ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2024 թվականի N 84-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, 170 հասցեում գտնվող 3760.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, 9.6 քառ. մետր մակերեսով պահակատունը, 24.4 քառ. մետր մակերեսով էլ. ենթակայանը, 599.7 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 86.6 քառ. մետր մակերեսով պահեստը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 2,445 հեկտար հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2008 թվականի սեպտեմբերի 16-ի N 2329684 վկայական) (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|