ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 496-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն (այսուհետ՝ նախարարություն) ամրացված պետական սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում նախարարության ու կոմիտեի նախագահությամբ և աշխատակիցների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ սահմանելով, որ հանձնաժողովը եռամսյա ժամկետում կուսումնասիրի սույն որոշման հավելվածում ներառված գույքը՝ նախարարություն և կոմիտե ներկայացնելով առաջարկություններ դրանց հանձնմանընդունման ենթակա լինելու վերաբերյալ՝ առկայության դեպքում տրամադրելով նաև ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները և դրանց կարգավորման լուծումները, որոնք իրականացնելուց հետո հնարավոր կլինի նաև ապահովել խնդրահարույց գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման հավելվածում նշված յուրաքանչյուր անվանում գույքը հանձնման-ընդունման ենթակա լինելու վերաբերյալ, սույն կետի 1-ին ենթակետի համաձայն տեղեկատվությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում նախարարության հետ համատեղ ապահովել տվյալ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով դրանց հաշվեկշռային, իսկ բացակայության դեպքում՝ կադաստրային արժեքները.
3) յուրաքանչյուր անվանում գույքի նկատմամբ սույն կետի 2-րդ ենթակետով նշված աշխատանքների ավարտից հետո հնգամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տվյալ գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ.
4) հանձնաժողովի կողմից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով խնդրահարույց գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքում եռամսյա ժամկետում նախարարության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ, այդ թվում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (վերագրանցման) համար.
5) սույն որոշման հավելվածում ներառված յուրաքանչյուր միավոր գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո քննարկել և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել տվյալ գույքի պահառության աշխատանքները՝ մինչև դրա օտարման ավարտը կամ այլ ձևով տնօրինման վերաբերյալ որոշում կայացվելը։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված յուրաքանչյուր անվանում անշարժ գույքի պահառությունը, մինչև կոմիտեի հետ հանձնմանընդունման ակտի ստորագրումը, իրականացնում է նախարարությունը, իսկ հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից՝ կոմիտեն։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 496-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գտնվելու վայրը |
Մակերեսը |
Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը, ամսաթիվը | |
հողամաս (հեկտար) |
շենք/ շին. (քառ. մետր) | |||
1. |
ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4/1 |
6,490064 |
15122,83 |
23092021-01-0330 |
2. |
ք. Երևան, Ն. Զարյան փողոց, 22 շենք հ. 11 |
--- |
537,3 |
2765407, 11.12.2009 թ. |
3. |
ք. Երևան, Ն. Զարյան փողոց, 22 շենք հ. 14 |
(բաժնային) |
72,0 |
2756247, 05.03.2010 թ. |
4. |
ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ծարավ Աղբյուրի փողոց, 64 շինություն (նախկին Սարկավագի 50) |
0,15116 |
1328,72 |
06022020-01-0167 |
5. |
ք. Երևան, Մուրացանի թիվ 110, ՀՀ ՊՆ Բուժվարչության շենք-շինություններ |
0,12989 |
1687.5 |
2194328, 15.11.2007 թ. |
6. |
ք. Երևան, Մոլդովական փողոցի վրա գտնվող Երևան 79 զորամաս |
0,67655 |
1311.9 (308.2 գմ պարիսպ) |
1285259, 31.05.2006 թ. |
7. |
ք. Երևան, Նոր Նորք, Թևոսյան փողոց 4 |
1,0825 |
902,5 |
13112013-01-0251 |
8. |
ք. Երևան, Նոր Նորք, Հ. Գյուրջյան փողոց, 58 շենք, 98 |
0.3495 |
1182,5 |
15022018-01-0259 |
9. |
ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 24 շենք, 63 |
0,17475 |
715,56 |
14082019-01-0436 |
10. |
ք. Երևան, Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1/7 |
0,5329 |
416,0 |
2409128, 28.10.2009 թ. |
11. |
ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց 155/2 |
30,35 |
--- |
23072015-01-0213 |
12. |
ք. Երևան, Կենտրոն, Այասի փողոց 78/6 |
0,39 |
--- |
2234431, 28.04.2007 թ. |
13. |
ք. Երևան, Նորք Մարաշ, Սարի-թաղ 13-րդ փողոցին հարող տարածքում հողամաս (1/9) |
1,0 |
--- |
2345193, 03.11.2006 թ. |
14. |
ք. Երևան, Էրեբունի, Հեռուստակենտրոնին հարող տարածքում հողամաս |
2,0 |
--- |
1287124, 02.03.2005 թ. |
15. |
ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում հողամաս (24/24 ) |
0,117 |
--- |
2345191, 03.11.2006 թ. |
16. |
ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում հողամաս (24/25) |
0,3 |
--- |
2345192, 03.11.2006 թ. |
17. |
ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում հողամաս (24/26) |
0,2 |
--- |
2343889, 03.11.2006 թ. |
18. |
ք. Երևան, Նորք Մարաշ, Հեռուստակենտրոնի հարևանությամբ Գ. Հովսեփյան փող. հարող տարածքում հողամաս (24/27) |
0,2 |
--- |
2343890, 03.11.2006 թ. |
19. |
ք. Երևան, Բաբաջանյան 42/4 |
16,620864 |
--- |
2675924, 23.09.2009 թ. |
20. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտա 68 |
1,2756 |
--- |
10022016-01-0111 |
21. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 17/2 |
1,698549 |
--- |
23112018-01-0237 |
22. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 17/5 |
4,86 |
--- |
10022016-01-0083 |
23. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 17/6 |
4,829847 |
--- |
23112018-01-0306 |
24. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 17/7 |
0,924 |
--- |
10022016-01-0114 |
25. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա հ. 22/5 |
0,5844 |
--- |
2548077, 22.10.2007 թ. |
26. |
ք. Երևան, Սիլիկյան թաղամասի հյուսիսային հատվածում գտնվող հողամաս |
35,0 |
--- |
1249896, 02.05.2005 թ. |
27. |
ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 12-րդ փողոց, հ. 58 |
30,0 |
--- |
2678196, 14.01.2008 թ. |
28. |
ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց 42 |
0,7 |
--- |
18062012-01-0878 |
29. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիայի փողոց 240 |
25,93656 |
--- |
09072019-01-0092 |
30. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիայի փողոց 240/2 |
6,949579 |
--- |
09072019-01-0206 |
31. |
ք. Երևան, Նուբարաշեն 2-րդ զինավան |
8,37 |
21792 |
|
32. |
ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 39/1 |
1,81009 |
7320.55 |
14082020-01-0247 |
33. |
ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 39/2 |
0,46161 |
2186,16 |
26052020-01-0060 |
34. |
ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 39/3 |
0,84536 |
2571,32 |
26052020-01-0139 |
35. |
ք. Երևան, Կենտրոն, Խանջյան փողոց, 43 շենք, 17 շինություն |
0,358718 0,044733 |
253,44 259,31 |
30062017-01-0095 |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ | ||||
36. |
ք. Թալին, զորամաս |
0,799 |
1911,06 |
1416276, 12.04.2007 թ. |
37. |
ք. Աշտարակ, զինավան |
3,5718 |
3577,6 |
|
38. |
ք. Ապարան |
մոտ 748 |
||
39. |
գ. Բյուրական (Ամբերդ) |
մոտ 0,6 |
մոտ 1400 |
|
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ | ||||
40. |
գ.Նորաշեն |
մոտ 20 |
||
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ | ||||
41. |
«Մարգարա» զինավան |
մոտ 4,34 |
մոտ 3800 |
|
42. |
«Մարգարա-1» զինավան |
մոտ 1,0 |
մոտ 57 |
|
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ | ||||
43. |
գ. Վահան, «Վահանի գոմեր» զորամաս |
0,2 |
579,9 |
1537813, 31.05.2006 թ. |
44. |
գ. Վահան, «Վահան-ուղեկալ» զորամաս |
0,123 |
481,6 |
1537814, 31.05.2006 թ. |
45. |
Քեղուտ տեղամաս |
|||
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ | ||||
46. |
ք. Վանաձոր, Թատերական հրապարակ թիվ 1/1, սպայի տուն |
0,2 |
2255 |
01012015-06-0012 |
47. |
ք. Վանաձոր, Դեմիրճյան փողոց |
|||
48. |
համայնք Ախթալա, գյուղ Ճոճկան, ուղեկալ |
4,0 |
1191.1 |
20022020-06-0046 |
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ | ||||
49. |
(կետն ուժը կորցրել է 05.05.22 N 621-Ա) | |||
50. |
ք. Հրազդան, զինավան |
մոտ 8,6 |
մոտ 4200 |
|
51. |
գ. Մայակովսկի, Զինվորական թաղ. թիվ 1 |
168,16 |
278,8 |
1689403, 27.12.2011 թ. |
52. |
գ. Պռոշյան, զինավան |
մոտ 1,85 |
||
53. |
գ. Քասախ |
մոտ 7 |
||
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ | ||||
54. |
ք. Աղին |
0,4443 |
259,94 |
1467285, 26.12.2003 թ. |
55. |
ք. Գյումրի, Բուլվարային փողոցի վրա գտնվող ԲՇՄ |
3,12 |
1927,92 |
1373241, 22.11.2006 թ. |
56. |
ք. Գյումրի, «Փոքր Ամրոց» |
|||
57. |
ք. Գյումրի |
243,0 |
||
58. |
գ. Հայկավան |
|||
59. |
գ. Ոսկեհասկ |
|||
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ | ||||
60. |
գ. Լեհվազ, 6-րդ փողոց, N 15/1 շինություն |
0,213 |
373,18 |
17122013-09-0019 |
61. |
ք. Գորիս, Վանքի տափ թաղամաս 7 շենք, N 41 բնակարան |
(բաժնային) |
132,3 |
22032019-09-0094 |
62. |
ք. Գորիս, Վանքի տափ թաղամաս 7 շենք, 43 ոչ բնակելի տարածք |
(բաժնային) |
138,85 |
23032019-09-0008 |
63. |
Օխտար հ. (Ուխտավայր) գտնվող շենք շինությունների (Ուխտավայր 1) |
0,1158 |
1094,5 |
1682361, 28.07.2008 թ. |
64. |
(կետն ուժը կորցրել է 26.05.22 N 763-Ա) | |||
65. |
ք. Մեղրի (Կարիս և Կարճևան համայնք- ներում գտնվող օդանավակայան) |
18,4 |
2147,3 |
1104232, 19.05.2008 թ. |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ | ||||
66. |
ք. Իջևան, Աղայան փողոց 12 |
0,13 |
445,5 |
30082019-11-0006 |
67. |
ք. Բերդ, Սարալանջի 54 |
0,19 |
636,38 |
2601604, 14.07.2010 թ. |
68. |
գ. Ենոքավան |
մոտ 6,18 |
մոտ 1470 |
|
69. |
գ. Արծվաբերդ, «Ղմշկուտ» հանդ, ծխախոտի հակավորման շենք |
0,0351 |
129,37 |
1783760, 09.10.2003 թ. |
70. |
գ. Արծվաբերդ (Քոլագիր) |
մոտ 20,7 |
||
71. |
գ. Արծվաբերդ (Արմենակավան) |
(հավելվածը փոփ. 05.05.22 N 621-Ա, 26.05.22 N 763-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.06.2024, N 952-Ա | 21.06.2024, N 496-Ա | |
02.11.2023, N 1876-Ա | 03.11.2023, N 496-Ա | |
21.04.2023, N 582-Ա | 22.04.2023, N 496-Ա | |
17.06.2022, N 890-Ա | 18.06.2022, N 496-Ա | |
26.05.2022, N 763-Ա | 27.05.2022, N 496-Ա | |
05.05.2022, N 621-Ա | 06.05.2022, N 496-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|