ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 110-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքի պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից / հոդված 4891/ 497,0 հազ. դրամ պակասեցնել ավելացնելով՝
1) 400,0 հազ ՀՀ դրամ բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ / այլ դասերին չպատկանող/ ոլորտի այլ նպաստներ բյուջեից հոդվածին / հոդված 4729 / համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին և ս/թ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմում վիրավորված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար, ըստ ցուցակի։
2) 97,0 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի տեղեկատվական ծառայություններ հոդվածին /հոդված 4234/ զորահավաքի կազմակերպման համար ծրարների և նամականիշների ձեռք բերման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ |
Կողմ - 7 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: