ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ
ԳԱՆՁԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 105-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գանձաքար համայնքի 2021թվականի բյուջեում անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշ փոփոխություններ։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38 հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Գանձաքար համայնքի ավագանու 09.03.2021թ. թիվ 55 հերթական նիստի թիվ 9-Ա որոշումը, որոշում եմ՝
Համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված
1. Բարեկարգման 4264 հոդվածից 250,0 դրամ հատկացնել բարեկարգման 4269 հոդվածին,
2. Հանձնարարել ֆինանսական բաժնի պետ Մ. Մեհրաբյանին կատարել համապատասխան ծախսերի նախահաշիվների փոփոխությունները։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱՐԴԳԵՍ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2021 թվական: