ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2021թվականի N 27-Ն
ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի և համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրամի հուշագրի Գեղասար համայնքի ավագանին որոշում է.
1. Գեղասար համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ բյուջեի պահուստային ֆոնդի 4891 հոդվածի 11.01.02. խումբ ենթախմբից 150.000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ գումարը տեղափոխել 4115 հոդվածի 09.02.02 խումբ ենթախմբին Գեղասար համայնքի նախադպրոցական կրթության դաստիարակին վարձատրելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ տասներորդ օրը։
Կողմ-4 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ |
||
ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆՆԱ |
||
ՍԻՄՈՆՅԱՆ ՎՐԵԺ |
Համայնքի ղեկավար` |
ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2021 թվական: