ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0074 Ն. 30.05.23
30 մայիսի 2023 թվականի |
թիվ 74-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի լիցենզավորման և վարկային կազմակերպությունների գործունեության տեսակի փոփոխության ընթացքում ներկայացվող փաստաթղթերը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 25-րդ հոդվածը և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 222-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի Հավելված 4-ի Ենթահավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2) Կանոնակարգի Հավելված 25-ի ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Հ. Խաչատրյան |
2023 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 74-Ն որոշման |
«Հավելված 4-ի Ենթահավելված 1 |
ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ
(կանխատեսում)
(հազ. դրամ) |
|
»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 74-Ն որոշման |
«Ձև 1
ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ
(կանխատեսում)
(հազ. դրամ) |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: