ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2022 թվականի N 967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 3 չափաքանակի`
ա. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
« |
|
», |
բ. 14-րդ կետի «Անվանումը» սյունակում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը,
դ. 23-րդ կետում «2 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով,
ե. 28-րդ կետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով,
զ. 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-31-րդ կետեր.
« |
|
». |
2) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 1-ին կետը «ամենօրյա» բառից հետո լրացնել «, շտաբային և դաշտային» բառերով.
3) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 5-րդ կետի`
ա. 12-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ ենթակետը.
4) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 8-րդ կետի`
ա. 9-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով,
բ. 17-րդ ենթակետում «1 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով,
գ. 20-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով,
դ. 20-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-23-րդ ենթակետեր.
«21) մահակի պատյան |
1 հատ |
5 տարի. |
22) արցունքաբեր գազի պատյան |
1 հատ |
5 տարի. |
23) ձեռնաշղթայի պատյան |
1 հատ |
5 տարի:». |
5) ուժը կորցրած ճանաչել N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 10-րդ կետը.
6) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.
«12. Բրդյա բերետը, ինչպես նաև մահակի, արցունքաբեր գազի և ձեռնաշղթայի պատյանները հատկացվում են պահակային ծառայություն իրականացնող զինծառայողներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: