Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.08.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

25 օգոստոսի 2014 թվականի

թիվ 145

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավելվածի համաձայն փոփոխություններ կատարել այն արտադրանքի (պատրաստի արտադրանքի) ցանկում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

 կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 145 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

այն արտադրանքի (պատրաստի արտադրանքի) ցանկում կատարվող, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

1. 22-րդ և 23-րդ դիրքերում «3305 90 000 0-ից» բառերը փոխարինել

«3305 90 000 1-ից

3305 90 000 9-ից» բառերով։

2. 24-րդ դիրքի 4-րդ վանդակում «0,6» թվերը փոխարինել «6,0» թվերով։

3. 25-րդ դիրքում՝

ա) 1-ին վանդակում «0,6» թվերը փոխարինել «6,0» թվերով.

բ) 2-րդ վանդակում լրացնել «3306 90 000 0-ից» բառերը:

4. 33-րդ դիրքի 1-ին վանդակը «լվացող նյութով» բառերից հետո լրացնել «, արդուզարդի» բառով։

5. 34-րդ դիրքի 1-ին վանդակը «լվացող նյութով» բառերից հետո լրացնել «, արդուզարդի» բառով։

6. 37-րդ դիրքի 4-րդ վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«նախատեսված մաշկի սպիտակեցման (գունաբացման) համար»։

7. 38-րդ դիրքի 1-ին վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«նախատեսված մաշկի սպիտակեցման (գունաբացման) համար»։

8. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ և 40-րդ կետեր.

 

«39.

Օծանելիքային, կոսմետիկ այլ միջոցներ՝ սույն ցանկի այլ տեղում չնշված կամ չներառված

3307 90 000 8-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված միջոցների. ինտիմ կոսմետիկայի. երեխաների համար նախատեսված միջոցների

40.

Օծանելիքային, կոսմետիկ այլ միջոցներ՝ սույն ցանկի այլ տեղում չնշված կամ չներառված. նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. ինտիմ կոսմետիկա. երեխաների համար նախատեսված

3307 90 000 8-ից

պետական գրանցման վկայական»։

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան