ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-79-Ո-Կ-19 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
|
մասնակցությամբ՝ անդամներ |
Ե. Թումանյանցի |
|
Դ. Խաչատուրյանի |
Ն. Հովսեփյանի | |
Մ. Մակյանի | |
Ս. Միքայելյանի | |
Ա. Մխիթարյանի | |
Վ. Քոչարյանի | |
Ս. Չիչոյանի | |
|
|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ |
|
քարտուղարությամբ՝ |
Թ. Ղուկասյանի |
2022 թվականի հոկտեմբերի 27-ին | ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Սոսիկի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հուլիսի 26-ի N ԿՎ/13/2022 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Կարինե Բաղդասարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) կողմից հայտարարագրման ենթակա տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի» տարեկան հայտարարագրում ոչ ամբողջական ներկայացնելը:
Հայտնաբերված առերևույթ իրավախախտումների մասով 2022 թվականի մայիսի 26-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ ՎԻՎ/26/22 արձանագրությունը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտման հատկանիշներով:
Նշված առերևույթ խախտումների առնչությամբ 2022 թվականի մայիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ հարուցվել է թիվ ՎԻՎ/25/22 վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև թիվ ԿՎ/13/2022 կարգապահական վարույթը:
Հանձնաժողովը 2022 թվականի մայիսի 31-ին իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում Դատավորի նկատմամբ կայացրել է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 ՀՀ դրամի, չափով «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/25/22 որոշումը:
Հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 26-ի թիվ ԿՎ/13/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովի միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով, Հանձնաժողովի կողմից իրականացված դատավորների հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես Դատավորի կողմից ներկայացվել են ոչ ամբողջական տվյալներ «(Դ) Հայտարարատու պաշտոնատար անձի շահերի հայտարարագիր», «(Բ.1.) Անշարժ գույք», «(Բ.6.) Դրամական միջոցները» բաժիններում:
3. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքը.
Խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 24-ի «Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Սոսիկի Բաղդասարյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարած համարելու մասին» թիվ ԲԴԽ-103-Ո-314 որոշմամբ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից Դատավորի լիազորությունները համարվել են դադարած:
4. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Հանձնաժողովի միջնորդությունը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր: (…)
Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե լրացել է նրա 65 տարին:
Քննարկվող պարագայում Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ 2022 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ԲԴԽ-103-Ո-314 որոշմամբ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից Դատավորի լիազորությունները համարվել են դադարած, ուստի Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու հիմքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, 150 հոդվածի 4-րդ մասով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ |
Կ. Անդրեասյան |
անդամներ` | Ե. Թումանյանց |
Դ. Խաչատուրյան | |
Ն. Հովսեփյան | |
Մ. Մակյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մխիթարյան | |
Վ. Քոչարյան | |
Ս. Չիչոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2022 թվական: