ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 210-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների կարգավորումներով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ ենթակետով.
«19) սույն որոշման N 4 հավելվածի «1015 սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի «12001 Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2023 թվականի առաջին եռամսյակում՝ 111,132.0 հազ. դրամ (9261 շահառուի համար), առաջին կիսամյակում` 277,830.0 հազ. դրամ (9261 շահառուի համար), ինն ամսում` 444,528.0 հազ. դրամ (9261 շահառուի համար) և տարեկան` 666,792.0 հազ. դրամ (9261 շահառուի համար):»:
2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի NN 1, 2 աղյուսակներում կատարել վերաբաշխում և որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն սույն որոշման NN 1 և 2 հավելվածների, ինչպես նաև որոշման NN 3, 4, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Հույժ գաղտնի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2023 թվական: