ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2021 թվական N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով.
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ե Ց`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի ավագանու 2021թվականի հունվարի 25-ի «Երասխահուն համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:
2. Հաստատել Երասխահուն համայնքի բյուջեի 2021 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի գումարը՝ 35 975 438.70 դրամ, որից վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումար՝ 2 299 974.20 դրամ, ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումար` 33 675 464.50 դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԿՈՂՄ( 5 ) ԴԵՄ ( 0 )
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ ԿՈՂՄ/ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ/
1.ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ----------------------
2.ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԵՎՈՐԳ -----------------------
3. ՍԱԴՈՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ -----------------------
4. ՄՈՎՍԻՍՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ -----------------------
5.ՓԱՆՈՍՅԱՆ ՂԱԶԱՐ ------------------------
ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ /
2021 թվականի ապրիլի 26 գ. Երասխահուն |
/ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական: