«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 183-Ն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1092-Ն)
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1092-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներքին գործերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 06.07.23 N 1092-Ն)
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:
(1-ին կետը փոփ. 06.07.23 N 1092-Ն)
2. Ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները` դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:
3. Ուսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող են նշանակվել այն անձինք, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներից որևէ մեկին`
1) դասախոսի պաշտոնի համար`
ա. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
բ. համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները,
գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և նշանակման պահին զբաղեցնում է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին 4 տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոն.
2) ասիստենտի պաշտոնի համար`
ա. ունի բարձրագույն մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
բ. ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,
գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին 3 տարում նույն համակարգում զբաղեցրել է ավագ խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ.
3) դոցենտի պաշտոնի համար`
ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
բ. ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես ասիստենտ և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,
գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 6 տարվա ստաժ.
4) պրոֆեսորի պաշտոնի համար`
ա. ունի դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ,
բ. ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին` դոցենտի պաշտոնում,
գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն, ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 8 տարվա ստաժ և գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ:
(հավելվածը խմբ. 09.08.12 N 1014-Ն, փոփ. 06.07.23 N 1092-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |