ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 23-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5֊րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 10140.0 հազ. ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով՝
• 10.000,0 հազ ՀՀ դրամ բաժին 1 խումբ 3 դաս 3 ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ոլորտի նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածին /հոդված 4819/ համայնքի Նոր ավան թաղամասի կոյուղու համակարգի կառուցման նպատակով հատկացնել«Եղեգնաձոր Համայնքի Զարգացում» բարեգործական հիմնադրամին, որպես համայնքի ներդրում.
• 140,0 հազ. ՀՀ դրամ համայնքային բյուջեի վարչական մասի բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի հուղարկավորության նպաստներ բյուջեից հոդվածին /հոդված 4726/ ՌԴ խաղաղապահ զորքերի շարասյան ավտովթարից զոհված՝ զինծառայող ԱՀ Հադրութի բնակիչ Տեր-Դրաստամատ Սիմոնյանի հուղարկավորության համար ձեռք բերված դագաղի և աճյունի տեղափոխման ծախսերի ֆինանսավորման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
Կողմ - 6 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|