«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՎ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներին ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց 30.06.22 N 37-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.06.22 N 37-Ն)
1. Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`
1) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 30.06.22 N 37-Ն)
2. Սույն որոշմամբ սահմանված դիմումների ձևերը կարող են ստացվել լիազոր մարմնից:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետին ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ դիմումատուն նշանակված է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ:
(3-րդ կետը փոփ., լրաց. 30.06.22 N 37-Ն)
4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրեն նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի այնպիսի ժամկետներում, որ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հնարավորություն ունենան քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը ներկայացնելու լիազոր մարմին:
(4-րդ կետը փոփ. 30.06.22 N 37-Ն)
5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դիմումը և կից ցուցակը` համաձայն 1 ձևի, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
(5-րդ կետը փոփ. 30.06.22 N 37-Ն)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 |
____________________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը` լիազոր մարմին դիմելու դեպքում,
կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը` իրեն նշանակող կուսակցությանը,
կուսակցությունների դաշինքին դիմելու դեպքում,
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը`
հանձնաժողովի նախագահին դիմելու դեպքում)
Դ Ի Մ ՈՒ Մ
Ես` _____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` _________________, (սերիա, համար) ______________________________ (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)
հաշվառված`______________________________________________________________________
տրված`
(հաշվառման վայրը` նշվում է նաև մարզը, համայնքը)
________________________________________________________________________________.
նշանակված եմ թիվ _________________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Դիմող` |
_____________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
________________ (ստորագրություն) |
(հավելվածը փոփ. 30.06.22 N 37-Ն)
«____» _______________ 20 թ.
Հավելված N 2 |
___________________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)
___________________________________________________________________
նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ ընտրատարածքային ընտրական
հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը
Դ Ի Մ ՈՒ Մ
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, խնդրում եմ`
Ազգային ժողովի 20 թվականի ________________ «___»-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար
_____________________________________________________________________________
նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար
կողմից նշանակված` ըստ կից ցուցակի ներկայացված, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ընդգրկվել համապատասխան ընտրական տեղամասերի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից (ցուցակը կցվում է):
Առդիր` ______ թերթ:
____________________________________________
իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը
«____» _______________ 20 թ.
Ձև 1
Ց ՈՒ Ց Ա Կ
Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
Հաշվառման |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, |
Հավելված N 3 |
________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը
ԴԻՄՈՒՄ
Ես՝ _________________________________________________________________________________(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` ___________________, տրված` ______________________
հաշվառված՝________________________________________________________________ (հաշվառման վայրը՝ նշվում է նաև մարզը, համայնքը)
նշանակված եմ թիվ _____________ տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ (նշվում է ընտրական տեղամասի համարը) որպես տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ:
Հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
«____» _______________ 20 թ. |
(հավելվածը լրաց. 30.06.22 N 37-Ն)