հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
19 սեպտեմբերի 1973 թվականի N 510
Քաղ. Երևան
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ, Հեղինակային իրավունքի մասին 1952 թվականի համաշխարհային կոնվենցիային ՍՍՀՄ-ի միանալու կապակցությամբ, ՍՍՀՄ Մինիստրների սովետը 1973 թվականի օգոստոսի 16-ի «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության մասին» N 588 որոշմամբ`
1. Հավանություն է տվել ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության, Արտաքին առևտրի մինիստրության, «Նովոստի» մամուլի գործակալության, ՍՍՀՄ Գրողների միության, ՍՍՀՄ Նկարիչների միության, ՍՍՀՄ Կոմպոզիտորների միության, ՍՍՀՄ Ժուռնալիստների միության, ՍՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության և ՍՍՀՄ Ճարտարապետների միության առաջարկությանը` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալություն ստեղծելու մասին, որը իրագործելու է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
ա) ՍՍՀՄ-ում գրականության, գիտության և արվեստի ստեղծագործություններ օգտագործելիս սովետական և օտարերկրյա հեղինակների ու նրանց իրավահաջորդների, ինչպես նաև արտասահմանում սովետական հեղինակների ստեղծագործություններ օգտագործելիս սովետական հեղինակների ու նրանց իրավահաջորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը. հեղինակների և նրանց իրավահաջորդների օրինական իրավունքների ու շահերի ներկայացումը և խախտումների կանխման կամ խախտված իրավունքի վերականգնման անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.
բ) սովետական հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում օգտագործելու վերաբերյալ օտարերկրյա իրավական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրեր կնքելիս միջնորդությունը և պայմանագրերի (կոնտրակտների) կնքումը.
գ) օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները ՍՍՀՄ-ում օգտագործելու վերաբերյալ օտարերկրյա իրավական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրեր կնքելիս միջնորդությունը և պայմանագրերի (կոնտրակտների) կնքումը.
դ) Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության միջնորդությամբ կամ անմիջականորեն նրա կողմից կնքված` արտասահմանում սովետական հեղինակների և ՍՍՀՄ-ում օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունների օգտագործման վերաբերյալ պայմանագրերով (կոնտրակտներով) հասանելիք հեղինակային հոնորարի ստացումը և ըստ պատկանելույն վճարումը.
ե) ստեղծագործությունները ՍՍՀՄ տերիտորիայում հրապարակորեն կատարելու համար սովետական ու օտարերկրյա հեղինակներին և նրանց իրավահաջորդներին հասանելիք հոնորարի ստացումն ու վճարումը, արտասահմանում ստեղծագործությունների հրապարակային կատարման համար սովետական հեղինակներին ու նրանց իրավահաջորդներին հասանելիք հոնորարի ստացումը և վճարումը. կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար (բացառությամբ արտասահմանյան երկրների կազմակերպությունների և ֆիրմաների հետ համատեղ ստեղծվող հեռուստաֆիլմերի), գրամոֆոնային սկավառակների համար, կերպարվեստի ստեղծագործությունների օգտագործման համար սովետական ու օտարերկրյա հեղինակներին և նրանց իրավահաջորդներին տպաքանակի համար հասանելիք վարձահատուցման ստացումն ու վճարումը.
զ) սովետական հեղինակների ստեղծագործությունները ՍՍՀՄ-ում օգտագործելու համար այդ հեղինակների ժառանգորդներին հասանելիք հեղինակային հոնորարների ստացումն ու վճարումը.
է) հեղինակային իրավունքի գծով միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին ներկայացչության կատարումն ու մասնակցությունը.
ը) սահմանված կարգով մասնակցությունը հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նախապատրաստմանն ու կնքմանը, Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության իրավասության սահմաններում աշխատանքային համաձայնագրերի կնքումը Համաշխարհային կոնվենցիայի մասնակից երկրների և այն երկրների համապատասխան կազմակերպությունների հետ, որոնց հետ ՍՍՀՄ-ն երկկողմանի համաձայնագրեր է կնքել հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին.
թ) ՍՍՀՄ-ում սովետական հեղինակների հրապարակորեն կատարվող ստեղծագործությունների, ինչպես նաև այդ երկրների ցուցակագրումը. ինչպես սովետական, այնպես էլ օտարերկրյա հեղինակներին պատկանող մյուս ստեղծագործությունների ցուցակագրումը, որոնց կատարման համար հեղինակային վարձատրումն իրագործվում է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության միջոցով, ինչպես նաև այդպիսի ստեղծագործությունների հեղինակների ցուցակագրումը.
ժ) նոր դրամատիկական ստեղծագործությունների մասին սահմանված կարգով սովետական հանդիսադիր կազմակերպությունների տեղեկացման ապահովումը և նրանց այդպիսի ստեղծագործությունների մատակարարումը.
ի) այն մասհանումների գանձումն ու վճարումը ՍՍՀՄ Գրական, Երաժշտական և Ժուռնալիստական ֆոնդերին, որոնք սահմանված են ՍՍՀՄ Ժողկոմսովետի 1934 թ. հուլիսի 28-ի N 1788, 1935 թ. փետրվարի 20-ի N 269, 1939 թ. սեպտեմբերի 20-ի N 1511 որոշումներով և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թ. մայիսի 10-ի N 274 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. մայիսի 26-ի N 312 կարգադրություն).
լ) հեղինակային իրավունքի վերաբերյալ սովետական օրենսդրության կիրառման պրակտիկայի, ինչպես նաև հեղինակային իրավունքների պաշտպանության բնագավառում արտասահմանյան օրենսդրության ու փորձի ուսումնասիրումը. հեղինակային իրավունքի վերաբերյալ սովետական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը:
2. Սահմանել է, որ ՍՍՀՄ տերիտորիայում սովետական հեղինակի նախկինում հրապարակված ստեղծագործությունը ՍՍՀՄ սահմաններից դուրս օգտագործելու (հրատարակելու, հրապարակային կատարման և այլ ձևերով օգտագործելու) իրավունքը սովետական հեղինակի կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է օտարերկրյա օգտագործողի տրվել միայն Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության միջոցով և ստեղծագործությունը սովետական առաջին օգտագործողի կամ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի այլ տիրոջ թույլտվությամբ:
3. Սահմանել է, որ սովետական հեղինակի ստեղծագործությունը, որը ՍՍՀՄ տերիտորիայում և նրա սահմաններից դուրս չի օգտագործված, հեղինակի կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է արտասահմանում օգտագործման տրվել միայն Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության միջոցով:
Ի բացառումն նշված կարգի`
ա) կոնֆերանսներում, սիմպոզիումներում, համագումարներում և խորհրդակցություններում կարդացվելիք դասախոսությունների, զեկուցումների և ելույթների ձեռագրերը, որոնք սահմանված կարգով տարվում են արտասահման կամ բերվում են ՍՍՀՄ, կարող են հրապարակվել այդ կոնֆերանսների, սիմպոզիումների, համագումարների և խորհրդակցությունների նյութերում` անկախ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության: Արտասահմանում սովետական հեղինակների այդպիսի ստեղծագործությունների հետագա հրապարակումը թույլատրվում է ՍՍՀՄ այն հիմնարկությունների և կազմակերպությունների համաձայնությամբ, որոնցում պատրաստվել են այդ ձեռագրերը: Ընդ որում, հիշյալ ձեռագրերը արտասահմանում օգտագործելու պայմանագրային հարաբերությունների ձևակերպումը պետք է իրականացվի Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության միջոցով.
բ) ՍՍՀՄ Մինիստրների սովետի Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեն կարող է իր իրավասության սահմաններում անմիջականորեն իրավունքներ տալ արտասահմանում օգտագործելու սովետական հեղինակների ստեղծագործությունները կինոբեմադրություններում, որոնք հատկապես այդ նպատակի համար ստեղծվում են ՍՍՀՄ Մինիստրների սովետի Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի պատվերներով, ինչպես նաև ձեռք բերել օտարերկրյա հեղինակների համանման ստեղծագործությունները կինոբեմադրություններում օգտագործելու իրավունքներ.
գ) ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն կարող է իր իրավասության սահմաններում անմիջականորեն իրավունքներ տալ արտասահմանում օգտագործելու սովետական հեղինակների ստեղծագործությունները հեռուստաֆիլմերում, ռադիո- և հեռուստատեսային ծրագրերում, որոնք հատկապես այդ նպատակի համար ստեղծվում են ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի պատվերներով, ինչպես նաև ձեռք բերել օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները հեռուստաֆիլմերում, ռադիո- և հեռուստատեսային ծրագրերում օգտագործելու իրավունքներ.
դ) «Նովոստի» մամուլի գործակալությունը կարող է իր իրավասության սահմաններում անմիջականորեն իրավունքներ տալ արտասահմանում օգտագործելու սովետական հեղինակների հասարակական-քաղաքական թեմատիկայով ստեղծագործությունները, որոնք ստեղծվում են «Նովոստի» մամուլի գործակալության պատվերներով արտասահմանյան կազմակերպությունների և ֆիրմաների համար:
ՍՍՀՄ Մինիստրների սովետի Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի և «Նովոստի» մամուլի գործակալության կողմից սույն կետին համապատասխան կնքվող հեղինակային պայմանագրերը պետք է գրանցվեն Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունում:
4. Արտաքին գործերի մինիստրության («Մեժդունառոդնայա կնիգա» համամիութենական ընկերության) համար պահպանել է արտասահմանում սովետական մամուլի ստեղծագործությունների ռեկլամի (այդ թվում ցուցահանդեսներ կազմակերպելու միջոցով), մամուլի ստեղծագործությունների, ֆիլատելիայի, դիապոզիտիվների, դիաֆիլմերի և մագնիսաձայնագրումների արտահանման ու ներմուծման գործառնություններ իրականացնելու, արտասահմանում սովետական կատարողներին ձայնագրելու ֆունկցիաները, ինչպես նաև իր իրավասության շրջանակներում` արտասահմանում սովետական գրքեր և պարբերական հրատարակություններ լույս ընծայելու ֆունկցիաները, հրատարակման իրավունք տալու պայմանագրերը այնուհետև գրանցելով Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունում:
5. Սահմանել է, որ օտարերկրյա հեղինակների ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների օգտագործման իրավունքները, բացի այն դեպքերից, որոնք նշված են հիշյալ որոշման 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում (սույն որոշման 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետեր), կարող են ստեղծագործություններ օգտագործող սովետական կազմակերպությունների կողմից ձեռք բերվել միայն Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության միջոցով:
6. Սահմանել է, որ հիշյալ որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով (սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետեր) սահմանված կարգի խախտումը առաջ է բերում կնքված գործարքի անվավեր ճանաչում և գործող օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվություն:
7. Հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունը ամրացնել հաշվողական կենտրոններից մեկին` Գործակալության ֆունկցիաների իրականացման հետ կապված հիմնական հաշվային-հաշվարկային աշխատանքները կատարելու համար:
8. ՍՍՀՄ գրողների միության Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչության և ՍՍՀՄ նկարիչների միության Հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության իրավահաջորդը հանդիսացող Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունում է կենտրոնացրել օտարերկրյա վալյուտայով բոլոր հաշվարկների վարումը ինչպես օտարերկրյա հեղինակների ու նրանց իրավահաջորդների հետ, այնպես էլ սովետական հեղինակների ու նրանց իրավահաջորդների հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են հիշյալ որոշման 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերում և 4-րդ կետում (սույն որոշման 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետեր և 4-րդ կետ):
Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության օտարերկրյա վալյուտայով բոլոր հաշվարկները կատարվում են ՍՍՀՄ Արտառբանկի միջոցով:
9. Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության ապարատի կազմավորման ժամանակաշրջանի համար հանձնարարել է Արտաքին առևտրի մինիստրությանը («Մեժդունառոդնայա կնիգա» Հ/Ը) ժամանակավորապես, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը, Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության մասնակցությամբ և համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցնելով կատարելու այն ֆունկցիաները, որոնք կապված են արտասահմանում սովետական հեղինակների ստեղծագործությունների օգտագործման և ՍՍՀՄ-ում օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունների օգտագործման հետ:
10. Հանձնարարել է ՍՍՀՄ մինիստրություններին, գերատեսչություններին և միութենական հանրապետությունների մինիստրների սովետներին` նրանց համար հաստատվող վալյուտային հատկացումների շրջանակներում տարեկան վալյուտային լիմիտներ սահմանել ստեղծագործություններ օգտագործող հիմնարկություններին և ձեռնարկություններին` հեղինակային իրավունքների պաշտպանության հետ կապված ծախսերի համար:
Հանձնարարել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` օտարերկրյա հեղինակների ու նրանց իրավահաջորդների հետ պայմանագրեր կնքելիս հաշվի առնել սահմանված վալյուտային լիմիտների օգտագործման չափը:
Հանձնարարել` ՍՍՀՄ Պետպլանին, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրությանը և ՍՍՀՄ Արտառբանկին` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հետ համաձայնեցնելով հաստատել վալյուտային պլանի և նրա կատարման հաշվետվության ձևերը:
11. Սահմանել է, որ ստեղծագործական միությունների անդամների իրավունքների անմիջական իրավաբանական պաշտպանության (հեղինակային իրավունքների հարցերի մասին միությունների անդամներին խորհրդատվությունը, նրանց օրինական շահերի ներկայացումը, երբ քննության են առնվում հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված կոնֆլիկտները, բացի օտարերկրյա ֆիրմաների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ կոնֆլիկտներից), ստեղծագործական միությունների կողմից նախապատրաստվող հեղինակային իրավունքի բնագավառում նորմատիվ ակտերի նախագծերի պատրաստման հետ կապված ֆունկցիաները կարող են իրականացվել ստեղծագործական միությունների վարչություններին կից համապատասխան իրավաբանական բաժինների (հանձնաժողովների, բյուրոների) կողմից: Ստեղծագործական միությունում այդպիսի ստորաբաժանում չլինելու դեպքում համապատասխան ստեղծագործական միության անդամներին հեղինակային իրավունքի հարցերի մասին իրավաբանական օգնություն ցույց տալու ֆունկցիաները իրականացվում են Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կողմից:
12. Սովետական հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում օգտագործելու և օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները ՍՍՀՄ-ում օգտագործելու համար հոնորարներից կոմիսիոն մասհանումների չափը որոշում է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչությունը ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով` հաշվեգրված գումարների մինչև 25 տոկոսի սահմաններում: ՍՍՀՄ-ում ստեղծագործությունների օգտագործման համար սովետական հեղինակներին ու նրանց ժառանգորդներին հասանելիք հոնորարներից, ինչպես նաև ՍՍՀՄ Գրական, Գեղարվեստական և Ժուռնալիստական ֆոնդերին կատարվող հաշվեգրումներից կոմիսիոն մասհանումները պահպանվում են ներկայումս գործող չափերով: Եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կարող է ծածկվել ստեղծագործություններ օգտագործող կազմակերպությունների հաշվին` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Սահմանել է, որ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության եկամուտների և ծախսերի նախահաշիվը հաստատվում է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության կողմից:
Պետական բյուջեին շահույթից մուծումների վերաբերյալ ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հաշվարկները կատարվում են սահմանված կարգով:
Անհրաժեշտ է գտել` ստեղծել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության ֆոնդ:
Հանձնարարել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչությանը` հաստատել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության ֆոնդի միջոցների ծախսման կարգն ու հիմնական ուղղությունները` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը տրվող ՍՍՀՄ Գրողների միության Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչության խորհրդի ֆոնդի միջոցների ծախսման կարգին համեմատ:
Հանձնարարել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը, ՍՍՀՄ Պետպլանին և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրությանը` ՍՍՀՄ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել այն մինիստրությունների և գերատեսչությունների տնօրինության տակ մինչև 1973 թվականի վերջը օտարերկրյա վալյուտայի մասհանումներ կատարելու մասին, որոնց սիստեմում են գտնվում ստեղծագործություններ օգտագործող կազմակերպությունները:
14. Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության նախագահին վերապահել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1953 թվականի ապրիլի 11-ի N 1002 որոշման 1-ին, 2-րդ, 7-րդ և 30-րդ կետերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1955 թվականի մայիսի 4-ի N 863 որոշման 8-րդ կետով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թվականի հուլիսի 10-ի N 641 որոշման 23-րդ, 27-րդ և 36-րդ կետերով (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի հուլիսի 26-ի N 357 որոշման 23-րդ, 27-րդ և 36-րդ կետեր) նախատեսված իրավունքները, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1958 թվականի փետրվարի 14-ի N 172 որոշմամբ նախատեսված կարգով անհատական դրույքներ սահմանելու իրավունք:
Նախատեսել է միութենական հանրապետություններում ստեղծել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության բաժանմունքներ, ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում և խոշոր քաղաքներում` բաժանմունքներ և լիազորներ, որոնք անմիջականորեն ենթարկվում են Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչությանը, ինչպես նաև այդ գործակալության արտասահմանյան ներկայացուցիչների ցանց, նկատի ունենալով, որ համապատասխան առաջարկությունները կներկայացվեն սահմանված կարգով` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կողմից:
16. Սահմանել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության կազմում ունենալ վարչության նախագահի 5 տեղակալ, ներառյալ առաջին տեղակալը: Գործակալության վարչության անդամների թվաքանակը սահմանել է 15 մարդ, ներառյալ այդ Գործակալության հիմնադիր մինիստրությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:
17. Հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեին` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության ներկայացմամբ հաստատել այդ Գործակալության կենտրոնական ապարատի և նրա կազմակերպությունների աշխատողների պաշտոնադրույքների սխեման:
20. Պարտավորեցրել է Մոսքաղգործկոմին` 1973-1974 թվականներին Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության համար, նրա հետ համաձայնեցված նախագծերով, կառուցել դպրոցատիպ շենք:
Այդ կապակցությամբ ՍՍՀՄ Մինիստրների սովետի ռեզերվային ֆոնդի հաշվին 1973 թվականին Մոսքաղգործկոմին հատկացրել է 200 հազար ռուբլի` նշված շենքի շինարարության նախապատրաստական և նախագծային աշխատանքները վարձատրելու համար:
Հանձնարարել է միութենական հանրապետությունների մինիստրների սովետներին և Լենինգրադի քաղգործկոմին` 1974 թվականի ընթացքում միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում և Լենինգրադ քաղաքում Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության բաժանմունքները ապահովել համապատասխան շենքերով:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ՆԱԽԱԳԱՀ` |
Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ են ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թ. օգոստոսի 16-ի N 588 որոշմամբ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՄՏՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թվականի օգոստոսի 29-ի «Հեղինակային իրավունքների փոխադարձ պաշտպանության վերաբերյալ սոցիալիստական երկրների հետ երկկողմանի համաձայնագրերի մասին» N 819 որոշման մեջ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի սեպտեմբերի 9-ի N 732 կարգադրություն)`
ա) 2-րդ կետում «ՍՍՀՄ Գրողների միությանը կից Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչություն» բառերը փոխարինել «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալություն» բառերով.
բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնարարել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը, ինչպես նաև ստեղծագործական միություններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել երկկողմանի համաձայնագրերի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքի ընթացքի մասին:
Թույլատրել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` այլ պետություններից սովետական հեղինակների համար ստացվող գումարներից կոմիսիոն մասհանումներ պահել երկկողմանի համաձայնագրերի կատարման հետ կապված ծախսերը ծածկելու համար` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության կողմից որոշվող և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցվող չափերով, որոնք սակայն չեն գերազանցում ստացվող գումարների 25 տոկոսը»:
գ) 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1972 թվականի հոկտեմբերի 19-ի «Հեղինակային իրավունքների փոխադարձ պահպանության վերաբերյալ սոցիալիստական երկրների հետ երկկողմանի համաձայնագրերի մասին» N 762 որոշման մեջ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի նոյեմբերի 14-ի N 661 որոշում)`
ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունը (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի նոյեմբերի 14-ի N 661 որոշման «ա» ենթակետի երկրորդ պարբերություն) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված համաձայնագրերի ՍՍՀՄ Կառավարության անունից ստորագրումը հանձնարարել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը».
բ) 2-րդ կետում («բ» ենթակետ) «ՍՍՀՄ Գրողների միության Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչություն» բառերը փոխարինել «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալություն» բառերով.
գ) 4-րդ կետը («դ» ենթակետ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնարարել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` ՍՍՀՄ Մինիստրների սովետի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը, ինչպես նաև ստեղծագործական միություններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել երկկողմանի համաձայնագրերի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքի ընթացքի մասին:
Թույլատրել Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությանը` այլ պետություններից սովետական հիմնարկների համար ստացվող գումարներից կոմիսիոն մասհանումներ պահել երկկողմանի համաձայնագրերի կատարման հետ կապված ծախսերը ծածկելու համար` Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության վարչության կողմից որոշվող և ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցվող չափերով, որոնք սակայն չեն գերազանցում ստացվող գումարների 25 տոկոսը».
դ) 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի («զ», «է» և «ը» ենթակետերը) ուժը կորցրած ճանաչել:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.08.1996, N 236 | 01.08.1996, N 510 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|