ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» մայիսի 2021 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետով, նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (22) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Ս. Բալասանյան |
||
Ա. Ադամյան |
||
Տ. Հովհաննիսյան |
||
Մ. Սահակյան |
||
Լ. Սանոյան |
||
Վ. Եդիգարյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Վ. Հունանյան |
||
Գ. Սարգսյան |
||
Կ. Միքայելյան |
||
Գ. Գրիգորյան |
||
Ա. Տոնոյան |
||
Ս. Աստոյան |
||
Ռ. Սարգսյան |
||
Ա. Մխիթարյան |
||
Լ. Բարսեղյան |
||
Ա. Խաչատրյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Հ. Պողոսյան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան |
ք. Գյումրի «14» մայիսի 2021 թվական |
Հավելված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի N 115-Ն որոշման |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կանոնի օգտագործվող հանրային սննդի ծառայության հիմնական հասկացություններն են`
հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ) խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.
հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.
խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.
ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.
հանրային սննդի օբյեկտներ` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.
վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ:
II. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:
2. Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:
4.Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:
III. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ՎԱՃԱՌՈՂԻՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն կանոնի II-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:
3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):
Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:
4. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ: Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:
IV. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է Գյումրի համայնքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) տալու կարգը:
2. Թույլտվությունը տրվում է համայնքի ղեկավարի կողմից:
3. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ հայտատու) համայնքի ղեկավարին է ներկայացնում հայտ:
4. Թույլտվություն տալու մասին հայտի բավարարումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:
5. Թույլտվություն տալու հետ միաժամանակ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքին համապատասխան, հայտատուից գանձվում է տեղական տուրք:
6. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո մինչև 3 օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը, որը տրվում է հայտատուի կողմից վճարված տեղական տուրքին համապատասխանող ժամկետով՝ վճարման օրվանից (եթե հայտատուի կողմից այլ ժամկետ չի նշվում):
7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված: Թույլտվություն ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է հայտի մուտքագրման օրվանից երկու օրվա ընթացքում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: