ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 842-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման՝
1) տեքստում և հավելվածներում (բացառությամբ N 18 հավելվածի) «հաշմանդամ ճանաչված անձ» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով և դրա հոլովաձևերով, «հաշմանդամ դարձած» բառերը և դրա հոլովաձևերը՝ «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով և դրա հոլովաձևերով, «հաշմանդամ ճանաչելու մասին» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին» բառերով և դրա հոլովաձևերով.
2) հավելվածներից հանել «կամ խեղման» բառերը.
3) 2-րդ կետի 8-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով և N 8 հավելվածի վերնագրում «ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառերով.
4) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով՝
«4. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով հաշմանդամության կենսաթոշակը, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝
1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են նաև բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ․
5) անձի կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ․
6) սույն որոշման՝ վնասվածք ստացած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց վրա․
7) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր)։ Ընդ որում՝ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվ, իսկ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթիվ։».
5) N 1 հավելվածում՝
ա. 6.1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով,
բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) հիման վրա, որի «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է, երբվանից նշանակվում է կենսաթոշակը։ Ընդ որում՝ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից:»,
գ. 35-րդ կետում, 46-րդ կետի 1-ին ենթակետում, 75-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում» բառերով, իսկ 35-րդ կետում «Աշխատանքային խեղման» բառերը փոխարինել «Աշխատանքային վնասվածքի» բառերով,
դ. 40-րդ կետի 2-րդ ենթակետում «18 տարեկանից բարձր հաշմանդամ զավակի (եթե նա հաշմանդամ է ճանաչվել» բառերը փոխարինել «18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող զավակի (եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել» բառերով,
ե. 41-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու դեպքում կամ հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու պատճառով ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կամ պատճառական կապը փոխվելու դեպքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված որոշման (վարչական ակտի) հիման վրա.
5) աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության պատճառով հաշմանդամություն ունեցող և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ ունեցող անձի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը (կենսաթոշակի գործում առկա՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման (վարչական ակտի) հիման վրա) վերահաշվարկվում է տասներկու ամիսը մեկ անգամ` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու ժամանակահատվածը հաշվառելով աշխատանքային ստաժում, բայց մինչև նրա 63 տարին լրանալը.»,
զ. 45-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի ծանուցումը վերադասության կարգով կամ վերափորձաքննությամբ կամ կրկնակի գնահատմամբ կամ վերագնահատմամբ անձին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին կամ, ըստ շտեմարանում առկա տվյալների, լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը.»,
է. 46-րդ կետում «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով, իսկ «հաշմանդամ չճանաչելու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու» բառերով,
ը․ 50.1-ին կետում և 52.5-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով,
թ. 50.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«50.2. Սույն կարգի 50.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, 3-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատումը կատարվել է» կամ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,
ժ. 50.3-րդ կետում «հաշմանդամության նոր խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով, իսկ «հաշմանդամ ճանաչվելու դեպքում» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում» բառերով,
ժա. 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«69. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է՝ բացառությամբ, եթե հաշմանդամություն ունեցող անձը՝
1) կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացել կրկնակի գնահատման և մահացել է կամ
2) ներկայացել է կրկնակի գնահատման և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահացել է:»,
ժբ. 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«88. Եթե առաքվող կենսաթոշակի գործում առկա է հաշմանդամություն ունեցող անձի մասին որոշում (վարչական ակտ), ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից պահանջում է տվյալ անձի ֆունկցիոնալության գնահատման գործը և կցում կենսաթոշակի գործին:».
6) N 2 հավելվածում՝
ա. 28-րդ և 28.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28. Հաշմանդամություն ունեցող երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով կամ այդ մասին ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությամբ, իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:
28.1. Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում հաշվառվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:».
7) N 8 հավելվածում՝
ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով՝
«1.1. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունները կարգավորվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով:»,
բ. 3-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը նրան հաշմանդամ է ճանաչում» բառերը փոխարինել «նա օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ» բառերով,
գ. 1-ին և 3.1-ին կետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով,
դ. «III․ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ» բառերը փոխարինել «III․ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ» բառերով,
ե․ 27-30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«27. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձը ֆունկցիոնալության գնահատման ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին՝ դիմումը քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին ներկայացնելու համար:
28. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժ կրող անձին բժշկական փորձաքննության ենթարկելու կամ կրկնակի գնահատումը կամ վերագնահատումը ապահովելու համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանում: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարից ստանալով պատիժ կրող անձի դիմումը և միջնորդագիրը` քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ապահովում է՝
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում պատիժ կրող անձի բժշկական փորձաքննություն կատարելը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված կարգով ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելը.
2) 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկնակի գնահատման, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ բժշկասոցիալական վերափորձաքննության համար պատիժ կրող անձի դիմումը և անհրաժեշտ կից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն ներկայացնելը:
29. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
30. Պատիժ կրող անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը՝
1) բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում վարչական ակտն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու մասին) և վերականգնողական անհատական ծրագիրը (հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում) ուղարկում է քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին, իսկ վերջինս՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին՝ պատիժ կրող անձի անձնական գործին կցելու համար։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը ապահովում է սույն կետում նշված փաստաթղթերի մեկական օրինակի տրամադրումը պատիժ կրող անձին.
2) բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում վարչական ակտն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքն ուղարկում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում.
3) ֆունկցիոնալության գնահատման e_disability էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է պատիժ կրող անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման և ծառայությունների անհատական ծրագրի հասանելիությունը քրեակատարողական հիմնարկին՝ սույն ենթակետում նշված փաստաթղթերի մեկական օրինակները տպելու և պատիժ կրող անձին տրամադրելու համար։»,
զ․ 31-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
է․ 32-րդ կետում «հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշումը (վարչական ակտը) հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշումը (վարչական ակտը) հասանելի լինելուց կամ» բառերով,
ը․ 33-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
8) N 10 հավելվածում՝
ա. 8-րդ և 10-րդ կետերում, 12-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում, 20-րդ կետում, 21-րդ կետի 2-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում» բառերով,
բ. 10.1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով,
գ. 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29. Հաշմանդամության ժամկետը լրացած և կրկնակի գնահատման չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը՝ կրկնակի գնահատման չներկայանալու մասին:
30. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման ներկայացած և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` կրկնակի գնահատման ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:».
9) N 18 հավելվածում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական: