ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 298-Ա
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` 2,194,248,960 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
05.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 298-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության անտառների ենթաոլորտի շնորհիվ ածխաթթու գազի կլանումն ավելացնել յոթ տոկոսով՝ կայուն, կլիմայի հանդեպ հարմարվողական անտառային տնտեսության մեջ ներդրումների հաշվին և համայնքների արդյունավետ մասնակցությամբ վառելանյութի էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, քաղ. Երևան, Արմենակյան 129, ՀՎՀՀ՝ 01573524 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Սյունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
2 194 248.96 հազար դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի ապրիլի 11-ից մինչև 2029 թվականի նոյեմբերի 3-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 04.01.2022 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 2022 թվականի ապրիլի 11-ից մինչև 2029 թվականի նոյեմբերի 3-ը 2 194 248.96 հազար դրամ, այդ թվում՝ 1) ծառայությունների ձեռքբերում 42456.0 հազար դրամ. 2) աշխատանքների ձեռքբերում 1421193.12 հազար դրամ. 3) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) –580202.4 հազար դրամ. 4) վարչական սարքավորումների և գրենական պիտույքների ձեռքբերում (կամ ներմուծում)-17341.44 հազար դրամ. 5) այլ ծախսեր 36 000.0 հազար դրամ. 6) կոմունալ ծառայություններ 18000.0 հազար դրամ. 7) աշխատողների վարձատրություն 79056.0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) – 42456.0 հազար դրամ, այդ թվում՝ ա. սեմինարի կազմակերպման ծառայություններ (2022-2029 թթ.) – 26616.0 հազար դրամ, բ. տպագրության, թարգմանության, հրապարակման ծառայություններ (2023-2024/ 2028-2029 թթ.) – 15840.0 հազար դրամ. 2) աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) – 1421193.12 հազար դրամ, այդ թվում՝ ա. ջերմատների կառուցում՝ ներառյալ ոռոգման համակարգը (2022 թ.) 86400.0 հազար դրամ, բ. նախատնկման և նախապատրաստման աշխատանքներ (2022-2028 թթ.) -108120.96 հազար դրամ, գ. տնկման, վերատնկման, խոտհանման աշխատանքներ (2023-2029 թթ.) 973097.28 հազար դրամ, դ. ցանկապատերի կառուցման և սպասարկման աշխատանքներ (2023-2029 թթ.) 253574.88 հազար դրամ. 3) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) – 580202.4 հազար դրամ, այդ թվում՝ ա. տնկարանների համար նախատեսված բեռնարկղեր (15000 հատ) (2022 թվական) 49370.4 հազար դրամ, բ. տնկարանների համար նախատեսված օղակաձև բեռնարկղեր (900 հատ) (2022 թվական) 45360.0 հազար դրամ, գ. տնկարանների համար նախատեսված սառնարան (2022 թվական)1440.0 հազար դրամ, դ. հորատող սարք (104 հատ) (2023թ.)49920.0 հազար դրամ, ե. ծառատնկման համար այլ պարագաներ (2023 թ) 25488.0 հազար դրամ, զ. ցանկապատման համար անհրաժեշտ պարագաներ (2023-2027 թթ.) 174240.00 հազար դրամ, է. վերականգնվող էներգիայի ջեռուցման սարքեր (1670 հատ), (2027 թ.) 232464.0 հազար դրամ, ը.դյուրակիր համակարգիչ (2 հատ), (2024 թ.) 1920.0 հազար դրամ. 4) վարչական սարքավորումների և գրենական պիտույքների ձեռքբերում (կամ ներմուծում), (20222029 թթ.) -17341.44 հազար դրամ. 5) այլ ծախսեր (2022-2029 թթ.) -36 000.0 հազար դրամ. 6) կոմունալ ծառայություններ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) (2022-2029 թթ.) 18000.0 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1) Կազմակերպչական ծախսեր -114397.44 հազար դրամ. ա. ծրագիրն իրականացնող աշխատողների վարձատրություն-79056.0 հազար դրամ, բ. վարչական սարքավորումների և գրենական պիտույքների ձեռքբերում-17341.44 հազար դրամ, գ. կոմունալ ծառայություններ-18000.0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16–ի N 66 Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25–րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
05.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |