ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 548-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄԿՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2023 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչի ձեռքբերում՝ 510,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քոմփսթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02569061) 2023 թվականի հուլիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մոնիտորների և անխափան սնուցման սարքերի ձեռքբերում՝ 1,284,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էֆ-Լայն Թրեյդինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01537351) 2023 թվականի հուլիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպիչ սարքի տոներների ձեռքբերում՝ 237,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՎիԷլՎի Սենթր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02235463) 2023 թվականի հուլիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների ձեռքբերում՝ 492,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |