ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 144 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ եւ 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ եւ 18-րդ կետերին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ եւ 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.22 ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«7.1.22. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8112 92 910 0 ծածկագրով դասակարգվող՝ տիտանային ձուլակտորների, համահալվածքների եւ մետաղասալերի արտադրության համար նախատեսված եւ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող` 400 տոննայից ոչ ավելի ծավալով վանադիում-ալյումինումային համաձուլվածք` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը նաեւ տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի եւ այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո եւ տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: