ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբեր 2022 թ. |
N 4464-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵԴԻՏԵՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002490 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ՄԵԴԻՏԵՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել «ՄԵԴԻՏԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2018 թվականի դեկտեմբերի 17-ին տրված թիվ Կ-ԲՕ-002490 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան «ՄԵԴԻՏԵՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՄԵԴԻՏԵՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Ավանեսյան |
