ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1509-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 45-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 45-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը հանել.
2) լրացնել «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
3) «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |