ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2022 թվականի |
թիվ 113 |
քաղ. Վիտեբսկ |
«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2011) 61-րդ կետը լրացնել հետևյալ «ե» բովանդակության ենթակետով՝
«ե) 0,5 լ՝ հեղուկ (ադապտացված կամ մասամբ ադապտացված ելակետային կամ հետագա օգտագործման խառնուրդներ), խմելու կաթ, ըմպելի սերուցքներ, կաթնաթթվային մթերքներ: Թույլատրվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը շրջանառության մեջ դնել միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այդպիսի արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ դրա արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում: Նշված արտադրանքը չի դրոշմավորվում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և փաթեթվածքի (տարայի) վրա զետեղվում է «Միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում իրացնելու համար:» գրառումը:
2. «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) 61-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արտադրանքի մասով՝ մասնագիտացված սննդային արտադրանքի միասնական ռեեստրում պարունակվող արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկությունները (պետական գրանցման մասին փաստաթղթեր) տարածվում են այդ տեխնիկական կանոնակարգի 61-րդ կետի «ե» ենթակետում նշված արտադրանքի վրա:
3. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ձեռնարկել միջոցներ՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) 61-րդ կետի «ե» ենթակետում նշված արտադրանքի՝ միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում շրջանառությունը և նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության մոնիթորինգի պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրա հետագծելիությունն ապահովելու ուղղությամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է դրա ընդունման օրվանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: