ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1904-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև որոշումների կիրառության կարգն ու ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանվող կարգում նախատեսված դիմումը և դրա հետ ներկայացվող փաստաթղթերը թղթային եղանակով կարող են ներկայացվել մաքսային մարմին մինչև էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման համար համակարգի ներդրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1904-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգի ու պայմանների, ինչպես նաև որոշումների կիրառության կարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Նախնական որոշումն ընդունում է մաքսային մարմինը՝ հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից (այսուհետ՝ դիմումատու) մաքսային մարմին ներկայացվող՝ սույն կարգի N 1 ձևով նախատեսված դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա:
3. Նախնական որոշում ստանալու համար դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ապրանքները ներմուծվում են անհատույց պայմանագրերով (նվիրատվության, անհատույց մատակարարման պայմանագրերով, օրինակ՝ գովազդային, ցուցահանդեսային նմուշների անհատույց մատակարարման պայմանագիր), ընդ որում՝ եթե այդ ապրանքներն այլ ապրանքների հետ միասին ներմուծվում են մեկ առևտրային փաստաթղթով.
2) ապրանքների ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեքը որոշվելու է հետաձգված կարգով.
3) ապրանքները ներմուծվում են այն պայմանագրային հարաբերությունների շրջանակում, որոնք նախատեսում են իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքներ տրամադրել լիցենզավորված անձին, որոնց օգտագործման համար վճարվում են լիցենզիայի վճարներ, և հայտարարատուի կարծիքով այդ վճարները ենթակա չեն այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ ներառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան.
4) ապրանքները ներմուծվում են արտաքին տնտեսական առուվաճառքի մեկ պայմանագրի (մատակարարման պայմանագիր) շրջանակում և հանդիսանալով վաճառքի առարկա՝ վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանման համար, և ապրանքների արժեքը այդ պայմանագրի համաձայն գերազանցում է 5 մլն. դրամին համարժեք գումարը:
4. Դիմումը մաքսային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (https://trade.gov.am) հարթակի միջոցով:
5. Դիմումը և դրան կցվող փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ներկայացվել մաքսային մարմին նաև թղթային եղանակով այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով էլեկտրոնային եղանակով դիմումներ ստանալու հնարավորություն չունի։
6. Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից օգտագործվող էլեկտրոնային համակարգի կողմից՝ տրամադրելով հերթական համար և նշելով գրանցման ամսաթիվը, որը դիմումի մուտքագրման ամսաթիվն է:
7. Թղթային տարբերակով ներկայացված դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից դրանք ստանալու օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ տրամադրելով հերթական համար:
8. Թղթային եղանակով ներկայացվող դիմումը պետք է վավերացված լինի դիմումատուի ստորագրությամբ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը՝ թվային էլեկտրոնային ստորագրությամբ։
9. Դիմումի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները.
1) դիմումատուի անվանումը (անուն, ազգանուն, հասցե), հարկ վճարողի հաշվառման համարը.
2) դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե).
3) առևտրային գործարքը նկարագրող փաստաթղթերում (նախնական) պարունակվող հետևյալ տեղեկությունները, որոնք բավարար են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ օրենսգրքի 5-րդ գլխի համաձայն՝ մաքսային արժեքի որոշման համար.
ա. իրականացվող գործարքի նկարագրությունը,
բ. ապրանքների մատակարարման պայմանները, ներմուծման ժամկետները,
գ. գործարքի կողմի (կողմերի) անվանումները,
դ. ապրանքների ներմուծման և արտահանման երկրները,
ե. օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման պայմանների պահպանվածության կամ պահպանված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն,
զ. գործարքի կողմերի փոխկապակցվածության հանգամանքի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում՝ փոխկապակցվածության փաստի՝ գործարքի գնի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն),
է. ապրանքների նկարագրությունը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով,
ը. ապրանքների ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվություն,
թ. օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն,
ժ. գործարքի առարկա հանդիսացող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման ապրանքներին առնչվող գործարքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում),
ժա. գործարքի առարկա հանդիսացող ապրանքների` ներքին շուկայում վաճառքի գների վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում),
ժբ. գործարքի առարկա հանդիսացող ապրանքներին առնչվող՝ օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում),
ժգ. լիցենզիոն պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, բանկային վճարային փաստաթղթեր, ներմուծվող ապրանքներին դասվող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվապահական և այլ փաստաթղթեր:
10.Դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև յուրաքանչյուր նախնական որոշման տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված` պետական տուրքի վճարման անդորրագիրը:
11. Մաքսային մարմինը վերադարձնում է դիմումը հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) պահպանված չեն սույն կարգի 3-րդ կետով սահմանված՝ դիմում ներկայացնելու պահանջները.
2) դիմումը վավերացված չէ սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով.
3) պահպանված չէ սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներից որևէ մեկը:
12. Այն դեպքում, երբ առկա է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը, մաքսային մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով նախատեսված N 2 ձևով ծանուցում է դիմումատուին՝ առաջարկելով դիմումը համապատասխանեցնել պահանջվող պայմաններին կամ ներկայացնել բացակայող կամ թերի տեղեկությունները կամ փաստաթղթերը:
13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ծանուցումը մաքսային մարմինը ներկայացնում է դիմումատուին այն եղանակով, ինչ եղանակով, որ ներկայացվել է դիմումը:
14. Դիմումատուն սույն կարգի 12-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը կամ դիմումը համապատասխանեցնում է սահմանված պահանջներին:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում այդ կետով պահանջվող գործողությունները դիմումատուի կողմից չկատարվելու դեպքում մաքսային մարմինը մերժում է նախնական որոշման տրամադրումը՝ ծանուցելով դիմումատուին:
16. Մաքսային մարմինը նախնական որոշման տրամադրումը մերժելու վերաբերյալ սույն կարգի N 3 ձևով նախատեսված ծանուցումը ներկայացնում է դիմումատուին սույն կարգի 13-րդ կետով սահմանված եղանակով և 14-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
17. Սույն կարգի 20-րդ կետում նշված ժամկետը կասեցվում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ծանուցման դեպքում՝ ծանուցման օրվանից մինչև դիմումատուի կողմից պահանջվող տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման օրը:
18. Դիմումի, փաստաթղթերի կամ տեղեկությունների քննարկման արդյունքներով սույն կարգով նախատեսված՝ նախնական որոշման տրամադրումը մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինն ընդունում է նախնական որոշում՝ համաձայն N 4 ձևի:
19. Նախնական որոշման մեջ ներառվում են մաքսային մարմնի կողմից առաջարկվող՝ մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ տեղեկությունը և դրա հիմնավորումը:
20. Մաքսային մարմնի կողմից նախնական որոշումն ընդունվում է դիմումը սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված ժամկետում գրանցելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում:
21. Նախնական որոշումն ընդունվում է 2 օրինակից, որոնցից մեկը ընդունման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմումատուին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում: Նախնական որոշումը դիմումատուին տրամադրվում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված եղանակով:
22. Մաքսային մարմնի կողմից ընդունված նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
23. Նախնական որոշումները գործում են մեկանգամյա՝ դրանց ընդունման օրվանից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նախնական որոշման գործողությունը դադարում է:
24. Նախնական որոշման մեջ դրա գործողության ժամանակահատվածում կարող են կատարվել փոփոխություններ՝ դիմումատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ:
25. Դիմումատուի նախաձեռնությամբ նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են գործարքի պայմանների փոփոխության դեպքում:
26. Դիմումատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են մաքսային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են մաքսային արժեքի որոշմանը և առաջացնում են նախնական որոշման փոփոխման անհրաժեշտություն:
27. Նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են նոր նախնական որոշումներ ընդունելու միջոցով, որոնցում նշվում են նախորդ որոշումների գրանցման համարները:
28. Նոր նախնական որոշումը տրամադրվում է դիմումատուին՝ ընդունված նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստացված դիմումի ներկայացման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն կարգի 13-րդ կետով սահմանված եղանակով:
29. Դիմումատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա նոր նախնական որոշում ընդունելու անհրաժեշտության բացակայության դեպքում դիմումատուն այդ մասին տեղեկացվում է սույն կարգի 28-րդ կետում նշված ժամկետում:
30. Արդեն իսկ ընդունված նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստացված դիմումի ներկայացման օրվանից մինչև նախնական որոշման մեջ փոփոխությունների իրականացումը, նախնական որոշումը, որի մեջ պետք է իրականացվեն փոփոխությունները, հիմք չի ընդունվում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, իսկ այդ ընթացքում կասեցվում է դրա գործողության ժամկետը:
31. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված հիմքով նոր նախնական որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին տրամադրելու հաջորդող օրվանից:
32. Մաքսային մարմնի նախաձեռնությամբ իրականացված փոփոխության դեպքում համապատասխան նախնական որոշումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն կարող է հրաժարվել նախնական որոշման ընդունումից, ինչի դեպքում գրավոր տեղեկացնում է մաքսային մարմնին:
33. Դիմումատուի կողմից սույն կարգի 32-րդ կետով սահմանված ժամկետում նախնական որոշումը չընդունելու վերաբերյալ մաքսային մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում նախնական որոշման փոփոխությունը համարվում է ընդունված։
34. Մաքսային մարմնի կողմից տրամադրված նախնական որոշման գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
1) դիմումատուի կողմից նախնական որոշման ընդունման համար մաքսային մարմնին կեղծ կամ ոչ ճիշտ տեղեկությունների կամ կեղծված փաստաթղթերի տրամադրման փաստի հաստատման դեպքում.
2) սույն կարգի 32-րդ կետով սահմանված՝ դիմումատուի կողմից նախնական որոշումից հրաժարվելու դեպքում:
35. Նախնական որոշման գործողության դադարեցումը ձևակերպվում է մաքսային մարմնի որոշմամբ, ինչի մասին գրավոր տեղեկացվում է դիմումատուին այդ որոշման ընդունումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն կարգի 13-րդ կետով սահմանված եղանակով:
36. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ սույն կարգի N 5 ձևով նախատեսված որոշման մեջ նշվում է նաև նախնական որոշման գործողության դադարեցման օրը։
37. Նախնական որոշումը գործում է միայն այն ապրանքների հայտարարագրման դեպքում, որոնց մասով հայտարարագրվող տեղեկություններն ամբողջությամբ համընկնում են նախնական որոշման մեջ ներառված տեղեկությունների հետ:
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
_____________________________________________________________________________________________
(դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)
_____________________________________________________________________________________________
(գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)
_____________________________________________________________________________________________
(ղեկավարի (լիազորված անձի) անունը, ազգանունը)
Խնդրում եմ տրամադրել ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ նախնական որոշում: Ստորև ներկայացվում են անհրաժեշտ տեղեկատվությունը և նշված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը _____ թերթից:
Դիմումատու □ Հայտարարատու □ Մաքսային ներկայացուցիչ □ Այլ անձ | |
Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները՝ □ պահպանված են □ պահպանված չեն | |
Առկա է փոխկապակցվածություն գործարքի կողմերի միջև՝ □ առկա է □ առկա չէ Առկայության դեպքում նշել նաև ապրանքի գործարքի գնի վրա ազդեցության հանգամանքը. __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________
| |
Գործարքի նկարագրությունը __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________
| |
Ապրանքների ներմուծման երկրները __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ ____
| |
Ապրանքների ներմուծման ժամկետները __________________________________________________________________________________________
| |
Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը _____________________________ _____________________________ _____________________________ _____________________________ _____________________________
|
Ապրանքի ծագման երկիրը ______________________ ______________________ ______________________ ______________________ ______________________
|
Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________
| |
Գործարքի առարկա հանդիսացող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման ապրանքներին առնչվող գործարքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ ____________________
| |
Գործարքի առարկա հանդիսացող ապրանքների` ներքին շուկայում վաճառքի գների վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________
| |
Գործարքի առարկա հանդիսացող ապրանքներին առնչվող՝ օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________
| |
Լիցենզիոն պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, բանկային վճարային փաստաթղթեր, ներմուծվող ապրանքներին դասվող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվապահական և այլ փաստաթղթեր: __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ __________________________________________________________________________________________ ________________________
|
Տեղեկացված եմ, որ մաքսային մարմին կեղծ տեղեկությունների ներկայացումը հանգեցնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
Դիմումատու՝
|
||
________________________ (անուն, ազգանուն) |
________________ (ստորագրություն) |
|
Ձև N 2
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Մաքսային մարմնի անվանումը՝ |
2. Դիմումատուի մասին տեղեկություններ _________________________________________ (դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)
_________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը) | ||
3. Դիմումի վերադարձման ամսաթիվը |
|||
4. Դիմումի համարը և ամսաթիվը |
5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը | ||
6. Դիմումի վերադարձման հիմքը՝
| |||
7. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը կամ դիմումի համապատասխանեցման ձևը
| |||
8. Դիմումը վերադարձնելու որոշում կայացրած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ | |||
___________________ (պաշտոն) |
________________ (ստորագրություն) |
____________________ (անուն, ազգանուն) |
Ձև N 3
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Մաքսային մարմնի անվանումը՝ |
2. Դիմումատուի մասին տեղեկություններ _________________________________________ (դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)
_________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը) | ||
3. Նախնական որոշում չընդունելու մասին որոշման ամսաթիվը՝ |
|||
4. Դիմումի համարը և ամսաթիվը՝ |
5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը՝ | ||
6. Նախնական որոշում չընդունելու հիմքը՝
| |||
8. Նախնական որոշում չընդունելու մասին որոշում կայացրած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ | |||
___________________ (պաշտոն) |
________________ (ստորագրություն) |
____________________ (անուն, ազգանուն) |
Ձև N 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը կամ բնակության վայրը |
2. Գրանցման համար |
3. Նախորդող որոշման գրանցման համար |
4. Ընդունման ամսաթիվ | ||
__________________________ __________________________ __________________________ __________________________ |
_________
|
_________ |
_________ | ||
5. Իրականացվող գործարքի նկարագրությունը՝ ըստ դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվության | |||||
6. Ապրանքների ներմուծման ժամկետները | |||||
7. Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
8. Ապրանքի ծագման երկիրը |
9. Ապրանքի ներմուծման կամ արտահանման երկիրը | |||
9. Ապրանքի անվանում |
10. Ապրանքի քանակ |
11. Ապրանքի չափման միավոր | |||
12. Մաքսային արժեքի որոշման մեթոդը՝ |
|||||
13. Ընդունված նախնական որոշման հիմնավորումները՝
| |||||
14. Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ | |||||
___________________ (պաշտոն) |
________________ (ստորագրություն) |
____________________ (անուն, ազգանուն) |
Ձև N 5
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Մաքսային մարմնի անվանումը՝ |
2. Դիմումատուի մասին տեղեկություններ ________________________________________________ (դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)
________________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը) | |
3. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ամսաթիվը՝ |
||
4. Դիմումի համարը և ամսաթիվը՝ |
5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը՝ | |
6. Նախնական որոշման գրանցման համարը՝ |
||
7. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու հիմքը՝
| ||
8. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ |
||
8. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացրած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ | ||
___________________ (պաշտոն) |
________________ (ստորագրություն) |
____________________ (անուն, ազգանուն) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
03.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2023 թվական: