ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2021 թվականի N 14-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «2021 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 70-Ն որոշման 2-րդ կետում «յուրաքանչյուր հենասյան» բառերից հետո լրացնել «1 լարանցման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ -8
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ |
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ |
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ |
ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ |
ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2021 թ. ապրիլի 14 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2021 թվական: