ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2022 թվականի N 44-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ) Աբովյան համայնքի տարածքում կարող են տեղակայվել բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքներից, բնակելի տներից, կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից նվազագույնը 1000 մետր հեռավորության վրա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -14
|
||
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Ա. ԲԱԴԱԼՅԱՆ Գ. ԳԱԼՍՏՅԱՆ Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ Դ. ԶԱՐՈՅԱՆ Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՄԵՂՐՅԱՆ Ս. ՍԵԹՐԱԿՅԱՆ Ա. ՔՈՍԱԿՅԱՆ |
Դեմ-0 Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022 թ. մայիսի 13 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2022 թվական: