«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 փետրվարի 2017 թ. |
N 45-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.06.22 N 42-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ, 71-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.06.22 N 42-Ն)
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ օգտագործելու, տեխնիկական սարքավորումների աշխատանքը ստուգելու, տեխնիկական սարքավորումները գործարկելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.06.22 N 42-Ն)
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովում կարող են կիրառվել մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ՝ պայմանավորված տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թվով:
2. Մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ օգտագործվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվում է նաև անխափան սնուցման սարք (UPS), երթուղիչ (ռաութեր) և ցանցային լարեր: Անխափան սնուցման սարքին (UPS) միացվում է միայն երթուղիչը (ռաութեր): Տեխնիկական սարքավորումների էլեկտրասնուցումն իրականացվում է քվեարկության սենյակում առկա էլեկտրական հոսանքի սնուցման աղբյուրից: Տեխնիկական սարքավորումները երթուղիչին միացվում են ցանցային լարերով:
3. Մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ օգտագործելու դեպքում դրանց աշխատանքը պետք է լինի սինքրոնիզացված, որը հնարավորություն կտա ընտրողին գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովում օգտագործվող տեխնիկական սարքավորումներից յուրաքանչյուրով՝ բացառելով նաև նույն ընտրողի կրկնակի գրանցման հնարավորությունը մյուս տեխնիկական սարքավորման միջոցով:
4. Տեխնիկական սարքավորումների աշխատանքը ստուգվում է մասնագետի կողմից՝ քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում:
5. Քվեարկության նախորդ օրը մասնագետը տեխնիկական սարքավորումը հանում է տուփից, տեղադրում քվեարկության սենյակում այդ նպատակով հատկացված սեղանին, միացնում է էլեկտրական հոսանքի սնուցման աղբյուրին և ստուգում տեխնիկական սարքավորման տպիչում համապատասխան թղթի առկայությունը, որից հետո միացնում է տեխնիկական սարքավորումը և մուտքագրում ստուգման վեցանիշ կոդը` 111111:
Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովում օգտագործվում են մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ, ապա տուփերից հանվելուց հետո բոլոր տեխնիկական սարքավորումները ցանցային լարերով միացվում են երթուղիչին (ռաութերին), որից հետո ստուգվում է նաև կապի առկայությունը տեխնիկական սարքավորումների միջև:
Քվեարկության նախորդ օրը մասնագետը պետք է անցկացնի տպիչի ստուգում, որի արդյունքում պետք է տպվի կտրոն: Կտրոնը պարունակում է տեղեկություն տպիչի ստուգումը բարեհաջող ավարտվելու, տեղամասի համարի, ստուգման ամսաթվի և ժամի վերաբերյալ: Տպիչի ստուգման արդյունքում տպված կտրոնը մասնագետը պետք է հեռացնի քվեարկության օրը՝ մինչև գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքի տպելը:
(5-րդ կետը լրաց. 30.06.22 N 42-Ն)
6. Քվեարկության նախորդ օրը տեխնիկական սարքավորումների աշխատանքն ստուգելուց հետո դրանք չեն անջատվում: Տեխնիկական սարքավորումները չեն անջատվում նաև էլեկտրական հոսանքի սնուցման աղբյուրից:
7. Մասնագետը տեղեկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տեխնիկական սարքավորման անխափանության և գործարկման պատրաստ լինելու մասին, որից հետո կարող է հեռանալ տեղամասային կենտրոնից:
Նշված աշխատանքների արդյունքների, ինչպես նաև ի հայտ եկած ցանկացած թերության մասին մասնագետն անհապաղ իրազեկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետներին (այսուհետ՝ աջակցման կենտրոնի մասնագետ):
(7-րդ կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
7.1 Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեխնիկական սարքավորումները, երթուղիչը (ռաութերը), անխափան սնուցման սարքը էլեկտրական հոսանքի սնուցման աղբյուրին միացված վիճակում պահպանության է հանձնում ոստիկանության ծառայողներին, որի մասին գրանցամատյանում կազմվում է արձանագրություն:
(7.1-ին կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
8. Քվեարկության օրը մասնագետները տեղամասային կենտրոն են ներկայանում ժամը 7.00-ին, ստուգում են բոլոր միացումները, հիշողության կրիչի կնքված լինելը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ մասնագետը մուտքագրում է տեխնիկական սարքավորման ակտիվացման վեցանիշ կոդը, ընտրական տեղամասի համարը և տպում տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք:
Նշված աշխատանքների արդյունքների, ինչպես նաև քվեարկության օրն ի հայտ եկած ցանկացած թերության մասին մասնագետներն անհապաղ իրազեկում են աջակցման կենտրոնի մասնագետներին:
(8-րդ կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
9. Քվեարկության ավարտից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում հերթական համարները պարունակող տեղեկանքը տպելուց հետո տեխնիկական սարքավորումն անջատվում է, տեղադրվում տուփում:
(9-րդ կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
10. Տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը, ինչպես նաև քվեարկության ավարտից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում հերթական համարները պարունակող տեղեկանքը տպվում է յուրաքանչյուր սարքի կողմից, եթե տեխնիկական սարքավորումը քվեարկությունն ավարտվելուց հետո անխափան է և միացած է երթուղիչին:
(10-րդ կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
11. Տեխնիկական սարքավորումների տուփերը, առկայության դեպքում՝ անխափան սնուցման սարքը (UPS) և երթուղիչը (ռաութերը), ինչպես նաև տեխնիկական սարքավորումների համար նախատեսված այլ պարագաները մասնագետը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որից հետո կարող է հեռանալ տեղամասային կենտրոնից:
12. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեխնիկական սարքավորումը, առկայության դեպքում՝ անխափան սնուցման սարքը (UPS), երթուղիչը (ռաութերը) և մյուս պարագաները ընտրական փաստաթղթերի հետ միասին՝ քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և հանձնում աջակցման կենտրոնի մասնագետներին:
(12-րդ կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
13. Աջակցման կենտրոնի մասնագետը տեխնիկական սարքավորումն ընդունելիս ստուգում է տեխնիկական սարքավորման կոմպլեկտայնությունը, հիշողության կրիչի կնքված լինելը և կապիչի համարը: Տեխնիկական սարքավորումը և մյուս պարագաները հանձնվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրվելու և ստացական տալու միջոցով:
(13-րդ կետը փոփ. 30.06.22 N 42-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 30.06.22 N 42-Ն)