ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4021-Ա |
«21» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի Հ.168-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Սաֆարյանի դիմումը` Պ.Սևակի փողոցի հ.1/15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի հետ փոխանակելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման. հ.03062022-01-0340 վկայականը, Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 23.11.2023թ. հ.ԴԳ 8001, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 10.11.2023թ. հ.ՄՇ/40678, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 14.11.2023թ. հ.Ն/53.13/45016-2023 գրությունները, «ԱԲԻՏ» ՍՊ ընկերության կողմից 01.02.2024թ և 15.03.2024թ. տրամադրված հ.05 և հ.14 եզրակացությունները, համաձայն որոնց՝ Պ.Սևակի փողոցի հ.1/15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Սաֆարյանին պատկանող հողամասի շուկայական արժեքը և փոխանակման համար առաջարկվող համայնքային սեփականություն համարվող Պ.Սևակի փողոցի հ.5/2 հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերի շուկայական արժեքը կազմում է 6.700.000 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի ավագանին 2024 թվականի հունիսի 25-ի հ.168-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Հովհաննես Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող, Պ.Սևակի փողոցի հ.1/15 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող՝ 45.9քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Պ. Սևակի փողոցի հ.5/2 հասցեին հարող տարածքում` տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 43.247քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
Քննարկվող հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածի համաձայն՝ գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում /հողամասի ծածկագիրն է 01-012-0134-0015, որը ներառված է Երևան քաղաքի ավագանու 12.05.2012թ. հ.446-Ն որոշման հավելվածում՝ տող 28500/։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն և 2024 թվականի հունիսի 25-ի հ.168-Ա որոշումները, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.03.2024թ. հ.Դ-26650-24 և 08.10.2024թ. հ.Դ-120762-24 եզրակացությունները.
1. Սահմանել, որ փոխանակության համար քննարկվող համայնքային սեփականություն հանդիսացող, Պ.Սևակի փողոցի հ.5/2 հասցեին հարող տարածքում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 43.247քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 43.247քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 43.247քմ մակերեսով հողամասին տրամադրել «Պարույր Սևակի փողոց, հ.5/10» հասցեն:
4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականաի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Պ.Սևակի փողոցի հ.5/2 հասցեին հարող տարածքում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը՝ /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 43.247քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները:
6. Պ.Սևակի փողոցի հ.1/15 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող, Հովհաննես Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող 45.9քմ մակերեսով հողամասը՝ փոխանակել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Պ.Սևակի փողոցի հ.5/2 հասցեին հարող տարածքում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող՝ 43.247քմ մակերեսով հողամասի հետ:
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Հովհաննես Սաֆարյանի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:
9. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Հովհաննես Սաֆարյանի կողմից:
10. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|