«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. ք. Երևան |
N 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.06.22 N 29-Ն)
1. Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու կարգը` համաձայն կից հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում համապատասխան ընտրական հանձնաժողովի կազմավորման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:
(1-ին կետը փոփ. 30.06.22 N 29-Ն)
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փակցնելու միջոցով:
(2-րդ կետը փոփ. 30.06.22 N 29-Ն)
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններում նշվում է հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը, հայրանունը և ընտրական հանձնաժողովում զբաղեցրած պաշտոնը, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների դեպքում` նաև ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու որակավորման վկայականի համարը:
(3-րդ կետը փոփ. 30.06.22 N 29-Ն)
4. Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
(հավելվածը փոփ. 30.06.22 N 29-Ն)