ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԾՈՎԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՏԵՂԱԴՐԻՉ ՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ և 282-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ կետով՝
«38. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8905 90 100 9 ստորաենթադիրքում դասակարգվող՝ գազատարների ծովային տեղամասերի շինարարության ժամանակ օգտագործելու համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ծովային խողովակատեղադրիչ նավեր՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Այդպիսի ծովային խողովակատեղադրիչ նավերի համար մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի՝ նավերը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից»:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով՝
«15. |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8905 90 100 9 ստորաենթադիրքում դասակարգվող՝ գազատարների ծովային տեղամասերի շինարարության ժամանակ օգտագործելու համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող ծովային խողովակատեղադրիչ նավեր, որոնց համար տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում |
5 (հինգ) տարի»: |
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: