ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 նոյեմբերի 2019 թ. |
թիվ 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 17.01.24 թիվ 09-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (երկաթուղի) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» N 10-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48-Ն որոշման |
Բաժին 1. Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը
դրամ |
Բեռի տեսակը |
Տողի ծածկագիրը |
Սակագինը, առանց ԱԱՀ-ի, (տոննա/կիլոմետր) |
Ա |
Բ |
1 |
Բեռների առաքում հանրապետությունից դուրս |
100 |
|
Հանքային շինարարական նյութեր |
100.01 |
|
Ցեմենտ |
100.02 |
|
Քարածուխ |
100.03 |
|
Կոքս |
100.04 |
|
Նավթ և նավթամթերք |
100.05 |
|
Հանքաքար գունավոր մետաղներ |
100.06 |
|
Սև մետաղներ |
100.07 |
|
Սև մետաղների ջարդոն |
100.08 |
|
Քիմիական և հանքային պարարտանյութեր |
100.09 |
|
Անտառային բեռներ |
100.10 |
|
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
100.11 |
|
Այլ բեռներ |
100.12 |
|
Բեռների ներկրումը հանրապետություն |
105 |
|
Հանքային շինարարական նյութեր |
105.01 |
|
Ցեմենտ |
105.02 |
|
Քարածուխ |
105.03 |
|
Կոքս |
105.04 |
|
Նավթ և նավթամթերք |
105.05 |
|
Հանքաքար գունավոր մետաղներ |
105.06 |
|
Սև մետաղներ |
105.07 |
|
Սև մետաղների ջարդոն |
105.08 |
|
Քիմիական և հանքային պարարտանյութեր |
105.09 |
|
Անտառային բեռներ |
105.10 |
|
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
105.11 |
|
Այլ բեռներ |
105.12 |
|
Ներհանրապետական փոխադրում |
110 |
|
Հանքային շինարարական նյութեր |
110.01 |
|
Ցեմենտ |
110.02 |
|
Քարածուխ |
110.03 |
|
Կոքս |
110.04 |
|
Նավթ և նավթամթերք |
110.05 |
|
Հանքաքար գունավոր մետաղներ |
110.06 |
|
Սև մետաղներ |
110.07 |
|
Սև մետաղների ջարդոն |
110.08 |
|
Քիմիական և հանքային պարարտանյութեր |
110.09 |
|
Անտառային բեռներ |
110.10 |
|
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
110.11 |
|
Այլ բեռներ |
110.12 |
Ղեկավար՝ |
_________________ |
|
_________________ |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_________________ |
|
_________________ |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
« _ _ »_________20___ թ. |
(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 09-Ն)
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային բեռնատար միջքաղաքային (ներհանրապետական) և միջպետական տրանսպորտով գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները (կազմակերպությունները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) «Բեռների ներկրումը հանրապետություն» երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,
2) «Բեռների առաքում հանրապետությունից դուրս» երթուղի, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,
3) «Ներհանրապետական բեռնափոխադրում» երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են ՀՀ տարածքում:
7. Բեռնափոխադրումների սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25–ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):
8. Յուրաքանչյուր բեռի տեսակի բեռնափոխադրման գծով լրացվում է հաշվետու ամսում բեռի առաքման ծառայության սակագինը՝ հաշվարկված 1 տոննա/ կիլոմետրի համար, առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):
9. Բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ) :
10. Տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:
11. 1 տոննա բեռի փոխադրման սակագինն իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր տարածության հաշվարկով փոխադրման արժեքը:
12. Սյունակ Ա-ում լրացվում է բեռի տեսակը:
13. Սյունակ Բ-ում համապատասխան բեռի տեսակի ծածկագիրն է:
14. Սյունակ 1-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման հաշվարկված սակագինը դրամով՝ առանց ԱԱՀ-ի:
(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 09-Ն)