ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 943-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 430-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 430-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՄՄ ՖԵՄԸԼԻ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02273229) 2023 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 094/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակե փաթեթների պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,344,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02847546) 2023 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ N 090/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բենզինի կամ բենզինի կտրոնների ձեռքբերում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |