ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2022 թվականի N 889-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշման 3-րդ կետից և N 1 հավելվածի 12-րդ կետից հանել «(տաքսամետր)» բառը.
2) որոշման առաջին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա. 7-րդ կետը «համաձայն N 1 ձևի» բառերից հետո լրացնել «, իսկ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտ՝ համաձայն N 4 ձևի» բառերով,
բ. 10-րդ կետում և N 1 հավելվածի N 3 ձևում «242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ» բառերը փոխարինել «342-րդ, 343-րդ, 538-րդ» բառերով, իսկ «2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին ցանկով» բառերով,
գ. 11.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.2-րդ կետ.
«11․2․Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիայի ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի՝
1) հայտ՝ համաձայն N 5 ձևի.
2) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի.
3) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.
4) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրու- թյամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչը որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.
6) փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լուսանկարները:»,
դ. 20-րդ կետի 1-ին ենթակետում և 21-րդ կետում «Տաքսամետրը (սակաչափիչ)» բառերը փոխարինել «սակաչափիչ» բառով,
ե. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետ
«20.1. Օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար- տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
1) մինչև յոթ տարվա արտադրության.
2) սպիտակ հիմնագույնի.
3) գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.
4) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.
5) «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։»,
զ. 26-րդ կետի 1-ին ենթակետը «20-րդ» բառից հետո լրացնել «և 20.1-ին» բառերով, իսկ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով,
է. 26-րդ կետի 2-րդ ենթակետը «կետով» բառից հետո լրացնել «և 11.2-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով,
ը. լրացնել նոր՝ NN 4 և 5 ձևերով՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 9-ին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 889-Ն որոշման |
«Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու ______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Գտնվելու վայրը ___________________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը)
Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման համար:
□ Կից ներկայացվում է ՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում) □□□□□□□□□□□□□□□□□□□□ (Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:
Հայտատու______________________________________________________________________
(պաշտոնը)
__________________________________________ (անունը, ազգանունը) |
___________________________ (ստորագրությունը) |
______ _________________ 20 թ.
Ձև N 5
Հ Ա Յ Տ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել _______________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման նպատակով:
Հայտատու ______________________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը)
_________________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ ________________________________________________________
________________________________________________________________________________
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:
Հայտատու______________________________________________________________________
(պաշտոնը)
__________________________________________ (անունը, ազգանունը) |
___________________________ (ստորագրությունը) |
______ _________________ 20 թ.»
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 17-ի N 889-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՏԾ կամ ՏՕ կամ ՏՖ N 00000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ (ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ)
____________________________________________________________________________________________
(նշվում է` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում կամ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպում կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում)
Տրվում է ___________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի)
___________________________________________________________________
(գտնվելու (բնակության) վայրը)
Լիցենզիայի գործողության ժամկետը
Լիցենզիան տալու ամսաթիվը |
անժամկետ
« » ______________20 թ. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
____________________ (ստորագրությունը) |
_________________________________ (անունը, ազգանունը) |
____ _____________ 20 թ. »:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: