ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1806-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.12.21 N 1511-Ա)
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
1. 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)։
2. Հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
(2-րդ կետը փոփ. 30.12.21 N 1511-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 4-ի N 1806-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 31.12.21 N 1511-Ա)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
(հավելվածը լրաց., փոփ. 02.03.20 N 284-Ա, խմբ. 25.05.20 N 613-Ա, 30.12.21 N 1511-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |