Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2022-01.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.04.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 ապրիլի 2022 թվականի
ք. Երևան

N 150-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ (ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂ-ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 273-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, 56.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող-Երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 7-ի N 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

20 ապրիլի 2022 թ.

ք. Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

 2022 թվականի ապրիլի 20-ի

N 150-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող–Երաշխավորված մատակարար) պայմանագրի

 

 «____» _____________ 20__ թվական

 ք. ________________

 

____________________________________________________________________________________,

(իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)

 

այսուհետ՝ Ինքնավար էներգաարտադրող կամ ԻԷԱ, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ ի դեմս

________________________________

____________________________________________________________________________________

(իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____________________________________________________________________________________

(արտադրող էլեկտրատեղակայանքի միացման հասցեն(երը)

 

____________________________________________________________________________________

(սպառման համակարգի միացման հասցեն(երը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

_______________________________________________

___________________________________________________________________________________ ,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ՝ Երաշխավորված մատակարար, ի դեմս _______________________________________

___________________________________________________________________________________

(ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ), Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ), ինչպես նաև այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի համաձայն Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրողը և Երաշխավորված մատակարարը իրավասու են միմյանց մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Երաշխավորված մատակարարը պարտավոր է Ինքնավար էներգաարտադրողին իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրողին վճարել վերջինիս կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

3. Սույն պայմանագրի համաձայն էլեկտրական էներգիայի հաշվառումը և հաշվարկները իրականացվում են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված կարգին համաձայն:

 

4 ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

5. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված հատուցվող գումարի վճարման ժամկետի խախտման դեպքում ԻԷԱ-ն, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով։

6. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷՄԱ կանոններով:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

7. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

8. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել Պայմանագրին, ԷՄՇ կանոններին, ԷՄԱ կանոններին և այլ իրավական ակտերին:

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

9. Պայմանագրում հասկացություններն ունեն Օրենքով և ԷՄԱ կանոններով իրենց տրված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ Պայմանագրով:

10. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:

11. Պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր Կողմի համար:

12. Հանձնաժողովի կողմից Ինքնավար էներգաարտադրողի և Երաշխավորված մատակարարի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի պայմանագրի նոր օրինակելի ձև սահմանվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

13. Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու դեպքում, Երաշխավորված մատակարարը ԻԷԱ-ի դիմումի հիման վրա փոփոխություններ է կատարում Պայմանագրի N 1 հավելվածում, իսկ Ինքնավար խումբ ստեղծելու և դրանում մասնակիցներ ներառելու դեպքում՝ Պայմանագրի N 2 հավելվածում և փոփոխված տարբերակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում ԻԷԱ-ին:

14. Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

2) ԻԷԱ-ի կողմից միակողմանի` այդ մասին Երաշխավորված մատակարարին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, իսկ արտադրված էլեկտրական էներգիան տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով,

3) Երաշխավորված մատակարարի կողմից միակողմանի`

ա. սպառման համակարգի (արտադրող էլեկտրատեղակայանքի) տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե ԻԷԱ-ն, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ն չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ՝ ԻԷԱ-ին նախապես տեղեկացնելու պայմանով,

բ. ԻԷԱ-ի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ի մահվան, իրավաբանական անձի պարագայում՝ լուծարման դեպքում,

գ. ԻԷԱ-ի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ԷՄՇ կանոնների համաձայն միկրոէներգաարտադրողի կարգավիճակ ստանալու դեպքում,

դ. օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերում՝ ԻԷԱ-ին, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ին նախապես տեղեկացնելու պայմանով:

15. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

16. Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ Պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

17. Պայմանագրի լուծման դեպքում Կողմերը պարտավոր են մեկ ամսվա ընթացքում իրականացնել վերջնահաշվարկ:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

18. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում՝

1) հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի մասին N 1 հավելվածը,

2) Ինքնավար խմբի մասնակիցներին հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի մասին N 2 հավելվածը:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ

 

Ինքնավար էներգաարտադրող`

 

բնակության (գտնվելու) վայրը

Հ/հ

Հեռախոս

Էլեկտրոնային փոստ

Պաշտոն (իրավաբանական անձի դեպքում)

Երաշխավորված մատակարար`

 

գտնվելու վայրը

Հ/հ

Հեռախոս

Էլեկտրոնային փոստ

Պաշտոն

   

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

   

Կ.Տ.

(առկայության դեպքում)

Կ.Տ.

(առկայության դեպքում)


Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի ապրիլի 20-ի N 150-Ն

որոշմամբ սահմանված պայմանագրի

օրինակելի ձևի

 

ԱԿՏ

 

 ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Ինքնավար էներգաարտադրող ______________________________________________________

 

Երաշխավորված մատակարար _____________________________________________________

 

Հաշվարկային ամիսը՝ __________ 20___ թ.

 

ԻԷԱ-ի արտա-դրության կետում Հաշվառման քարտի համարը

ԻԷԱ-ի սպառման կետում Հաշվառման քարտի համարը

Հաշվարկային ամսվա սկզբի դրությամբ կուտակված ավելցուկային արտադրանք, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարի կողմից ԻԷԱ-ին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի մատա-կարարած ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ ԻԷԱ-ի մատա-կարարած ընդամենը ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի էլեկտրա-տեղակայանքի արտադրանքը, կՎտժ *

ԻԷԱ-ի տեղա-կայանքների դրվածքային հզորությունը, կՎտ

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         
                         
                         
                         
                         

Ընդամենը

                     

 * Աղյուսակի 12-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:

Հիմքը՝ ________________________________________________________________________

 

Ինքնավար էներգաարտադրող`

Երաշխավորված մատակարար`

   

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն

 իրավաբանական անձի դեպքում` պաշտոն)

______________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

_____ ____________ 20 ___ թվական

_____ ____________ 20 ___ թվական

   

Կ.Տ.

(առկայության դեպքում)

Կ.Տ.

(առկայության դեպքում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի ապրիլի 20-ի N 150-Ն

որոշմամբ սահմանված պայմանագրի

օրինակելի ձևի

 

ԱԿՏ

 

ԻՆՔՆԱՎԱՐ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող ____________________________

 

Երաշխավորված մատակարար ____________________________________________________

 

Հաշվարկային ամիսը՝ __________ 20___ թ.

 

Ինքնավար խմբի մասնակցի Հաշվառման քարտի համարը

Ինքնավար խմբի մասնակցի կարգավիճակը (Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ, ԻԷԱ, Սպառող)

Հաշվարկային ամսվա սկզբի դրությամբ կուտակված ԻԷԱ-ի ավելցուկային արտադրանքը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում 0)

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է ԻԷԱ համար)

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարի կողմից ինքնավար խմբի մասնակցին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ

Հաշվարկային ամսում Ինքնավար խմբի մատա-կարարած ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում 0)

 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ Ինքնավար խմբի մատա-կարարած ընդամենը ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում 0)

Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի էլեկտրա-տեղակայանքի արտադրանքը, կՎտժ * (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում 0)

Ինքնավար խմբի մասնակիցների տեղակա-յանքների դրվածքային հզորությունը, կՎտ

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         
                         
                         
                         

Ընդամենը

                     

* Աղյուսակի 12-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:

 

Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող

 

Երաշխավորված մատակարար

__________________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն

 Իրավաբանական անձի դեպքում՝ պաշտոն)

 

_______________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

_____ ____________ 20 ___ թվական

 

_____ ____________ 20 ___ թվական

Կ.Տ.

(առկայության դեպքում)

 

Կ.Տ.

(առկայության դեպքում)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2023, N 216-Ն 01.09.2023, N 150-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան