ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2021 թվականի N 77-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման հավելվածի ծախսային մասում կատարել փոփոխություն, համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ ( 17 ) |
|
ԴԵՄ( 0 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
Գ. Քալանթարյան |
Կ. Ղուկասյան |
|
|
Խ. Վարդանյան |
Ա. Սիրադեղյան |
|
|
Ա. Սարգսյան |
Հ. Սիմիկյան |
|
|
Ա. Ափինյան |
Վ. Կռոյան |
|
|
Հ. Մովսիսյան |
Ա. Կարապետյան |
|
|
Մ. Հովհաննիսյան |
Ս. Աղաբեկյան |
|
|
Վ. Ավագյան |
Մ. Ապերյան |
|
|
Դ. Սիմոնյան Ս. Մելքոնյան Ս. Ղամբարյան |
Դ. Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ |
2021 թ. սեպտեմբեր 22 ք. Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական: