ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2022 թվականի |
թիվ 9 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 76 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պայմանանշանների մասին հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 27-ի թիվ 9 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության պայմանանշանների մասին հիմնադրույթում կատարվող
1. 1-ին կետի երրորդ պարբերությունում «անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով:
2. 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների» բառերից հետո լրացնել «, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Միության դատարանի նախագահի, Միության դատարանի դատավորների» բառերով:
3. 7-րդ կետում «, Միության դատարանի դատավորների» բառերը հանել:
4. 10-րդ կետը լրացնել հետևյալ պարբերություններով՝
«10. «Միությանն առընթեր դիտորդ պետությունների դրոշները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ անդամ պետությունների դրոշների աջ կողմից (եթե դրանց դեմքով կանգնել): Հրավիրված այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների դրոշները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ Միությանն առընթեր դիտորդ պետությունների դրոշների աջ կողմից:
Միության մարմնի նիստն անցկացնելու ժամանակ այն անդամ պետության կամ Միությանն առընթեր այն դիտորդ պետության դրոշը, որի տարածքում անցկացվում է նիստը, տեղադրվում է Միության դրոշի աջ կողմից (եթե դրանց դեմքով կանգնել):
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին ներկա պատվիրակությունների ղեկավարներին լուսանկարելու արարողությունն անցկացնելիս դրոշների դասավորության կարգը սահմանվում է այն պետության կողմից, որի տարածքում անցկացվում է նիստը:
Միության մարմնի նիստը տեսակոնֆերանս կապի ձևաչափով անցկացնելու դեպքում այդ նիստին ներկա պատվիրակության ղեկավարի աջ կողմից տեղադրվում է Միության դրոշը (եթե դեմքով կանգնել դեպի նշված պատվիրակության ղեկավարը), իսկ ձախ կողմից՝ համապատասխան անդամ պետության (Միությանն առընթեր դիտորդ պետության, հրավիրված այլ պետության, միջազգային կազմակերպության) դրոշը:»:
5. 11-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ՝
«11. «Միությանն առընթեր դիտորդ պետությունների զինանշանները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ անդամ պետությունների զինանշանների աջ կողմից (եթե դրանց դեմքով կանգնել): Հրավիրված այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների զինանշանները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ Միությանն առընթեր դիտորդ պետությունների զինանշանների աջ կողմից:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: