրային արտադրանքի փորձարկումների անցկացման հիմնական դրույթների սահմանման միջոցով ստացված արդյունքների համապատասխանության ապահովում սահմանված պահանջներին |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1.4 |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Արտադրատեսակների մուտքային հսկողություն. Հիմնական դրույթներ ՀՍՏ Ռ |
Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1.5 |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Արտադրատեսակների մշակման ընթացքում տեխնիկական փորձաքննության կազմակերպումը և անցկացման կարգը ՀՍՏ Ռ |
Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2. Սննդամթերք | ||||||
2.1 |
Չորացրած կանաչիներ. Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.2 |
Բանջարեղենային խյուսեր․ Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.3 |
Արագ պատրաստվող ապուրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2․4 |
Կարմիր լոլիկ սեփական հյութում. Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2․5 |
Բանջարեղենային պահածո. Լոբի հատիկավոր. Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2․6 |
Մսաբուսական պահածոներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2․7 |
Բանջարեղենային պահածո. Ընդհանուր տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2․8 |
Երկրորդ կերակրատեսակներ. Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
3. Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն | ||||||
3.1 |
Շենքերի էներգետիկ բնութագիր. Ցուցանիշներ, պահանջներ, պարամետրերի անվանական արժեքներ և հավաստագրեր. Մաս 1. Ընդհանուր ասպեկտները և շենքերի ընդհանուր էներգաարդյունավետության գնահատման նկատմամբ կիրառումը Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 52003-1:2017 ստանդարտին ներդաշնակ |
Շենքերում էներգաարդյունավետությանը ներկայացվող ընդհանուր ասպեկտների և էներգաարդյունավետության ցուցիչների տարբերակների ընդհանուր նկարագրի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 1 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.2 |
Շենքերի էներգետիկ բնութագիր. Ցուցիչներ, պահանջներ, պարամետրերի անվանական արժեքներ և հավաստագրեր. Մաս 2. ԻՍՕ 52003-1 ստանդարտի պարզաբանում և հիմնավորում Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ՏՌ 52003-2:2017 ստանդարտին ներդաշնակ |
Շենքերում էներգաարդյունավետությանը ներկայացվող ընդհանուր ասպեկտների և էներգաարդյունավետության ցուցիչների տարբերակների ընդհանուր նկարագրի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 1 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.3 |
Շենքերի էներգետիկ բնութագիր. Ջերմային հաշվեկշռին և շենքի պատող կոնստրուկցիայի տարրերին վերաբերող մասնակի ՇԷԱ պահանջների ցուցիչներ։ Մաս 1. Տարբերակների ընդհանուր նկարագիր Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 52018-1:2017 ստանդարտին ներդաշնակ |
Շենքերում էներգաարդյունավետությանը ներկայացվող ընդհանուր ասպեկտների և էներգաարդյունավետության ցուցիչների տարբերակների ընդհանուր նկարագրի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. Կառավարման համակարգեր | ||||||
4.1 |
Ստանդարտ նմուշ պատրաստողների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 17034:2016 ստանդարտին ներդաշնակ |
Ստանդարտ նմուշ պատրաստողների որակի ապահովման ընդհանուր ընթացակարգի իրականացում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
4․2 |
Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգող և վավերացնող մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ և սկզբունքներ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 14065:2020 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ-ում համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
4․3 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Ծառայությունների կառավարում. Մաս 1. Ծառայությունների կառավարման համակարգի պահանջներ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ԻԷԿ 20000-1:2011 ստանդարտին ներդաշնակ |
ՏՏ ոլորտում ծառայությունների կառավարման համակարգի պահանջների սահմանում՝ միջազգային գործելակարգին և պահանջներին ներդաշնակ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
4․4 |
Որակի կառավարման համակարգեր. Ցուցումներ փաստաթղթավորված տեղեկատվության համար Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 10013:2021 ստանդարտին ներդաշնակ |
Որակի կառավարման համակարգի արդյունավետության ապահովման համար փաստաթղթերի մշակման, ներդրման և պահպանման ցուցումների մշակում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. Առողջապահություն | ||||||
5.1 |
Կենսառիսկերի կառավարում լաբորատորիաների և նմանատիպ կազմակերպությունների համար Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 35001:2019 ստանդարտին ներդաշնակ |
Կենսանվտանգության ու կենսապահովության շրջանակներում կենսաբանական ռիսկերի կառավարում և նվազեցում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 23 «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և in vitro ախտորոշման փորձարկման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. Հողի որակ | ||||||
7.1 |
Հողի որակ. Հողում հետքային տարրերի որոշում ինդուկտիվ զուգակցված պլազմայով մաս-սպեկտրոմետրիկ մեթոդով (ICP-MS) Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ՏՍ 16965:2013 ստանդարտին ներդաշնակ |
Հողերի որակական բնութագրերի փոփոխության, տեխնածին աղտոտման ուսումնասիրության, վերականգնման ենթակա հողերի գործիքային դիտարկումների և հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 27 «Հողի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
7.2 |
Հողի որակ. Հետքային տարրերի լուծահանում հողից ամոնիումի նիտրատի լուծույթի կիրառմամբ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19730:2008 ստանդարտին ներդաշնակ |
Հողերի որակական բնութագրերի փոփոխության, տեխնածին աղտոտման ուսումնասիրության, վերականգնման ենթակա հողերի գործիքային դիտարկումների և հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 27 «Հողի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
7. Բնապահպանություն | ||||||
8.1 |
Փաթեթավորում և շրջակա միջավայր. Նյութերի վերամշակում Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18604:2013 ստանդարտին ներդաշնակ |
Թափոնների օգտահանման և վերամշակման գործընթացի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև օգտահանման և վերամշակման գործընթացի արդյունքում ստացված արտադրանքների նորմերի և պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
8․2 |
Փաթեթավորում և շրջակա միջավայր. Էներգիայի օգտահանում Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18605:2013 ստանդարտին ներդաշնակ |
Թափոնների օգտահանման և վերամշակման գործընթացի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև օգտահանման և վերամշակման գործընթացի արդյունքում ստացված արտադրանքների նորմերի և պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
8․3 |
Պլաստիկ նյութերի վերջնական աէրոբ կենսաքայքայվելիության որոշումը՝ կոմպոստացման վերահսկելի պայմաններում Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 14855-1։2012 ստանդարտին ներդաշնակ |
Թափոնների օգտահանման և վերամշակման գործընթացի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև օգտահանման և վերամշակման գործընթացի արդյունքում ստացված արտադրանքների նորմերի և պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
8. Բարձր տեխնոլոգիաներ | ||||||
9.1 |
Համակարգերի և ծրագրային ճարտարագիտություն. Օգտագործողների համար տեղեկատվություն մշակման ճկուն միջավայրում Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ԻԷԿ/ԻԷԷԷ 26515:2018 ստանդարտին ներդաշնակ |
Օգտագործողների համար տեղեկատվություն մշակման ճկուն միջավայրում տեղեկատվության կառավարման և փաստաթղթավորման գործընթացների վերաբերյալ պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
9.2 |
Հայերեն ստեղնաշարեր Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Հայատառ ստանդարտ ստեղնաշարի ստեղծումը, ինչը կնպաստի հայերենի տեխնոլոգիական զարգացման ազգային ծրագրի իրագործմանը |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
9․ Էլեկտրոնային ստորագրություն․ պաշտպանության ապահովում | ||||||
10․1 |
Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով փաստաթղթաշրջանառության պաշտպանության ապահովում․ Մաս 1․ Ընդհանուր նկարագիր Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 419211-1:2014 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ և ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանության ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
10․2 |
Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով փաստաթղթաշրջանառության պաշտպանության ապահովում․ Մաս 2․ Ծածկագրերի ստեղծման սարք Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 419211-2:2014 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ և ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանության ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2. Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ |
2. Միջազգային, եվրոպական ու միջպետական ստանդարտացման աշխատանքների կազմակերպում 2.1. ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքների կազմակերպում |
Հայրենական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և Մաքսային միության երկրների շուկաներում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի որոշում, ԻՍՕ և ՍԵՆ վեհաժողով |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.2. Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
քվեարկության թերթիկներ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | ||
2.3. Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ստանդարտների նախագիծ |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | ||
3․ Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ |
3.1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում 3.1.1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում 3.1.2. Ընդունված ազգային ստանդարտների գրանցում 3.1.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում |
Ազգային ֆոնդի արդիականացում. Պատշաճ և հավաստի տեղեկատվության տրամադրում ստանդարտացման բնագավառում ՀՀ կազմակերպություններին և գործարարներին |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացում և վարում |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում 3.2.1. Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում 3.2.2. «Ստանդարտ» տեղեկատվական-որոնման ավտոմատացման համակարգի ներդրում 3.2.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում 3.2.4. ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում 3.2.5. Ազգային ստանդարտների կատալոգի, եռամսյակային տեղեկատուի նախապատրաստում և հրատարակում |
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
տեղեկատվական սպասարկում |
2022 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) |
|
|
|
14123.4 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |