ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2022 թվականի N 1262-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 64-Լ որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) վերնագիրը «ԶՈՀՎԱԾ» բառից հետո լրացնել «(ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ» բառերով.
2) 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «զոհված» բառից հետո լրացնել «(մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված» բառերով.
3) 2-րդ կետը «երբ զոհված» բառերից հետո լրացնել «(մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածի՝
1) վերնագիրը «ԶՈՀՎԱԾ» բառից հետո լրացնել «(ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ» բառերով.
2) 1-ին կետը «զոհված» բառից հետո լրացնել «(մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված» բառերով.
3) 2-րդ կետը «գործողության հետևանքով» բառերից հետո լրացնել «ձեռք բերած հիվանդության,» բառերով.
4) 4-րդ կետի 2-րդ ենթակետում «այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի» բառերը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ծախսերի» բառերով:
3. Որոշման N 2 հավելվածի՝
1) վերնագիրը «ԶՈՀՎԱԾ» բառից հետո լրացնել «(ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ» բառերով.
2) 2-րդ կետում «այդ հրամանն ընդունելուց հետո 3» բառերը փոխարինել «շահառուին բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո 5» բառերով.
3) 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում «այն բժշկական կազմակերպությանը, ում շահառու ծնողներն արդեն վճարել են դոնորական ձվաբջջի ձեռքբերման գումարը,» բառերը փոխարինել «բժշկական կազմակերպությանը» բառերով.
4) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Եթե հավելվածի 28-րդ կետով սահմանված հրամանի հիման վրա փոխհատուցում պետք է տրամադրվի սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված շահառու ծնողներից մեկին, ապա սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշվում են այդ ծնողի տվյալները, ով էլ սույն կարգի իմաստով համարվում է դիմող շահառու ծնող։».
5) 4-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ կետի 1-ին ենթակետը «անձնագիր» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերով.
7) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) բանկի տված՝ բանկային հաշվի համարը դիմող շահառու ծնողին պատկանելը կամ դիմող շահառու ծնողի անվամբ բացված լինելը հավաստող փաստաթուղթ, որում նշվում է դիմող շահառու ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, բանկային հաշվի համարը.».
8) 5-րդ կետի 4-րդ ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(եթե փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար փոխհատուցում ստանալու դիմումը ներկայացվել է մինչև երեխայի ծնվելը).» բառերով․
9) 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը (եթե ներկայացվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար փոխհատուցում ստանալու դիմում).».
10) 5-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
11) 5-րդ կետի 9-րդ ենթակետը «խեղման» բառից հետո լրացնել «կամ ձեռք բերած հիվանդության» բառերով, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն)» բառերով.
12) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.
«10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով զինածառայողի՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու կամ մահացած ճանաչվելու դեպքում՝ զինծառայողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ վճռի պատճենը՝ ըստ անհրաժեշտության:».
13) 9-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի ստացել գրությունը.».
14) 11-րդ կետի 1-ին ենթակետը «ամսվա համար» բառերից հետո լրացնել «փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրով նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան» բառերով․
15) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Փոխհատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմող շահառու ծնողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Բանկը փոխհատուցումն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ այն մուտքագրում է դիմող շահառու ծնողի բանկային հաշվին: Փոխհատուցումը վճարելու (բանկ փոխանցելու) օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմող շահառու ծնողին։»․
16) 16-րդ կետում «2» թիվը փոխարինել «6» թվով, «մայիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով, իսկ «հուլիսի 1-ը» բառերը՝ «դեկտեմբերի 10-ը» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ դիմող շահառու ծնողը դիմումը ներկայացրել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
11.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |