Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաները սահմանելու մասին» N 1536-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2. Որոշման վերնագրից հանել «ԿԱՊԻ ԵՎ» բառերը:

3. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-3-րդ կետերը և 10-րդ կետի «ա» պարբերությունը:

4. Որոշման 6-րդ կետում «կապի, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներից` կոմունալ ծախսերի տարեկան ծավալները» բառերը փոխարինել «կոմունալ ծախսերի տարեկան ծավալները՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներից» բառերով:

5. Որոշման 61-րդ, 7-9-րդ կետերից և 11-րդ կետի «բ» պարբերությունից հանել «կապի և» բառերը:

6. Որոշման 8-րդ և 9-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու» բառերը:

7. Որոշման 11-րդ կետի «ա» պարբերությունից հանել «կապի,» բառը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան